Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և այդ պայմաններում ստարտափների գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից հետո՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ մնում է: «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ. դեռ երկար ժամանակ ապրելու ենք նրա հետ միասին մինչև համապատասխան դեղորայքը կամ պատվաստանյութը հայտնաբերեն: Յուրաքանչյուրի կողմից պետք է պարտականություն դիտվի վարակը չփոխանցել ուրիշի, ավելի տարեց անձանց կամ նրանց, ովքեր ավելի թույլ առողջություն ունեն: Խոսքը բարոյական պարտականության և այլոց հանդեպ հոգատարության մասին է՝ նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի նկատմամբ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին»,-նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ աշխարհն արդեն փոխվում էր, ուղղակի կորոնավիրուսը սկսեց արագացնել այդ փոփոխության ընկալումը: «Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է, վիրուսներն այսուհետ տարածվելու են շատ արագ՝ քվանտային ձևով»,-ասել է նա:

Խոսելով նոր իրավիճակում ստարտափների դերի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհը գնում է այն ուղղությամբ, որտեղ ստարտափների դերը ոչ թե պակասելու, այլ, ընդհակառակը, աճելու է: «Այսինքն՝ կորոնավիրուսից հետո աշխարհը, միևնույն է, գնալու է այն նույն ուղղությամբ, ինչ կորոնավիրուսից առաջ, և, գուցե, ավելի արագ տեմպերով: Մեծանալու է էլեկտրոնային ընկերությունների դերը: Շատերը պարզելու են, որ շատ խնդիրներ լուծելու համար կարիք չկա հավաքվել, այլ՝ վիրտուալ ձևով կարող ենք դա անել: Շատերը հայտնաբերելու են, որ իրենց ընտանիքները հսկայական, մեծ արժեք են, քանի որ այն հայրերը, որոնք առավոտից երեկո վազում են և իրենց երեխաներին չեն տեսնում, հայտնաբերելու են, որ ունեն փայլուն երեխաներ, և նրանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց կրթելը նույնպես կարևոր է: Եզրակացությունը հետևյալն է. այսուհետ ստարտափների դերը շատ կարևոր է լինելու: Խոսքն այն մասին չէ, թե ինչպիսի հարաբերություն կունենա նյութական աշխարհը վիրտուալի հետ, այլ՝ այն մասին, որ միևնույն է, աշխարհը շարունակվելու է փոփոխվել և, միգուցե, ավելի մեծ արագությամբ: Հետևաբար, ստարտափերն այնտեղ մեծ դեր ունեն»»,-նկատել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև ստարտափ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են կորոնավիրուսի համավարակից հետո հեռանկարային ոլորտներին, ստարտափների հնարավոր աջակցությանը, ինչպես նաև կոնկրետ նախագծերի:

 

Տպել
1095 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին