Առողջապահության նախարարությունը N95 դիմակների օգտագործման արդյունավետության ուղեցույց է հրապարակել

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»՝ համաձայն հավելվածի:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում N95

դիմակների օգտագործման կարգի եւ դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ

1. Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, նաեւ մասնավոր բուժհաստատություններին է առաջարկվում առաջնորդվել այս մեթոդական ուղեցույցով:

2. Մեթոդական ուղեցույցը հիմնված է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների մշակած առաջարկների վրա, որոնք նպատակաուղղված են N95 դիմակների արդյունավետ/խնայողաբար օգտագործմանը՝ միաժամանակ պահպանելով բուժ անձնակազմի համար դրանց անվտանգությունը:

3. N95 դիմակների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուժհաստատություններին խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ միջոցառումները.

1) Վարչարարական.

ա. կազմակերպությունում պատշաճ օդափոխության համակարգի ապահովում, ընդունարանում ապակե կամ պլաստիկ պատնեշների, վարագույրների տեղադրում,

բ. պացիենտների ընդունելության սահմանափակում՝ ընդունարանում նախօրոք տեսակավորման արդյունքում ընտրելով անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներին,

գ. օժանդակ աշխատանքներ իրականացնող աշխատակիցների (խոհանոցի աշխատակիցները, տնտեսուհիները և այլն) պացիենտնեի հետ շփման բացառում, դ. պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմի առանձնացում՝ կազմակերպության մյուս անձնակազմի հետ նրանց շփումը բացառելու նպատակով,

գ.այլ բժշկական անձնակազմի հետ պացիենտների վիճակի վերաբերյալ խորհդակցելու նպատակով հեռավար խորհրդակցության եղանակի կիրառում,

դ. պացիենտների հարազատների կողմից հիվանդներին տեսակցության այցերի բացառում,

ե. N95 դիմակները կրողների թվաքանակի նվազեցում/ միայն պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմին N95 դիմակների տրամադրում,

զ. N95 դիմակներ կրող անձնակազմի համար դիմակ կրելու ցուցումների, հագնելու/հանելու կանոնների վերաբերյալ ուսուցման կազմակերպում (ուսուցման ընթացքում օգտագործելով սահմանափակ թվով դիմակներ),

է. այլընտրանքային (ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների/ (National Institute for Occupational Safety NIOSH-ի կողմից առաջարկվող ) դիմակների օգտագործում:

2) N95 դիմակների երկար տևողությամբ գործածում

ա. տարբեր պացիենտներին մոտենալու դեպքում պարտադիր չէ ամեն անգամ փոխել դիմակը՝ հաշվի առնելով, որ դիմակները կարելի է օգտագործել անընդհատ կամ ընդմիջումներով՝ 8 ժամ տևողությամբ:

բ. N95 դիմակները կրելու համար առաջնահերթություն պետք է տալ այն անձնակազմին, որոնք վարակի հետևանքով բարդություններ ունեցող պացիենտների հետ շփման բարձր ռիսկ ունեն:

3) Դիմակները երկար տևողությամբ կրելու մոտեցման ներդրմանը զուգահեռ պետք է անձնակազմին ներկայացնել հետևյալ ցուցումները, մասնավորապես՝ դիմակները դեն նետելու վերաբերյալ.

ա. Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել աէրոզոլ գեներացնող միջամտություններից հետո,

բ. Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել, եթե կեղտոտվել է արյունով, շնչառական ուղիների արտադրությունով կամ այլ կենսաբանական հեղուկներով,

գ. N95 դիմակի վրայից կրել դեմքի վահանակ՝ դիմակի աղտոտումը կանխելու նպատակով,

դ. Ամեն անգամ դիմակին ձեռքով հպվելուց հետո կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում՝ ալկոհոլային հիմքով լուծույթով կամ լվանալ օճառով:

4) N95 դիմակների կրկնակի գործածում. այս մոտեցումը նախատեսում է նույն պացիենտին օրվա ընթացքում մի քանի անգամ մոտենալիս կրել նույն դիմակը (ուրիշ պացիենտի մոտենալիս հանել դիմակը պահել, հետո նախորդ պացիենտին մոտենալիս նորից կրել հին դիմակը):

Դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում: Կրկնակի օգտագործման ընդմիջումներին դիմակները պետք է պահպանվեն հատուկ պիտակավորված (նշելով դիմակը կրողի անունը) տարաներում, որպեսզի կանխվի այլ անձի կողմից դիմակի օգտագործումը, ինչպես նաև պետք է պահվեն պատշաճ պայմաններում՝ դիմակների դեֆորմացիան կանխելու նպատակով, որպեսզի ամեն անգամ հագնելիս դիմակը սերտ հպվի դեմքին:

5) N95 դիմակների երկար տևողությամբ գործածումը նախընտրելի տարբերակ է:

6) N95 դիմակների արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը որոշվում է բժշկական կազմակերպության ղեկավար անձնակազմի կողմից՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցերով պատասխանատուի առաջարկությունների հիման վրա: Մոտեցման համար պետք է հաշվի առնել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդների թիվը, բուժաշխատողների շրջանում վարակի դեպքերը, վարակի փոխանցման ուղիները, վարակի տարածվածությունը, հիվանդության ծանրությունը և բժշկական կազմակերպության հնարավորությունները (N95 դիմակների առակայությունը/քանակը, պարտադիր կիրառման անհրաժեշտության հաճախականությունը):

Տպել
724 դիտում

Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ

Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները

Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ

Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող

Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք

Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով

Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար

Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի

Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով

Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան

Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է

Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել