Պարո՛ն Մարուքյան, ձեր ազնվությունը միայն այստեղի գեոլոկացիայի վրա՞ է տարածվում․ Սուրեն Գրիգորյան

29/04/2020 schedule15:25

Պարո՛ն Մարուքյան, ասում եք, որ պետք է ազնիվ ասել, իսկ այդ ազնվությունը միայն այստեղի գեոլոկացիայի վրա՞ է տարածվում, օրինակ՝ ուղիղ եթերով ոչ ազնիվ բան կարելի՞ է ասել։ Այս մասին այսօր իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Նա մեջբերեց Էդմոն Մարուքյանի երեկվա ուղիղ եթերից մեկ հատված․ «Այսօր խորհրդարանը քննարկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, որով բանավոր ցուցումի հիման վրա կարելի է մարդ մեկուսացնել. բողոքարկման որեւէ ընթացակարգ չկա»։ Գրիգորյանը նկատեց, որ կա ընթացակարգ եւ հավելեց, որ գործող օրենքով նույնպես կա։ «Հիմա այս նախագիծը լինի-չլինի՝ գրված է, որ իրավունք ունի, սա ի՞նչ տեղեկություն է, երբ դուք հայտարարել եք, որ չկա բողոքարկման կարգ»,- ասաց Գրիգորյանը, որից հետո Մարուքյանը արձագանքեց, որ բացարձակ ճիշտ պնդում է։ Գրիգորյանը պատասխանեց, որ իր կարծիքով դա իրականությանը չհամապատասխանող պնդում է։

«Քանի որ մեր հանրությունն էլ է հոգնում մեր անընդհատ փոխհրաձգությունից, ես ավելի կոշտ որակում չտամ, որ դա ավելի նոր թեմայի առիթ չդառնա»,- ասաց Գրիգորյանը, ապա նկատելով, որ ելույթի համար դեռ ժամանակ կա՝ անդրադարձավ նաեւ այսօրվա քննարկումներին։ Նրա համոզմամբ՝ իրավիճակը շատ պարզ է։ «Մենք ունենք նշանակետ, ասում ենք՝ այդ նշանակետին պետք է կրակել սնայպերով, դուք ասում եք՝ չէ, ցրված կրակենք։ Մենք ասում ենք, որ այդ մոտեցումն ընդունելի չէ, կարո՞ղ ենք այդպիսի բան ասել, կարո՞ղ ենք դա որակել որպես պոպուլիզմ»,- ասաց Գրիգորյանը՝ պնդելով, որ կարող են եւ դրա համար են հավաքվել։ Պատգամավորն ասաց նաեւ, որ նրանք էլ կարող են իրենց նախագծերը որակել որպես անարդյունավետ, պոպուլիզմ։ «Եթե երեկվա ամբողջ խոսակցությունն սկսվել է նրանից, որ որակվել է պոպուլիզմ, ինչո՞ւ եք դա ներկայացնում որպես անձնական վիրավորանք։ Անձնական վիրավորանք է, որ կոնկրետ պատգամավորի ասում են՝ ձեզ լուրջ ընդունում են, կամ չեն ընդունում, որից սկսվեց այն ամենը, ինչի համար բոլորս ներողություն խնդրեցինք, ու կարծում եմ, որ էլի պետք է խնդրենք»,- եզրափակեց Գրիգորյանը։

Տպել
1038 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր