Եթե 1 ամսում 300 հազար դրամի էլեկտրաէներգիայի սպառում ունեն ՝ առնվազն կասկածելի է, որ այդ գումարը չեն վճարում․ Բաղրամյան

Շուրջ 5 հազար բաժանորդների էլեկտրաէներգիայի եւ շուրջ 1000 բաժանորդների գազի անջատում է իրականացվել՝ վճարում չկատարելու համար։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Ապրիլի 22-ին ՀԾԿՀ-ն հայտարարեց, որ վերացել է էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց վճարման ֆորս մաժորը, ինչը որոշ քաղաքացիների մոտ բողոքի ալիք բարձրացրեց։ Մարդիկ դժգոհում էին, որ արտակարգ դրությունը չի ավարտվել, եկամուտ չեն ստացել, սակայն ՀԾԿՀ-ն որոշել է ֆորս մաժորային իրավիճակը վերացած համարել։ Այդ հայտարարությունից ժամեր հետո ՀԷՑ-ը եւ «Գազպրոմ Արմենիա»-ն 3 օր ժամանակ տվեցին 10 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիա եւ 30 հազար դրամից ավելի գազ սպառած բնակիչ-բաժանորդներին՝ վճարումներ կատարելու համար։ Ապրիլի 27-ին եւ 28-ին կառավարության դիմաց մի քանի քաղաքացիներ բողոքում էին՝ նշելով, որ չունեն եկամուտներ, սակայն իրենց հոսանքը կամ գազն անջատել են։ Խնդրին երեկ անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կան մարդիկ, որոնք հնարավորություն ունեն վճարելու, սակայն չեն վճարել։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է Գարեգին Բաղրամյանը:

- Պարոն Բաղրամյան, ո՞րն է պատճառը, որ գազի եւ էլեկտրաէներգիայի ծառայությունների վճարման ֆորս մաժորը վերացած համարվեց այն դեպքում, երբ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր։

- Նախ, երբ մարտին 25-ին հայտարարվեց համընդհանուր ֆորս մաժոր, ունեինք մի իրավիճակ, երբ արտակարգ դրությունը մինչ ապրիլի 13-ն էր ու այդ պահից սկսած սահմանված էին խիստ տեղաշարժի սահմանափակումներ։ Միեւնույն ժամանակ մի շարք ոլորտների աշխատանքներն ուղղակի արգելված էր։

Հիմա ինչ է տեղի ունեցել այս ընթացքում. նախ՝ այդ կանխատեսումից ելնելով, որ մինչեւ ապրիլի 13-ն է տեւելու, ունեինք բավականին մեծ հավաքագրում։ Սովորական ռեժիմում, երբ պարտքերը դառնում են ժամկետանց, արդեն ամսի 18-ից 3 օր ժամանակ է տրվում, որ մարդիկ վճարեն. բնականաբար այդ ժամանակ մատակարարները բավական մեծ տոկոսով հավաքագրումներ ունեին։

Հիմա ելնելով ե՛ւ մատակարարների համար ֆինանսական որոշակի կայունության վիճակից, ե՛ւ այդ խիստ ռեժիմից, որ սահմանված էր, ե՛ւ այն հանգամանքից, որ արտակարգ դրությունը հայտարարվել էր մինչեւ ապրիլի 13-ը՝ ֆորս մաժոր հայտարարվեց բոլորի համար։ Համարվեց, որ անջատումն այլեւս գործիք չէ այդ գումարները հավաքելու համար։

Ինչ է տեղի ունենում հիմա. նախ՝ բավականին բացվել է տեղաշարժը, մի շարք ոլորտներ գործունեություն են ծավալում։ Մեր հայտարարությունը շահարկման առիթ է դարձել, բայց մինչեւ վերջ ոչ ոք չի կարդացել։ Մենք ասում ենք՝ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր հայտարարված ֆորս մաժորը չեղարկում ենք, բայց միեւնույն ժամանակ ասում ենք՝ ցանկացած դեպքում, այն սպառողները, որոնք կհիմնավորեն, որ վճարման հետ կապված խնդիր ունեն՝ այդ ֆորս մաժորային իրավիճակը կկիրառվի եւ իրենց նկատմամբ անջատում չի իրականացվի։ Ֆորս մաժորի ստեղծված առիթից օգտվում էին մի շարք բաժանորդներ, որոնք շատ լավ վճարունակ էին, ուղղակի չէին վճարում։ Ունենք նույնիսկ բաժանորդներ, որոնք 500, նույնիսկ 600 հազար դրամի գազի սպառում են ունեցել ու չեն վճարել։ Արդեն այնքան գումարներ չէր հավաքվում, որ կարող էր վտանգվել արտադրող կայանների վճարումները՝ ատոմակայանի, նույնիսկ ջերմակայանի, ինչն արդեն ֆինանսական կոլապս կարող էր առաջացնել։

Մենք ասում ենք՝ ավելի լավ է ցանկացած բնակիչ-բաժանորդի դիմումի հետ կապված անհատական մոտեցում ցուցաբերենք։ Այսօր ինչքան դիմում կա, որ մարդիկ ունեն սոցիալական կամ աշխատանքի հետ կապված խնդիր՝ բոլորը բավարարված են։ Շուրջ 200-ից ավելի դիմում բավարարվել է։ Բացի այդ ընկերություններն իրենց կամքով՝ պետության կողմից օժանդակություն ստացած միջոցառման շահառուների նկատմամբ անջատում չեն իրականացնում։ Երբ հայտարարվեց, որ ֆորս մաժորն ավարտված է եւ վճարումներ պետք է իրականացվեն՝ 3-4 օրում գազի 6.6 միլիարդ պարտքը դարձել է 3 մլրդ՝ առանց որեւիցե անջատման։ Այսինքն այդ մարդիկ ուղղակի չէին վճարում։

- Այս պահին ձեզ մոտ տվյալներ կա՞ն, թե քանի բաժանորդ եւ որքա՞ն գումար չի վճարել մարտ ամսվա գազի եւ հոսանքի համար։

- Այդ տվյալներն ամեն պահի փոխվում է։ Ամենավերջինը տվյալով՝ փետրվար-մարտ ամսվա գազի համար գումարային ընդհանուր պարտքը կազմում է 3 մլրդ 255 մլն դրամ։ Իսկ էլեկտրաէներգիայի պարտքը՝ 2 մլրդ 382 մլն դրամ։

- Քանի՞ բաժանորդ այս պահին վճարում չի իրականացրել, սակայն գազի կամ հոսանքի անջատում տեղի չի ունեցել, քանի որ չեն գերազանցել գումարային համապատասխան չափերը։

- Այնպես չի, թե շեմը գերազանցածներին համատարած անջատում են։ Մատակարարները աշխատում են սպառողների հետ։ Մոտ 102 000 բաժանորդ գազի եւ մոտ 146 000 էլեկտրաէներգիայի բաժանորդներ չեն վճարել, սակայն անջատում չի եղել։

- Ինչպե՞ս է սպառված էլեկտրաէներգիայի չափով որոշվում՝ քաղաքացին սոցիալական խնդրի առաջ կանգնա՞ծ է, թե՞՝ ոչ։

- Նույնականացումն ամենաբարդ խնդիրն է։ Ուղղակի որոշակի չափանիշներով ինչ-որ խումբ է առանձնացվել։ Բնականաբար այդ կոնկրետ չափանիշից որոշակի շեղումներ լինում են։ Մեր հայտարարությունը հենց դրան է միտված եղել։ Եթե քաղաքացին հիմնավորի, որ 30 հազար պարտք է ունեցել, սակայն ունի այս կամ այն խնդիրն ու չի աշխատել՝ հոսանքազրկում չի լինի։

- Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ մարդկանց մի մասը հնարավորություն են ունեցել վճարելու, սակայն առիթից օգտվելով չեն վճարել։ Ըստ ձեզ, ո՞րն է նման վարքագծի պատճառը եւ արդյո՞ք նրանք շատ են:

- Վարքագծի առումով գնահատականներ չեմ տա։ Սակայն նշեցի, որ ապրիլի 22-ի հայտարարությունից մինչ օրս որեւէ անջատում չունենալով շուրջ 3.3 մլրդ դրամ «Գազպրոմ»-ը եւ շուրջ 2.4 մլրդ դրամ ՀԷՑ-ը հավաքագրում է արել։ Կոնկրետ դեպքեր էլ ենք հանել։ Օրինակ՝ 100 հազար դրամի սպառել են, բայց չեն վճարում։ Նաեւ 200, 300 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառողներ ունենք, որոնք չեն վճարել։ Այդ մարդիկ, եթե 1 ամսում 300 հազար սպառում ունեն՝ առնվազն կասկածելի է, որ այդ գումարը չեն վճարում։

- Ի՞նչ իրավիճակ է խմելու ջրի առումով։ «Վեոլիա ջուրը» դիմե՞լ է հանձնաժողովին չկատարված վճարումների հարցով։

- Խմելու ջրի առումով ունենք շուրջ 570 մլն դրամ պարտք։ Այստեղ վճարումները մոտ 80 տոկոս են կազմում։

- Պարոն Բաղրամյան, ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն բնական գազի սակագների փոփոխության հարցով դիմել էր հանձնաժողով։ Ի՞նչ փուլում է այդ հայտի ուսումնասիրությունը։

- Ուսումնասիրության փուլում է։ Հայտը ապրիլի 2-ից մեր կայքում տեղադրված է ամբողջությամբ՝ շուրջ 1500 էջ՝ իր հիմնավորումներով։ Հայտարարել ենք, որ պատրաստ ենք ցանկացած փորձագետի եւ մասնագետի կարծիք լսել։ Մենք էլ զուգահեռ ուսումնասիրում ենք։ Շուտով նաեւ շրջանառության մեջ կդրվի մեթոդիկան, որը 1 տարուց ավելի է բանակցվում է։ Խոսքը 10 տարվա որոշակի կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու մասին է։

Տպել
3836 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս