Կորոնավիրուսով վարակված, բայց ախտանշան չունեցող 24 հիվանդ Գյումրու ինֆեկցիոնից այսօր կտեղափոխվի Ծաղկաձոր

ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող պացիենտները կտեղափոխվեն Ծաղկաձոր: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ նրանք կմնան այդ նպատակով առանձնացված հյուրանոցներում: Այսօր նախատեսվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից Ծաղկաձոր տեղափոխել 24 հիվանդի։ Նման որոշում նախարարությունը կայացրել է, քանի որ, ըստ մարզպետի, սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ:

Ներկա պահին Գյումրում ո՛չ մասնագետների խնդիր կա, ո՛չ մեկուսացման վայրերի, ո՛չ էլ հիվանդանոցային պայմանների: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում: Նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։  

Շիրակի մարզից Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19 է: Ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։ Մարզում ներկա պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի։ Հիվանդներիչ թվի ավելացում կա, բայց ասել, որ նոր օջախային գոտիներ կան մարզում, ըստ Տիգրան Պետրոսյանի, ճիշտ չէ: 

Այսօրվանից, ըստ մարզպետի, մարզում և Գյումրիում տնտեսվարողները, բացառությամբ «Շիրակ» մոլի եւ կրթական գործունեություն իրականացնող ծառայությունների, առանց բացառության կարող են արդեն աշխատել: Հսկողությունը հիմնականում տեսչական մարմինն է իրականացնելու:

Տպել
828 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են