Էլեկտրոնային մատյանը պետք է լրացնել, որ երեւա արված դասերի եւ լրացման ենթակա ծրագրի ծավալը. շտապելու պահանջ չկա

Գնահատականները քիչ են, պետք է ամեն երեխայի x թվով գնահատական նշանակեք: Ամեն օր դասն ավարտվելուց անմիջապես հետո պետք է լրացնեք էլեկտրոնային մատյանը: Բացակաները մի նշանակեք: Չէ՛, անպայման նշանակեք. հակասական, շտապեցնող, տարօրինակ պահանջներն ուսուցիչներին հաճախ են զայրացնում: Նրանք սովորաբար մի քիչ դժգոհում են, հետո՝ վարժվում այդ նոր կարգերին, երբեմն էլ, ինչպես, օրինակ, երեկ՝ շվարում:

«Հայկական ժամանակ»-ը երեկ տեղեկացել էր՝ տնօրեններ կան, որ ուսուցիչներին հրահանգել են շտապ լրացնել բոլոր դասերի թեմաները: «Բացի գնահատականներից, որ արդեն դրված են, պետք է մինչեւ ամսվա վերջ լրացնեք նաեւ դասերի թեմաները՝ ծրագիրը, թե չէ կհամարվի, որ դաս չեք արել, եւ ծրագիրը ստիպված կլինեք անցնել օգոստոսին»,- հայտարարվել էր, իսկ դասերի (հատկապես հումանիտար առարկաների) թեմաները հաճախ բավական երկար են, այդ ամենը պետք է մուտքագրել յուրաքանչյուր դասարանի համապատասխան դասի օրվա տողում ու պահպանել, իսկ համակարգը ծանրաբեռնվածության պատճառով չէր պահպանում մուտքագրվածը, եւ ցայտնոտի զգացումը հուսահատության էր հասցրել վերջին ամիսներին օրուգիշեր աշխատած ուսուցիչներին:

Ի՞նչ հրաման է սա, եւ ինչո՞ւ նման շտապողականություն՝ փորձեցինք տեղեկանալ ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: «Չկա նման շրջաբերական, հրաման, հրահանգ, որեւէ բան չկա»,- հաղորդեցին մեզ:

Ուրեմն ինչո՞ւ են տնօրենները նման հայտարարություններով ծանրաբեռնում ուսուցիչներին՝ հարցին ի պատասխան՝ վարչության աշխատակից Օֆելյա Կամավոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարող ասել, թե տեղերում տնօրեններն ինչու են նման բաներ ասում: Մենք էլ շատ բաներ ենք լսում: Գիտե՞ք, միայն այս լուրը չէ, այնպիսի լուրեր ենք ստանում՝ ապշում ենք»:

Էլեկտրոնային մատյանի գերծանրաբեռնվածության եւ տեխնիկական խնդիրների մասին հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ խնդիրների լուծման առավել օպերատիվ եւ ճկուն համակարգ ապահովելու համար շուտով գործարկվելու է հետադարձ կապի հնարավորությունը:

Կրկին ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում որեւէ լուծում չի կարող համարվել իդեալական՝ Կամավոսյանը նշեց. «Ընդամենն ասված է՝ հաշվի ենք առնում մինչեւ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում ստացած գնահատականները՝ ելնելով արդարության սկզբունքից. այն երեխաները, որ չեն մասնակցել դասերին, ստանան հնարավորություն, իսկ դրանից հետո էլեկտրոնային մատյանն ուղղակի պետք է լրացվի-գնահատվի, որ իմանանք, թե ինչ ծավալ է եղել, ինչքան դաս է արվել»:

Ուսուցիչներին նույն գործառույթն իրականացնելու համար նախատեսված եւս մեկ աշխատանքային գործիքով ապահովելու համար առաջիկայում կգործարկվի նաեւ էլեկտրոնային մատյանի բջջային հավելվածը. այն նախատեսվում է ներկայացնել շաբաթ օրը՝ մայիսի 2-ին:

Անդրադառալով գնահատականները հաշվի չառնելու որոշումից հետո մանկավարժների՝ դասերն այլեւս չանելու քննարկումներին՝ Կամավոսյանն ասաց. «Ասում են՝ չարչարանքն ընկավ ջուրը: Ի՞նչը ջուրն ընկավ. երեխաները սովորել են, ստացել են գիտելիքը: Ցանկացած ամենալավ որոշումն էլ, որ, իհարկե, չենք ասում, որ իդեալական է, բայց միտված է լավին, բերում է բավականին մեծ հակազդեցության: Հիմա ուզում են բունտ անել, կարող են, իհարկե, բայց այդ դասերը ստիպված կլինեն լրացնել աշնանը»:

Իսկ հնարավո՞ր է, որ մարտի 13-ից հետո ստացած գիտելիքները հաշվի առնվեն եկող ուսումնական տարում. «Ֆորմալ առումով այս գնահատականները հաշվի չեն առնվելու, քանի որ կիսամյակը փակվում է մինչեւ մարտի 13-ի գնահատականներով. բայց չէ՞որ գալու է նոր ուսումնական տարին: Արդեն ասել ենք, որ քննարկվում է այս ծրագիրը լրացնելու հնարավորությունը օգոստոսի արձակուրդների հաշվին, աշնանը՝ շաբաթ օրերին: Այն ժամանակ, իհարկե, այս ամենը հաշվի կառնվի, եւ նաեւ մեր լավ մանկավարժների մոտ, եւ նրանք շատ-շատ են. այս ընթացքում ակտիվություն ցուցաբերած աշակերտների գնահատականները կարտացոլվեն նոր ուսումնական տարվա ցուցանիշներում»:

Ամփոփելով փաստենք՝ ավելորդ և հապշտապ աշխատելուց խուսափելու միակ հնարն այս պահին այն է, որ մեր առանց այն էլ գերբեռնված ուսուցիչները տնօրենների աշխատատար պահանջների ակունքները ճշտեն պաշտոնական աղբյուրներից՝ ԿԳՄՍՆ կայքից, հավաստի լրատվամիջոցներից, նոր միայն սկսեն կատարել:

Տպել
13271 դիտում

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան