Մինչեւ մարտի 13-ի արդյունքները հաշվի առնելու նպատակը բոլոր սովորողների հավասարությունն ապահովելն է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում այսօր պարզաբանեց, թե ինչո՞ւ կիսամյակային գնահատականի համար հաշվի չեն առնվելու հեռավար կրթության արդյունքները։ 

«Բոլոր խնդիրները շատ երկար քննարկվել են նախարարությունում։ Հաշվի են առնվել հնարավորինս բոլոր հանգամանքները, բոլոր կողմերի դեպքում առաջացող խնդիրները։ Որոշումները կայացվել են՝ աշակերտների շահերից ելնելով»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ հեռավար կրթությունը համազգային փորձ էր, որից գոհ են, սակայն հանրակրթական դպրոցների աշակերտների 15-20%-ը համապատասխան սարքեր չունենալու պատճառով չի մասնակցում դասապրոցեսին։

«Մենք պետք է կարողանանք ունենալ հավասար իրավիճակ բոլոր սովորողների տեսանկյունից»,- նշեց Անդրեասյանը։

Այսօր շատերն են առաջ քաշում խնդիրը, թե ի՞նչ մոտիվացիա պետք է ունենա դպրոցականը լավ սովորելու համար, եթե որպես կիսամյակային գնահատական հաշվարկվելու է աշակերտի՝ մինչեւ մարտի 13-ն ունեցած արդյունքը: Պատասխանելով այդ մասին մեր հարցին՝ Ժաննա Անդերասյանը նշեց, որ սա հարց է՝ ինչպե՞ս ենք պատկերացնում կրթության նշանակությունն ու նպատակը մեր կյանքում։

«Արդյոք մենք սովորում ենք՝ գնահատականի համա՞ր, թե՞ սովորում ենք, որովհետեւ մեզ հետաքրքիր է եւ ուզում ենք ինչ-որ բան իմանալ»,- նշեց նա՝ հավելելով, որ այս ուղերձը բոլորը՝ նախարարությունը, ծնողներն ու ուսուցիչները, պետք է հղեն աշակերտներին։

Նրա խոսքով՝ եթե մենք ի սկզբանե երեխաներին դնում ենք այն իրավիճակում, որ սովորելու իմաստն այն գնահատականն է, որ պիտի ստանան վերջում, կստանանք երեխաներ, որոնք վերջում մեզ հարցնելու են՝ ի՞նչ իմաստ կա սովորելու, եթե չենք գնահատվելու։

Անդրեասյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հնարավորություն է՝ նման մոտեցումը վերանայելու։ Հեռավար կրթության ժամանակ տեսանք՝ ինչպես կարելի է դասերն իրականացնել հեռուստացույցով, նոր տեխնոլոգիաներով։ Աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները միավորվեցին: Արդյո՞ք այս ամենը միայն գնահատականի համար էր: Ինքն այդպես չի կարծում։

Լրագրողի այն հարցին էլ, թե այս ամենը մի՞թե ձեւական բնույթ էր կրում, փոխնախարարը չհամաձայնեց․ նրա խոսքով՝ ի սկզբանե, երբ սկսվեց հեռավար դասապրոցեսը, նպատակը կրթության շարունակական գործընթացն էր, որը պետք չէ կապել տարեկան արդյունքների հետ։ Սա կարելի է ասել առանձին է։ 

Ըստ նրա՝ գնահատելի է այս ընթացքում կուտակված փորձը, այն թեմաները, որոնք անցել են, չեն կրկնվելու, իսկ բացթողումների համար կլինեն պահուստային օրեր։

Տպել
3209 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ