Մոտ ապագայում կարող է անխուսափելի լինել առանց ախտանիշների վիրուսակիրների տնային բուժումը (տեսանյութ)

«Ես զրուցել եմ մի մարդու հետ, որն արդեն բուժվել է, նա նշեց, որ չի էլ հավատում, որ իր մոտ կորոնավիրուս է եղել, որովհետեւ նա սիմպտոմներ չի ունեցել: Նա չի ունեցել ջերմություն, հազ, որեւէ ախտանիշ եւ նշում էր, որ չի հասկանում, թե ինչ «խաղեր» են, որովհետեւ իրեն 14 օր պահել են հյուրանոցում են անգամ մեկ դեղ չեն տվել»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում գրանցված 2000-ից ավելի դեպքերի մոտ 1000-ը ասիմպտոմ դեպքերն են, երբ չկա որեւէ ախտանիշ, այս պարագայում կա թերահավատություն հիվանդության նկատմամբ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնեց՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ բոլորի մոտ հիվանդությունն անհատական ընթացք է ունենում, երբեմն՝ դժվար է հասկանալը կորոնավիրուսի առկայությունը, երբեմն էլ՝ այն չափազանց ծանր ընթացք ունի, անգամ՝ մահվան սպառնալիք:

Ասիմպտոմ դեպքով մեկուսացման կարեւորությունը, ըստ պատասխանատուների, նրանում է, որ վարակակիրը կարող է վարակել տան մյուս անդամներին եւ նրանց պարագայում արդեն հիվանդությունը ծանր ընթացք ունենա:

Ըստ վարչապետի, եթե իրենք համոզված լինեն, որ ասիմպտոմ դեպքերով մարդիկ կմնան տանը, իսկապես կպահպանեն բոլոր միջոցառումները եւ չեն վարակի շրջապատին, իրենց ընտանիքներին, ուրիշ մարդկանց, ապա նման մարդկանց բուժումը կիրականացվի տանը:

Արսեն Թորոսյանը շարունակեց.

«Մենք օր օրի փորձում ենք հետաձգել այդ օրը, բայց կարող է այդ օրը լինել անխուսափելի մոտ ապագայում: Մենք նման մարդկանց կխնդրենք մնալ տանը, լինել առանձին սենյակում, օգտվել անհատական սպասքից: Մենք պետք է այդ պարագայում առհասարակ վարակակրի հետ մինիմալի հասցնենք շփումը, լավ լվանանք սպասքը, օդափոխենք սենյակը, ախտահանենք ամեն ինչ»:

Նախարարի այս հստակեցումից հետո Տիգրան Ավինյանը հավելեց, որ իրականում դա վերջին փուլն է, որից առաջ կա նախավերջին փուլը, այն է՝ կոնտակտավորներին տուն ուղարկելու փուլը եւ հուսով են, որ առհասարակ չեն հասնի այդ փուլին, որովհետեւ նոր համակարգ են փորձելու: Այդ համակարգով կաշխատեն տեղորոշման գործիքները, ֆիզիկապես կայցելեն վարակակիրների հետ շփում ունեցած անձանց:

«Այս մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության եւ մարզային պոիկլինիկաների հետ կաշխատենք եւ ինձ թվում է, կկարողանանք եւս մեկ նոր համակարգ ներդնել, որով կհետեւենք ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին ավելի արդյունավետ եւ կկարողանանք վարակակրի հետ շփված անձանց տանը մեկուսացման մեջ պահել»,-ասաց Ավինյանը:

Տպել
3684 դիտում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին