Աշխարհում կորոնավարակի տարածումը չի դանդաղում, սակայն շատ երկրներ մտածում են սահմանափակումները թուլացնելու մասին

Աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսով հիվանդացած եւ բուժված հիվանդների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Այնուամենայնիվ, ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ այս ցուցանիշում ներառված չեն այն հիվանդները, ովքեր չեն թեստավորվել, այսինքն՝ կրել են Covid-19-ը կա՛մ առանց ախտանիշների, կա՛մ շատ մեղմ արտահայտված ախտանիշներով: Թեպետ ընդհանուր առմամբ՝ վարակի տարածումը չի դանդաղում, սակայն վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են երկրները խոսում կարանտինից դուրս գալու ճանապարհային քարտեզ մշակելու կամ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը պատկերացնելու մասին:

«Մենք անցել ենք վարակի տարածման գագաթնակետը»,- հայտարարել է Մեծ Բրիտոնիայի վարչապետ Բորիս Ջnնսոնը՝ ընդգծելով, որ հիմա մշակվող սահմանափակումները մեղմող նորմերը պետք է կիրառվեն զգուշորեն, որպեսզի «չսայթաքեն ու դեմ առնեն ավելի մեծ լեռան»: Ջոնսոնը խոստացել է եկող շաբաթ բացահայտել «ելքի՝ առաջիկայում կիրառվելիք ճանապարհային քարտեզը»:

Երկրում, ինչպես տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության կայքից, առայսօր գրանցվել է ավելի քան 170 հազար կորոնավարակակիր, մահացել նրանցից մոտ 27 հազարը (674-ը՝ երեկ):

Ավստրալիայի իշխանություններն այսօր երկրի հյուսիսային շրջաններից սկսել են վերացնել կարանտինային միջոցառումները:

Ավստրալիայի՝ մեծությամբ երկրորդ խոշոր նահանգ Քուինսլենդում վերջին 24 ժամվա ընթացքում առաջին անգամ մեկուկես ամսվա մեջ նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Նախատեսվում է մայիսի 8-ից սկսած մեղմել սոցիալական հեռավորության պահպանման պահանջները, եւ մայիսի 28-ի խաղերին ընդառաջ՝ արդեն իսկ թույլատրել, որ սկսեն մարզումները ռեգբիի ազգային առաջնության ակումբներում:

Որոշ սահմանափակումներ վերացնում է Հարավային Աֆրիկան: Մարդկանց կթույլատրեն տանից դուրս գալ մարզվելու նպատակով: Կբացվեն մանրածախ առեւտրի որոշ կետեր, ռեստորաններ: Այնուամենայնիվ, ալկոհոլի վաճառքը դեռեւս արգելված կլինի, իսկ գիշերն ուժի մեջ կմնա պարետային ժամը:

Չինաստանը, որտեղ մայիսի 1-5-ը արձակուրդային հանգստյան օրեր են, նույնպես պատրաստվում է չեղարկել կարանտինային միջոցառումների մի մասը: Նշվում է, որ Հուբեյ նահանգում, որի մայրաքաղաքում սկսվել է համաճարակը, ապրիլի սկզբից ի վեր նոր դեպքեր չեն գրանցվել:

Կարանտինային նորմերը մասամբ կշարունակեն գործել Պակիստանում, թեպետ վարակը շարունակում է տարածվել եւ երեկ այն հայտնաբերվել է նաեւ երկրի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ֆեյսալ Էդիի մոտ: Նշենք, որ նա այս շաբաթ Ռամադան տոնի առիթով նախագահել էր գալա ընթրիք, ինչպես նաեւ հանդիպում էր ունեցել երկրի վարչապետ Իմրան Խանի եւ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ:

Ռուսաստանում արտակարգ դրություն կամ կարանտին հայտարարված չէ, սակայն կորոնավիրուսի տարածման ցուցանիշները մտահոգիչ են: Երեկ եւս մոտ 8 հազար քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. նրանցից մոտ 3.5 հազարը՝ Մոսկվայում: Այս պահին վարակը հաստատվել է ավելի քան 114 հազար մարդու մոտ, մահացել է 1.6 հազարը, բուժվել՝ նույնպես 1.6 հազար մարդ:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հինգշաբթի օրը չի բացառել, որ մայրաքաղաքն արդեն հասել է կորոնավիրուսի տարածման գագաթնակետին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան չի անցել նույնիսկ կեսը ճանապարհի, նրա գնահատմամբ՝ հաղթահարված է կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհի միայն մեկ քառորդը: Այժմ կորոնավիրուսային թոքաբորբի նոր հայտնաբերված դեպքերի շաբաթական աճը կազմում է մոտ 70%: Մոսկվայի հիվանդանոցներում բուժում է ստանում 17 հազար կորոնավիրուսով հիվանդ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ: Այս մասին նա տեսակապով հայտնել էր նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդեց, որ ավելի քան 1.1 հազար կուրսանտ եւ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ուսանող վարակվել է կորոնավիրուսով: Ոմանք բուժվում են ՊՆ հիվանդանոցներում, ոմանք՝ զորամասերի մեկուսարաններում, մեծ մասը ինքնամեկուսացման մեջ է:

Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ ամբողջ երկրում գերատեսչության 271 աշխատակից եւ 40 բանտարկյալ վարակվել էին կորոնավիրուսով: Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան կոչ է արել համավարակային իրավիճակով պայմանավորված՝ ազատ արձակել որոշ բանտարկյալների: Կոչն առայժմ կառավարության կողմից արձագանք չի ստացել:

Տպել
1705 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ