Ամեն ամիս իմ հոսանքը 56.000 դրամ է գալիս, ես չգիտեմ՝ որտեղից․ վարչապետը զանգահարել էր ՀՀ քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զանգահարել էր էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին՝ իմանալու, թե ինչ պատճառներով է դա եղել:

Քաղաքացիներից մեկը, որն այս պահին չուներ էլեկտրաէներգիա, ասաց, որ աշխատում է Ազգային պատկերասրահում, ստանում է իր աշխատավարձը նույն չափով, բայց եւ չի կարողացել վճարել, որովհետեւ կուտակումներ են եղել: «Իսկ կարո՞ղ է այն հայտարարությունը, որ ֆորս մաժոր է, մի քիչ օգնել է ձեզ՝ չվճարելու»,- հարցրեց վարչապետը, ինչից հետո քաղաքացին պատասխանեց, որ ուղղակի ձմռանը դժվար է եղել, կուտակումներ են եղել: «Այս երկու օրը կվճարեմ գումարը»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ ստանում է նվազագույն՝ 67 հազար դրամ աշխատավարձ, ունի 3.5 տարեկան երեխա, ամուսինն էլ մահացել է: Այս քաղաքացու էլեկտրաէներգիայի պարտքը կազմում է 90 հազար դրամ: «Ես նշեցի ինձ մոտ ձեր տվյալները, ես առնվազն կհետաքրքրվեմ ձեր տվյալներով»,- եզրափակեց վարչապետը:

Մյուս քաղաքացին, որը նույնպես այս պահին չուներ էլեկտրաէներգիա, ասաց, որ ունի առաջին կարգի հաշմանդամություն ունեցող հայր, երկու անչափահաս երեխա, ապրում է Վարդաշենի հանրակացարանում: «Չունեմ աշխատանք, քանի որ անկողնային հիվանդ հայրս իմ խնամքին է»,- հավելեց քաղաքացին: Նա ասաց նաեւ, որ չի ստացել կառավարության տրամադրած օգնությունը: Փաշինյանն ասաց, որ պետք է դիմել ծրագրով եւ ստանալ այդ աջակցությունը, ինչից հետո քաղաքացին հարցրեց՝ ո՞նց դիմեմ: «Համակարգիչ չունենք, նույնիսկ երեխաներս դպրոցի դասերը չեն կարողանում անել, որովհետեւ չունենք ո՛չ ինտերնետի, ո՛չ համակարգչի հնարավորություն: Զանգահարել եմ ԿԳՄՍՆ, ասել եմ, որ չունեմ»,- ասաց նա: Քաղաքացին ասաց նաեւ, որ նպաստառու է եւ չի կարող մասնակցել այդ ծրագրերին, ստանում է 29.000 դրամ, այս ամիս ստացել է 39.000 դրամ: «Հունվարից մեր հոսանքն անջատված է: Հարեւանից հոսանք ենք վերցնում, մի փոքր գումար տալիս ենք նրան: Ես, ճիշտն ասած, զանգահարել եմ սոցապնախարարություն, առողջապահության նախարարություն, հայրիկիս համար դիմել եմ, օգնություն չեմ ստացել»,- հավելեց քաղաքացին:

«Ես նշեցի ձեր դեպքն ինձ մոտ, կմտածեմ, թե ինչով կարող եմ երեխաներին նաեւ օգնել»,- եզրափակեց վարչապետը:

Մյուս քաղաքացին, որը նույնպես չուներ էլեկտրաէներգիա, ասաց, որ դիմել է ծրագրին, 2 անչափահաս երեխա ունի, բայց համակարգը ցույց է տալիս, որ երեխաների տվյալները գոյություն չունեն: Նա ասաց, որ երեխաներն ունեն ծննդական, ՀՀ քաղաքացի են: 

«Ես հիմա նշեցի ինձ մոտ, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում, ամեն երեխայի համար 26.500 դրամ աջակցություն կստանաք»,- ասաց վարչապետը, ինչից հետո քաղաքացին նշեց, որ ամեն ամիս իր հոսանքը 56.000 դրամ է կազմում: «Ես չգիտեմ՝ որտեղից, մի լույս եմ վառում, հեռուստացույց, սառնարան: Ես անելանելի վիճակում եմ գտնվում»,- ասաց նա՝ հավելելով, որ տունն ունի 3 փոքր սենյակ, 2 հյուրասենյակ, ձմռանն էլ փայտից վառարան է օգտագործել։ 

«Բա, 140 հազար դրամ որտեղի՞ց է պարտք գոյացել»,- հարցրեց վարչապետը, ինչից հետո քաղաքացին պատասխանեց՝ չգիտեմ։ Նա նաեւ ասաց, որ երեխաներն էլ համակարգիչ չունեն. «Դասատուները զանգում, հեռախոսով թելադրում են, մենք գրում ենք»:

«Հարգելի՛ Նարինե, դուք 9-րդ ծրագրի շահառու եք, կասեմ, որ ձեր այդ հարցով զբաղվեն եւ ձեր հոսանքի հարցով էլ կզբաղվեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կզբաղվեն նաեւ երեխաների դասերի հարցով։

Զանգերի ավարտից հետո Փաշինյանն արձանագրեց, որ հոսանքի անջատումների մասին իրենց վիճակագրությունն ամբողջական չէ եւ շեշտեց, որ պետք է այն ամբողջացնել։

Տպել
2616 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված