Արարատ Միրզոյանը նամակներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ:

Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուից, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյից, Բելգիայի Սենատի նախագահ Սաբին Լարյուելից եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալից, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինից եւ Չիլիի Սենատի նախագահ Ադրիանա Մունյոսից:

Բոլոր գործընկերներն իրենց նամակներում բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները, մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման եւ մշտական կապի պահպանման կարեւորությունը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը թե՛ նոր կորոնավիրուսի շրջանում, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում:

Տպել
557 դիտում

Փոստատարները նպաստներն ու թաշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, տեխնիկական խնդրի պատճառով ժամանակավոր դադարեցվել է հեռարձակումը

Կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, ամենաերիտասարդը՝ 44, ամենատարեցը՝ 90 տարեկան

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ այն հեռավար անցկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ուժեղացված ստուգայցեր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում. իրավախախտման 870 ընդհանուր դեպք՝ ՀՀ տարածքում

Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Ճամբարակ քաղաքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենա

Լուսաձոր գյուղում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից, մոտ 6 մ բարձրությունից

Համաճարակային վիճակը էլ ավելի է վատանում. երեկ արձանագրել ենք կորոնավիրուսի 697 նոր դեպք. վարչապետ

Երկրում ինձ նման 20 հազար մարդ կա, որ ասիմպտոմ կորոնավիրուս է տանում. վարչապետ (տեսանյութ)

Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, թոշակն ու նպաստը բացառապես կհանձնվի տներում

Այսօրվանից հանրային բոլոր վայրերում դիմակի կրումը պարտադիր է. արգելվում է սրճարաններում կենդանի երաժշտություն, պարեր

Այվազովսկու նկարը Լոնդոնում վաճառվել է օնլայն աճուրդի համար ռեկորդային գնով՝ 2,3 մլն ֆունտով

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19