Ընդունում եմ իմ սխալն ու իմ հասցեին քննադատությունները. Ալեն Սիմոնյանն Անի Սամսոնյանից ներողություն խնդրեց (տեսանյութ)

«Ընդունում եմ այն քննադատությունը, որը կարդացի, լսեցի և ներողություն եմ խնդրում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներողություն խնդրելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ցավալի էր այն ամենը, ինչ եղել է ԱԺ-ում՝ ասելով, որ չի ուզում մանրանալ, պատմել ինչ եղավ կամ ինչպես եղավ:

«Բայց մի կարեւոր փաստ եմ ուզում նշել: Ուզում եմ ասել, որ այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք՝ կապված տիկին Սամսոյանի հետ, որը ես արել եմ, համարում եմ սխալ և ընդունում եմ իմ սխալը: Ելույթի ժամանակ ես պետք է զսպեի իմ բարկությունը, թեեւ ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել. միգուցե դա եղել է զուտ բարկությունից, լարվածությունից: Ոչ մի ամոթ բան չեմ տեսնում նրա մեջ, որ որպես ԱԺ պատգամավոր, որպես հայ տղամարդ՝ եթերով նման բան ասեմ իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից:

Ընդունում եմ այն քննադատությունը, որը կարդացի, լսեցի և ներողություն եմ խնդրում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ նա ասել է, որ իր ելույթները շատ հաճախ են լի քննադատություններով, հաճախ սուր են, բայց ինքը չի փոշմանում դրա համար, որովհետեւ հավատում է իր ասածին եւ արածին, եւ իր ամբողջ քաղաքական թիմն է հավատում այն աշխատանքին, որ անում է:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ, հնչել էին փոխադարձ վիրավորանքներ: Ալեն Սիմոնյանն իր այդ ելույթում Անի Սամսոնյանին մասնավորապես ասել էր՝ բավական է սևեռվեք ինձ վրա, ես ամուսնացած մարդ եմ:

Տպել
1678 դիտում

Փոստատարները նպաստներն ու թոշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, տեխնիկական խնդրի պատճառով ժամանակավոր դադարեցվել է հեռարձակումը

Կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, ամենաերիտասարդը՝ 44, ամենատարեցը՝ 90 տարեկան

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ այն հեռավար անցկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ուժեղացված ստուգայցեր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում. իրավախախտման 870 ընդհանուր դեպք՝ ՀՀ տարածքում

Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Ճամբարակ քաղաքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենա

Լուսաձոր գյուղում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից, մոտ 6 մ բարձրությունից

Համաճարակային վիճակը էլ ավելի է վատանում. երեկ արձանագրել ենք կորոնավիրուսի 697 նոր դեպք. վարչապետ

Երկրում ինձ նման 20 հազար մարդ կա, որ ասիմպտոմ կորոնավիրուս է տանում. վարչապետ (տեսանյութ)

Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, թոշակն ու նպաստը բացառապես կհանձնվի տներում

Այսօրվանից հանրային բոլոր վայրերում դիմակի կրումը պարտադիր է. արգելվում է սրճարաններում կենդանի երաժշտություն, պարեր

Այվազովսկու նկարը Լոնդոնում վաճառվել է օնլայն աճուրդի համար ռեկորդային գնով՝ 2,3 մլն ֆունտով

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19