Դիմակավորված անձինք հարձակում են գործել տարեց կնոջ վրա. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն և դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տնից հափշտակել կանխիկ գումար և ոսկյա մատանի:

Պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ննջարանի պատուհանի փեղկը բացելու եղանակով առերևույթ ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի տարեց բնակչուհու տուն, հարձակվել վերջինիս վրա, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և որպես զենք օգտագործած դանակով նրա կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար, այնուհետև կնոջ մատից հանելով ոսկյա մատանին, տան պահարանների մեջ հայտնաբերելով և հափշտակելով կանխիկ գումար, բջջային հեռախոս, որսորդական ողորկափող հրազեն՝ դիմել են փախուստի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1024 դիտում

«Ողջունում ենք ջանքերը». Պեսկովը՝ Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու մասին

Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Կոռուպցիա, հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Գուտերեշն առաջարկել է Մերկելին աշխատանքի անցնել ՄԱԿ-ի կառույցում

Չորս hայ դահուկորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին

Իրանի նախագահը պաշտոնական այցով Մոսկվայում է

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարել է մասնագիտական ​​բարձր մակարդակով. Ղազախստանի ԱԳՆ

Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Երևանում ոստիկանները հայտնաբերել են «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ՔԿՀ-ներում աշխատանքի ընդունելություն

Քրեական գործի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ)

Հայաստանի մի մասում ձյան տեղումները շարունակվում են. մի շարք ճանապարհներ պատվել են մերկասառույցով

Արամ Մեյմարյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում սակրավորները 3 կասետային ռումբ ու 1 ավիառումբ են գտել

Սերժ Սարգսյանը և նրա հայտարարությունները վաղուց քաղաքական դաշտում բան չեն փոխում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը 6 օրով կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Ախտահարվում են վերին շնչուղիները. ԱՆ-ն ներկայացնում է՝ ինչպիսին են «Օմիկրոն» շտամի ախտանշանները

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների հարթման գործում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Վարակակիրների կտրուկ աճ. մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 563 նոր դեպք է հաստատվել

ՍՊ ընկերության դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են

ԿԳՄՍՆ-ում Գերմանիայի ակադեմիական ծառայության պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության մասին հարցեր

Երևանում մեքենան սյանը բախվելուց հետո շրջվել է. կա տուժած

Ես թոշակառու եմ, որն անցել է վաստակած հանգստի. Նազարբաևը երկար դադարից հետո տեսաուղերձով դիմել է ղազախներին

6 ժամով հոսանքազրկվելու են Երևանի, Արմավիրի ու Կոտայքի մարզերի մի շարք հասցեներ

Մասիսում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 տուժած, ընդ որում՝ 4-ամյա երեխաներ. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Թուրքիայում նավթատար է պայթել (տեսանյութ)

Հայաստանի 6 մարզերում ձյան տեղումներ են, կան փակ ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 30 բարձված բեռնատար

«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Գյումրու կոմունալ ծառայությունը տնտեսվարողներին հորդորում է ցուցաբերել քաղաքացիական գիտակցություն

18-ամյա գյումրեցի պատանու նկարներն առաջին հայացքից լուսանկարի տպավորություն են թողնում. օրեր հետո նա կզորակոչվի բանակ

Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին

16.000 մարդ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, կառուցվում է 2.862 բնակարան

Զարեհ Սինանյանն Աննա-Կարին Օստի հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրները

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը

Դատախազի որոշումը իրավաչափ է. դատախազությունը՝ Գասպարյանի գործով մեղադրականը հետ ուղարկելու որոշման մասին

Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)