«Բիձուս լա՛վ կնայեք». «Նորք» հիվանդանոցի կամավորը պատմում է այնտեղ անցկացվող օրերի ու նաեւ հուզիչ դեպքերի մասին

COVID-19-ը պատճառ դարձավ, որ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կամավորներից Էդուարդ Հովսեփյանը նոր գիտելիքներ ստանա բժշկական ոլորտից, ներսից տեսնի վիրուսի դեմ պայքարը, ձեռք բերի լավ ընկերներ։ Այժմ կարողանում է կողմնորոշվել՝ ամեն մի ծանր պահի ի՞նչ կարելի է անել, ամեն մի ծանր պացիենտի հետ ինչպե՞ս կարելի է խոսել։

Արդեն ամսից ավելի է՝ նա տուն չի գնում։ Փորձում է ամեն կերպ թեթեւացնել բուժանձնակազմի հոգսը։ Ինքն իրեն ու ընտանիքին ասել է՝ մինչեւ վերջ կանգնելու է նրանց կողքին։

Օր 1-ին

Էդուարդն էությամբ աշխույժ է, այն մարդկանցից չէ, որ կարողանա տանը նստել։ Այս մասին ոչ միայն ինքը հայտնեց, այլեւ հասկանալի էր իր հետ փոխանակած առաջին բառից։

Հիվանդանոց դիմել որոշել է արտակարգ դրություն սահմանելու ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պիտի տանը նստի։ Կարդացել է հայտարարությունը, թե օգնություն է անհրաժեշտ եւ գնացել։

«Կնոջս հետ նստեցինք, խոսեցինք, ասացի՝ կներես, բայց պիտի գնամ»,- պատմեց նա։

Դիմել է մարտի 16-ին եւ հաջորդ օրվանից տուն չի գնում։ Ծանոթացել է նոր աշխատանքին, իր բառերով ասած՝ դարձել ընտանիքի անդամ։

Պացիենտներին արագ դիմավորում են, բուժանձնակազմը զննում է, այնուհետեւ՝ գրանցում, համակարգչում մուտքագրում, ըստ կարգավիճակի՝ տեղավորում հիվանդանոցում կամ հյուրատներում․ սա Էդուարդի նոր գործն է։ Աշխատանքին արդեն սովորել է, գիտի՝ ում, որտեղ է պետք ուղարկել։

«Իմ առօրյան ամբողջությամբ անցնում է ընդունարանում։ Առավոտյան ժամը 9-ին գնում ենք, ու սկսվում է մեր գժանոցը» (ծիծաղում է)։

«Փաստորեն ինքնակամ առաջնագիծ եք գնացել» պնդմանը նույնպես ծիծաղով է պատասխանում․ դժվար է, բոլորն էլ կարոտում են ընտանիքներին, բայց երբ հարցն ազգին է վերաբերում, պետք է։

Հայացք ներսից

«Այնտեղ եկած ցանկացած մարդ մտածում է իր հարազատների մասին։ Ծնողները գալիս են ասում՝ վա՜յ, իմ երեխաներին հանկարծ չվարակենք: Երեխաներն էլ գալիս ասում են՝ մենք ջանդամ, ծնողներին, տատիկ, պապիկին չվարակենք»,- պատմեց նա։

Կամավորության այս շրջանում շատ բան են տեսել՝ ծանր պացիենտներից՝ մինչեւ դժգոհ մարդիկ։

«Մարդիկ կան՝ գալիս են, դժգոհ մտնում, որ պիտի հեսա մեզ հետ կռիվ անեն, թե այս ի՞նչ վիրուս է, բերեցիք գցեցիք մեր ջանին»,- նկարագրեց Էդուարդը՝ ավելացնելով, որ հետո տեսնում են մթնոլորտն ու հասկանում՝ այնտեղ բոլորն անկեղծ ուզում են իրենց օգնել։

Հիվանդանոցի պատերից այն կողմ ուժեղ բժիշկները, բանվորները կամ պահակները թաղծոտ աչքերով են, զգում են ընտանիքի անդամների կարիքը։ Առավել շատ իրենք են ուզում, որ այս ամենը շուտ ավարտվի, գնան տուն. օր ու գիշեր չարչարվում են։

«Որ նստում են, հիշում են մամայի եփած ճաշը՝ վա՜յ, տատիս սենց ասաց, երեխաս այս պահին սենց էր ասում: Դաժան պահ է, որ նստում ես ու կողքից լսում, թե ինչպես են խոսում, արտասվում»,- շարունակեց Էդուարդը։

Դժվար աշխատանքն ու չարչարանքը, սակայն, չեն խանգարել, որ անձնակազմն այնքան լավ ու, իր բառերով ասած, ջիգյարով ընդունի կամավորներին։ Հիվանդների մասին էլ խոսք չկա․ այնտեղ զգում են, որ բոլորը փորձում են ամեն ինչ անել, որ քաղաքացիները մեկ րոպե անգամ վատ չզգան։ 

Բարդ ու պատասխանատու առօրյան էլ փորձում են կատակներով, երբեմն երգելով կամ պարելով անցկացնել։

«Ուզում ենք այնպես անել՝ ե՛ւ մեր լարվածությունը մի քիչ թուլանա, ե՛ւ տրամադրությունը տեղը լինի, որ կարողանանք այդ ամեն ինչի տակից դուրս գալ»,- անկեղծացավ նա։

Առօրյայից պատմելիս հիվանդանոցում իր ձեւավորված ընտանիքի անդամների անուններն է թվարկում՝ Սեյրանը, Հայկը, Գագիկը, ընդունարանի պատասխանատու բժիշկ Ռիմա Սերգեյեվնան, որ այնպես է ուզում անել՝ ոչ ոք մի փոքր անգամ չնեղվի։ Բուժաշխատողներն ամեն ինչ դրել են մի կողմ՝ ընտանիք, ամուսին, երեխա, եւ իրենց առաջ դրել նպատակ՝ պետք է օգնեն հայ ազգին։

«Եթե մեր ժողովուդը մի քիչ բուժանձնակազմի մասին մտածի, բուժանձնակազմն էլ անպայման շատ շուտ կգնա տուն»,- նկատեց Էդուարդը։

Վարակվելու վախ կամավորի մոտ թեեւ կա, սակայն երբ գիտակցում է՝ ինչի համար են պայքարում, խնդիրն այլ է դառնում։ Իրենց օրգանիզմը կարծես սովորել է, այս օրերին նույնիսկ ցավ չեն զգում։ Նրա կարծիքով՝ այստեղ Աստծո օգնությունն էլ կա։ Մինչ հիվանդանոց տեղափոխվելն ատամի ցավը հանգիստ չէր տալիս, ինչ մտել է «Նորք», այդ մասին չի էլ հիշում։

Լուսանկարը Էդուարդ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից։ Ձախից 1-ը՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, 2-րդը՝ Էդուարդ Հովսեփյանը

«Բիձուս լա՛վ կնայեք»

Մի օր թեստավորելու համար հիվանդանոց էին բերել 82 տարեկան պապիկի, որին ուղեկցում էր կինը։ Տղամարդը մի քիչ խեղճացած էր, ջերմություն ուներ։ Այդ օրվա դեպքը շատ է տպավորել Էդուարդին։

Տատին, մոտենալով ներկաներին, ասել է․ «Բիձուս բերել եմ, լա՛վ կնայեք»: «Հետո էլ նայեց պապիկին՝ բիձա՛ ջան, չնեղվես: Վերջում ուզում էր ճակատը պաչել, չթողեցինք»,- պատմեց կամավորը՝ ավելացնելով, որ տատիին պատասխանել են, թե բոլորին էլ լավ են նայում, բայց սա կարծես թե չի սփոփել նրան։

Տատին պատմել է, որ 56 տարի է՝ ամուսնացած են, նույնիսկ մեկ օր առանց իրար չեն մնացել, իսկ հետո արդեն «սպառնացել» է՝ վա՛յը եկավ ձեզ տարավ, որ ասացիք՝ թեստը դրական է ու տարաք մեկուսարան։ Ներկաների այն կատակին էլ, թե տանելու են սիրուն աղջիկների մոտ, պատասխանել է՝ ուր ուզում են տանեն, միայն թե առողջ հետ բերեն: Պայմանը դա է։

Հաջորդ օրն առավոտվանից կինն արդեն հիվանդանոցի դռան դիմաց նստած է եղել ու բողոքել, որ այլեւս չի դիմանում։ Իրեն ուղեկցող որդին էլ գանգատվել է, թե խեղճ կինը, ինչ ամուսինը հիվանդանոցում է, ո՛չ հաց է ուտում, ո՛չ՝ ջուր խմում, առավոտից երեկո աղոթում է ու լաց լինում։

Պապիկի թեստի պատասխանը բացասական էր, սակայն անձնակազմը չի էլ պատկերացրել, թե այդ լավ լուրն ինչպես կարող է ազդել անհամաբեր սպասող կնոջ վրա։

Լուրը լսելուն պես նա հուզվել է ու բացականչել. «Արի՛, բիձե՛ս, արի՛ քաչալդ պաչեմ, ես քեզ շատ եմ սիրում»,- պատմեց կամավորը՝ ավելացնելով, որ այդ ժամանակ ոչ ոք չի կարողացել խանգարել, որ կինը գրկի ամուսնուն, պարտադրել սոցիալական հեռավորություն պահպանել։ Լաց լինելով գրկել է ու 5 րոպե բաց չի թողել։ Տեսարանը բոլոր ներկաներին է հուզել։ Իրենք էլ սկսել են ծափահարել ու մաքրել արդեն իրենց արցունքները։

Ալկոգել, ձեռնոց եւ դիմակ

Նրան, որ «Նորք»-ում էդուարդը կամավոր դառնար, կինն ի սկզբանե դեմ էր։ Իրենք ոչ վաղ՝ 2019 թվականի օգոստոսին են ամուսնացել, սկզբում դժվար էր, կարոտում էին։ Հիմա էլ թեեւ բարդ է, սակայն կինը սկսել է հասկանալ, ըմբռնումով մոտենալ, նույնիսկ ցանկանում է միանալ կամավորների խմբին: Այս անգամ Էդուարդն է դեմ։ «Ես էլ ասում եմ՝ չէ, տնից՝ մեկը»։

Կնոջ ծննդյան տարեդարձն ապրիլի 18-ին էր: Մինչ նա տանն էր հիվանդանոցում որոշում էին՝ ինչ անակնկալ մատուցել։ Այդ օրը տնօրինությանը խնդրել են՝ արտահագուստ հագած՝ մի քանի հոգով գնան շնորհավորելու։ Երկար դադարից հետո առաջին անգամ տեսել է կնոջը, սակայն՝ հեռվից, դռան մուտքի մոտից ներկայացրել է անակնկալը՝ տորթ, մոմեր ու այսօր շատ պահանջված նվեր՝ ալկոգել, ձեռնոց եւ դիմակ։

«Սա երեւի իր ամենաուրախ ու հիշվող ծնունդն էր՝ չնայած իրարից շատ հեռու էինք»,- նկատեց Էդուարդը։

Հետագայում կնոջ գրառումն է հուզել նրան: Սոցցանցում նա գրել է․ «Մնա՛ տանը, որ իմ սիրելին գա տուն»։

Դրանից հետո նույնն բանն արդեն ինքն է խնդրում, որ մարդկանց ասենք՝ տանը մնան, բժիշկները, կամավորություն իրականացնողները եւս ուզում են՝ այս ամենն ավարտվի, իրենց հարազատներին տեսնեն։

Էդուարդի խոսքով՝ այս վիրուսը շատ բան հասկացրեց․ ամեն վայրկյանը թանկ է. պիտի անցկացնես հարազատիդ հետ։

Տպել
14854 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է