Քրեական գործեր՝ Դարբաս և Գուգարք համայնքներում հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման դեպքերով

30/04/2020 schedule20:30

Ինչպես տեղեկացվել է, դատախազություն ներկայացված՝ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու (այդ թվում նաև հեռահաղորդակցության կապի օպերատորներին) ոլորտում:

Մարզերի դատախազությունների կողմից սկսված ակտիվ, ծավալուն ուսումնասիրությունների համատեքստում բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությունների արդյունքում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, սկսվել են համայնքներին կամ պետությանը պատճառված վնասների վերականգնման, օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերի լուծման և անմիջապես համայնքների կողմից վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթացներ:  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի նախկին ղեկավար Ռ. Խ.-ն 2006թ. դեկտեմբերի 7-ին 25 տարի ժամկետով, տարեկան 6.000 դրամ վարձավճարով Դարբաս համայնքի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 2հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր:

Այնուհետև, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, 2006թ. դեկտեմբերի 20-ին նա հեռահաղորդակցության կապի օպերատորներից մեկի հետ կնքել է նշված հողամասից 300մ2 մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով 10 տարի ժամկետով հատկացնելու վերաբերյալ  ենթավարձակալության պայմանագիր:

Վերջինիս կնքումից հետո ենթավարձակալի կողմից տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և մինչ օրս վճարվել շուրջ 6.360.000 ՀՀ դրամ։ Այդ ողջ ընթացքում համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ:

Այսինքն համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 6.282.000 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Դարբաս համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, վերջինիս կողմից  ամբողջությամբ հատուցվել է պատճառված վնասը։ Նկատի ունենալով վերջինս, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել ձերբակալումից, նախաքննությունը շարունակվում է:

Մեկ այլ դեպքում ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գուգարք համայնքի ղեկավար Ա.Ա.-ն, համայնքի ավագանու համաձայնությամբ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, ստեղծել է մրցույթային հանձնաժողով, որը գլխավորելով, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ:

Արդյունքում հաղթող է ճանաչվել նրա կինը, ում հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության  է տրամադրել վերջինիս։ Ապա համայնքի ղեկավարը կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսի 20-ին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է ՓԲԸ-ին:

Արդյունքում մինչև 2019թ. հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ինքն ստացել է ընդհանուր 12․236․000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Արդյունքում համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․236․000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

2020թ. ապրիլի 24-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նույն օրը նա կամովին վերականգնել է համայնքին պատճառված վնասից 6․120․000 ՀՀ դրամը և պատրաստակամություն հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել վնասի մնացած մասը։

Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել արգելանքից։ Նրա կնոջ՝ Ն.Ք.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հղվել մարզպետին՝ կնքված վերոնշյալ ապօրինի վարձակալության պայմանագրերը լուծելու, համայնքի ու տնտեսվարողի միջև օրենքով սահմանված կարգով նոր պայմանագրային հարաբերություններ ձևավորելու գործընթաց սկսելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1307 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին