Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը

28/04/2020 schedule17:21

Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը: Ցավալի լուրը հայտնում է Կինեմատոգրաֆիստների միությունը ֆեյսբուքյան էջում:

«Մեր շատ սիրելի ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԸ՝ «Մոսկվա» կինոթատրոնի անփոխարինելի տնօրենը, հարգանք վայելող կինոպրոդյուսերն ու մշակութային գործիչը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոակադեմիայի անդամը, սիրված ընկերն ու գործընկերը, համեստ, նվիրյալ, գիտակ մարդը, լավ ընտանիքի գլուխը...

Շատ երկար կարելի է թվարկել ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆ մարդու առաքինությունները: Նա այն եզակի անձնավորություններից էր, որ իր կյանքի գործը համարեց կինոն, հայ կինոն, նվիրվեց կինոյին, ամեն ջանք ներդրեց՝ կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար Հայաստանում:

Նրա բացառիկ ջանքերով էր նաև, որ վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները, այդ թվում՝ և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոն մշակութային օազիսին:

Ի վերջո, նրա ջանքերով էր նաև, որ Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը՝ իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը:

Մեր հողի հետ ամուր արմատներով կապված ճշմարիտ հայ մարդ էր ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԸ, կինոյի ճշմարիտ նվիրյալ ու մշակ, և նրա անունն ու գործը մշտապես մնալու են կինոյի, հայ կինոյի էջերում:

Խորապես ցավակցում ենք ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԻ ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու բարեկամներին նրա անժամանակ մահվան առթիվ»:

Տպել
616 դիտում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Գոռ Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր լռության օր է. հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դիմել է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին

ՔՊ-ի դրամահավաքի ելույթիցս հետո գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը, ծիծաղս եկավ. Վ. Հայրապետյան

Հունիսի 20-ին միասին փակենք անցյալի դռները և կառուցենք Հայաստանը նորովի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները. «Ալիք մեդիա»

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Հորդորում ենք զերծ մնալ հանիրավի դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալ. դատախազություն

Լին Թրեյսին հանդիպել է Պարեկային ոստիկանության նոր վերապատրաստված ղեկավար անձնակազմի հետ

Արմեն Չարչյանը կասկածվում է ընտրություններին հարկադրելու համար, նա ձերբակալվել է․ ՀՔԾ

Առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն

Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու նպատակով Արցախից մարդիկ բերող վարորդի կյանքը փրկելու համար երկու բժիշկ մեկնել է Գորիս

«Հայաստան» դաշինքի հանրահավաքին Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիները ժամանել են խմբերով․ ունեն իրենց հրահանգիչները․ Civic

Ավարտվեց «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը․ այժմ երթ է անցկացվում

ՊՆ-ն հայտարարում է զինվորական նվագախմբերը, ԶՈՒ երգի և պարի համույթի պարային խումբը համալրելու մասնագիտական լսումներ

Տնտեսության զարգացման համար առաջնային է այն ոլորտը, որը մեզ շատ արագ փող է բերելու. Հովասափյան

Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հանրահավաքին չեն մասնակցել, կենտրոնի տնօրենը դիմել է ՄԻՊ-ին. Հռիփսիմե Խաչատրյան

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն. ԱՀ ՆԳՆ

«Ականատես եղա, թե ինչպես է «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի հրապարակ». քաղաքագետ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվեց

Տավուշի դպրոցներում նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

Արցախից մոտ 100 ավտոբուսով մարդ է բերվել Քոչարյանի հանրահավաքին. civic.am

Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել ընտրել այս կամ այն ուժին, առավել ևս, սպառնալ. Ռուբինյանը «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցներին

«Հայաստան» դաշինքով առաջադրված ՇՄ մի քանի համայնքի ղեկավարներ ահաբեկում և սպառնում են բնակիչներին. Նազելի Բաղդասարյան

Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով. ՀՔԾ

Ընտրելիս ժողովուրդը պետք է հաշվի առնի՝ այդ մարդը մաքուր է, թե ոչ. «5165» շարժման համահիմնադիր

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ անձ.ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել

Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության մասին 231 հաղորդում. հարուցվել է 14 քրեական գործ

Փրկարար ծառայությունը ԱԹՍ-ներ կտրամադի մարզային փրկարարական վարչություններին

Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը

Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ․ Հետք (տեսանյութ)

Մենք մեր ընտրությամբ Հայաստանին ուժ ու վստահություն ենք հաղորդելու․Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am

Գորիսի քաղաքապետի գործն ուղարկվել է դատարան

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պաշտոնանկություններ Գյումրիում. Շիրակի մարզպետն ու ՔՊ թեկնածուն հերքում են իրենց ուղղված մեղադրանքները

Զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը