Հեռավար դասընթացների գնահատականներն անտեսելը դժգոհության ալիք է բարձրացրել. ԿԳՄՍՆ-ն որոշումը վերանայելու նպատակ չունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հնչած նորությունները ոչ միանշանակ ընդունվեցին։ Եթե դպրոցականների դեպքում հիմնականում դրական արձագանքներ էին, մի շարք ուսուցիչների եւ ծնողների պարագայում մտահոգություններ եւս կային։

Խոսքը 2019-20թթ․ ուստարին մինչեւ մարտի 13-ը ստացած գնահատականներով ամփոփելու մասին է։

Ինչպե՞ս պետք է աշակերտին ստիպեն պահել մոտիվացիան, արդյո՞ք դրան հաջորդած հեռավար դասերը զուր ու ձեւական բնույթ չունեին։ Նմանատիպ հարցերը ներկայացվում են սոցցանցերում մեկնաբանությունների տեսքով։

«Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, մանկավարժ Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կան երեխաներ, որոնք այս հեռավար կրթության օրերին դրսեւորել են աննախադեպ ակտիվություն եւ առաջադիմություն, որը չգնահատելն ամենամեծ անարդարությունը կլինի, այն դեպքում, երբ այդ 20-25%-ի մեջ կան երեխաներ, որոնք, ունենալով տեխնիկական հնարավորություններ, պարզապես դրսեւորեցին ծուլություն եւ անպատասխանատվություն եւ շատ քիչ կամ բնավ չեն մասնակցել հեռավար դասերին»։

Տոնոյանի խոսքով՝ ուսուցիչներն այս օրերին աննկարագրելի նվիրվածությամբ են աշխատել նաեւ գնահատականի համար, որը նրանց, աշակերտի, ծնողի աշխատանքի գնահատումն է։

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի փոխտնօրեն Անժելա Նազարեթյանն էլ իր գրառումով առաջարկում է, որ սովորողների 80%-ի կիսամյակը փակվի ամբողջ ընթացքում ստացած գնահատականների հիման վրա (նաեւ հեռավարի), իսկ մյուս 20%-ինը, որոնք չեն կարողացել մասնակցել դասապրոցեսին, ԿԳՄՍՆ-ի առաջարկած տարբերակով։

Հարցի վերաբերյալ նախարարության դիրքորոշումը բոլոր սովորողների հավասարությունն ապահովելն է: Հեռավար կրթության փորձից գոհ են, սակայն հանրակրթական դպրոցների աշակերտների 15-20%-ը, համապատասխան սարքեր չունենալու պատճառով, չի մասնակցում դասապրոցեսին։

ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում օրեր առաջ տարակուսել էր՝ արդյոք սովորում ենք՝ գնահատականի՞ համար: Նրա խոսքով՝ ի սկզբանե, երբ սկսվեց հեռավար դասապրոցեսը, նպատակը կրթության շարունակական գործընթացն էր, որը պետք չէ կապել տարեկան արդյունքների հետ։

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացանք, որ ուսուցիչների շրջանում դժգոհություն առաջ բերած որոշումը վերանայելու հարց գոնե առայժմ չի քննարկվում:

Տպել
3884 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը