Ոստիկանության պետը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպանի հետ (տեսանյութ)

28/04/2020 schedule13:40

Ապրիլի 27-ին ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեսակապով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Անդրեա Վիկտորինը, ողջունելով Արման Սարգսյանին, շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ։ Նա կարևորեց նաև օրերս Հայաստանի Կառավարության ընդունած՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը:

«Տիկին դեսպանը խոսեց նաև համավարակի դեմ պայքարում հայ բժիշկների ու ոստիկանների կարևոր առաքելության մասին և նշեց, որ տպավորված է նրանց աշխատանքով։

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատականի համար, նշեց, որ ոստիկանները համավարակի դեմ պայքարի աշխատանքներին զուգահեռ պատվով իրականացնում են իրենց հիմնական գործառույթները՝ հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։

Արման Սարգսյանը անդրադարձավ ՀՀ ոստիկանություն և Եվրամիություն սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում։ Ներկայացվեցին Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների աշխատանքում և աջակցության պատրաստակամություն հայտնեց։
Ոստիկանության պետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար։

Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ուղղություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տպել
243 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ