Ապրիլի 30-ին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 24 մեքենա. ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

01/05/2020 schedule20:40

Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։

Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, նույնքան մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը գտնվում էր հետախուզման մեջ, երկու վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև առանց համարանիշերի շահագործվող երկու մեքենա և երկու մոտոցիկլետ, որոնք ևս տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար։

Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով շահագործվող չորս մեքենա։ Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։

Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։

Տպել
736 դիտում

Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար

Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ Կառավարության համապատասխան որոշումը

Ավարտվել է Տավուշի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի մոտ

Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը. այցելել էր Ամենայն հայոց կաթողիկոսը

Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. գրանցվել է 29 մահ, եւս 17-ն էլ՝ այլ հիվանդությունից

«Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագծերի փաթեթն ԱԺ-ում է. «Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու»

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետեւանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող ծրագրերի մասին

Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Թալինում, Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Վթար Վանաձորում. կա տուժած

24 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի

Նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Արցախում եւ Հայաստանում կվճարվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը