Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հյտնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:

Տպել
475 դիտում

Երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից՝ Հայաստանի դժվար պահին սատարելու համար. Լ. Նազարյան

ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների. Տիգրան Գալստյան

Պարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը. Վահան Հունանյան

Վթար Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում. կա տուժած

Երևանի Ծիծեռնակաբերդի այգում հայտնաբերվել է ծառից կախված 30-ամյա քաղաքացու դի

Արցախի նախագահը թվարկել է հայրենիքի համար նահատակված հերոսների զավակներին, որոնք պաշտոն են ստացել

Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է. այստեղ մի քանի տարի առաջ ցավալի կորուստներ էինք ունեցել

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Սարդարապատ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը