Բարեբախտաբար, բուժաշխատողները լավանում են եւ նորից շարունակում են իրենց աշխատանքը. Թորոսյան

Բարեբախտաբար, բուժաշխատողները լավանում են եւ նորից շարունակում իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բուժաշխատողների խնդիրներ չե՞նք ունենա։

«Պետք է այնպես անենք, որ խնդիր չունենանք, պետք է ամեն ինչ անենք, որ այդ թիվը հանկարծ կրիտիկականի չհասնի, որպեսզի, օրինակ, մի ամբողջ հիվանդանոցի բուժաշխատողների մեծ մասը վարակված լինի, եւ փաստացի հիվանդանոցի աշխատանքը պարալիզացվի, կամ մենք ունենք, օրինակ, մասնագետներ, որոնք հարաբերականորեն անփոխարինելի են, եւ իրենք վարակվեն։ Այդ դեպքերում էլ լուծումներ կան։ Վերջին օրերին գրեթե նոր բուժաշխատողներ չեն ախտորոշվում, շատ քիչ թվով են լինում, եւ դրանք մնացորդային դեպքերն են, որոնք մենք աստիճանաբար գտնում ենք հետազոտություններ անելով»,- ասաց նախարարը: 

Նա նաեւ նկատեց՝ եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները վարակվել են ոչ թե հիվանդանոցում, այլ տանը, դրա համար, անկախ մասնագիտությունից, պետք է ամեն ինչ անել, կանոնները պահպանել նույն կերպ, բոլոր միջավայրերում, իսկ բուժաշխատողները՝ առավել եւս, որպեսզի ծանր հետեւանքներ չունենան իրենց կողմից բուժվող հիվանդները: 

 

Տպել
445 դիտում

ՄԻՊ աջակցությամբ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում. Արման Թաթոյան

Նորագավիթ 8-րդ կմ-ի շենքերից մեկի մոտ գտնվող անասնագոմը մասնակի փլուզվել է

Վթար «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում. մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել