Մեր փորձը կարող է օգնել ձեզ բուժվել. բնիկ ցեղերի առաջնորդներն աշխարհին էին դիմել դեռ համավարակից առաջ

Հարյուրամյակներ շարունակ բնության հետ ներդաշնակ ապրող բնիկների կենսական տարածքները զավթում են «զարգացող» քաղաքակրթության քաղաքները. բնիկները զգուշացնում են, որ շրջակա միջավայրը ոչնչացնելը հանգեցնում է հիվանդությունների, քայքայում կյանքն ու իրական մշակույթը: Արդյո՞ք աշխարհն այժմ պատրաստ է լսել նրանց՝ փորձել է ճշտել BBC-ն:

Կոստա Ռիկայի ամենամեծ բնիկ խմբերից մեկի՝ Բրիբրիի անդամ եւ առաջնորդ Լեւի Սուցրե Ռոմերոն հիշում է, որ երբ հունվարին լսում էր Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց մասին լուրերը, մտածում էր, որ դա իրենցից չափազանց հեռու է:

Ռոմերոն ապրում է երկրի հարավում գտնվող հեռավոր, լեռնային շրջաններից մեկում՝ Թալամանկա քաղաքում, որը լի է մարգագետիններով, գետերով, խիտ ջունգլիներով, ուր անդադար տաք անձրեւներ են տեղում: Չնայած Թալամանկայում ապրող Բրիբրիի փայտյա տանիքներով տները բավական հեռու են երկրի հանրաճանաչ զբոսաշրջային հանգույցներից, սակայն Ռոմերոն շուտ է հասկացել, որ վարակի՝ իրենց հասնելը միայն ժամանակի հարց է:

Ռոմերոյի համար ակնհայտ էր՝ վիրուսը սանձազերծվեց մարդկային ագահության եւ մոլորակի հանդեպ վատ վերաբերմունքի պատճառով: «Մենք ներխուժում ու գրավում ենք կենդանիների կենսամիջավայրը, նրանց թողնում անհամաչափ փոքր տիրույթ, մենք ծառեր ենք կտրում, միատեսակ մշակաբույսերով ծածկում տարածքները, մենք աշխարհը լցնում ենք քաղաքներով եւ ասֆալտով եւ մենք շատ քիմիական նյութեր ենք օգտագործում. սա կոկտեյլ է՝ սխալ արարքներից»,- ասել է Ռոմերոն:

Ռոմերոն համակարգում է «Միջինամերիկյան մարդկանց եւ անտառների դաշինք»-ը՝ Կենտրոնական Ամերիկայի եւ Մեքսիկայի բնիկ համայնքների համար հողերի պաշտպանության կարեւորագույն պլատֆորմներից մեկը, որ ներկայացնում է տարածաշրջանի առավել խիտ անտառապատ հատվածներում ապրող ավելի քան 50 հազար մարդու: Նա վստահ է, որ գոյություն ունի Երկրի հետ միասին ապրելու շատ ավելի հարգալից ու ճիշտ տարբերակ, եւ հենց այդպես էլ ապրում են Բրիբրին եւ շատ այլ բնիկ ցեղախմբեր:

«Սա նմանատիպ վերջին համաճարակը չի լինելու»,- հավաստել է Ռոմերոն՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ բնիկների այլ առաջնորդների հետ միասին հորդորել են աշխարհի առաջնորդներին որդեգրել բնության հետ համակեցության, բնությանը ավելի մերձ տարբերակ՝ անձեռնմխելի թողնելով բնիկների կեցավայրերը, չափ պահել թե՛ բերքահավաքի եւ թե՛ որսի առումով՝ գիտակցելով եւ պատկառանքով ընդունելով այն փաստը, որ մարդու առողջությունը պայմանավորված է մոլորակի առողջությամբ: Այժմ էլ նրանք կրկնում են այս հաղորդագրությունը՝ կորոնավիրուսն ունենալով աչքի առաջ:

Մարտին Նյու Յորքում՝ քաղաքը համավարակի էպիկենտրոն դառնալուց ու քաղաքը փակվելուց անմիջապես առաջ, տեղի էր ունեցել Կլիմայի փոփոխությունները լուսաբանող լրագրողների միջազգային հանդիպում-քննարկում: Այստեղ Ռոմերոն, Բրազիլիայի եւ Ինդոնեզիայի բնիկների մի շարք ցեղապետեր շեշտել են այն դերը, որ կարող են ունենալ ավանդական գիտելիքներն ու փորձը մոլորակը պաշտպանելու գործում: Նրանք նշել են, որ այդ պաշտպանությունը տարածվում է ոչ միայն կլիմայի փոփոխության եւ կենսաբազմազանության կորստի նվազեցման վրա, այլեւ ապագա համաճարակների ռիսկի նվազեցման վրա:

«Մենք համոզված ենք, որ այս համավարակը բնական ռեսուրսների սխալ օգտագործման եւ այդ ռեսուրսների հետ միասին սխալ ապրելու արդյունք է»,- ասել է Ռոմերոն: 

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են նոր հիվանդությունների առաջացման եւ շրջակա միջավայրի ոչնչացման միջեւ առկա կապի մասին: Բազմաթիվ վիրուսներ, բնականաբար, կան կենդանիների մեջ, եւ, օրինակ, անտառահատումը մեծացնում է կենդանու հետ շփման մեջ մտնող մարդկանց վարակվելու հավանականությունը:

Բնության հետ հաղորդակցության մասին 2017 թվականի զեկույցից պարզ է դառնում, որ կենդանածին հիվանդությունների առաջացման վտանգը առավելագույնն է արեւադարձային անտառներում, որտեղ հողի նպատակային օգտագործման փոփոխություններ են ունենում, ներառյալ՝ անտառահատումներ, հանքարդյունաբերություն, ամբարտակների կառուցում եւ ճանապարհների զարգացում: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, նման գործողությունները կրում են կենդանիներից փոխանցվող հիվանդությունների առաջացման ռիսկ, քանի որ դրանք խաթարում են էկոլոգիական դինամիկան եւ մեծացնում շփումը մարդկանց, անասունների եւ վայրի բնության միջեւ:

Ինչպես նշել է Սթենֆորդի համալսարանի կենսաբան Էրին Մորդեքեյը, դա պայմանավորված է որոշակի մարդու եւ որոշակի կենդանու պատահական հանդիպումով եւ այն պաթոգեններով, որ այդ երկուսը կրում են հենց այդ պահին:

Անտառահատումը կարող է տարածել նաեւ արդեն առկա հիվանդությունները: Հոկտեմբերին Մորդեքեյը եւ զեկույցի համահեղինակ Էնդրյու Մըքդոնալդը Գիտությունների ազգային ակադեմիային են ներկայացրել իրենց աշխատությունն այն մասին, որ Բրազիլիայում անտառահատումների աճը բարձրացնում է մալարիայի փոխանցման տեմպը՝ ընդ որում, հիվանդության վեց ու կես նոր դեպք կտրված անտառի յուրաքանչյուր քառակուս կիլոմետրին համամասնությամբ: Գիտնականները բացատրել են. նախ, ծառերը կտրելը բրազիլացիներին մոտեցնում է մալարիա տարածող մոծակների սիրելի տարածքներին, երկրորդ՝ անտառահատումների գործում ներգրավվում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնց օրգանիզմը տարածքին սովոր չէ, եւ առավել եւս չի կարողանում դիմադրել վարակին: Փոքր գործոն չէ նաեւ այն, որ անտառահատումների ժամանակ շփվում են կենդանատեսակներ, որ նախկինում չէին հանդիպում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինչպես կենդանական աշխարհի օրինական, այնպես էլ անօրինական առեւտուրը մեծացնում է նոր հիվանդությունների ռիսկը՝ պայմանավորված թե՛ այդ կենդանիներին պահելու հիգիենայի պայմաններով եւ թե՛ նրանց ստրեսային վիճակով: Կենդանատեսակների մեկտեղման հետեւանքով փոխանակվում են վիրուսները, արագորեն դառնում նոր հիվանդություններ եւ տարածվում:

Բժիշկ փորձագետներն ու բնապահպանները տասնամյակներ շարունակ նախազգուշացնում էին ինչպես անտառահատման, այնպես էլ վայրի բնության առեւտրի հետ կապված առողջական ռիսկերի մասին, բայց՝ անօգուտ: Օրինակ՝ Չինաստանը 2003-ին SARS-ի բռնկման հետ կապված կարճաժամկետ արգելք դրեց վայրի բնության առեւտրի վրա, բայց այն վերսկսվեց մոտ մեկ տարվա մեջ, իսկ հետո ավելացրեց ծավալները:

Բնիկ ցեղախմբերն իրենցով միայն ժամանակավորապես դանդաղեցնում են լանդշաֆտների վերափոխումը, մինչդեռ դա ունի ոչ միայն երկրաբանական ու կենսաբանական հետեւանքներ, այլեւ հստակ արտահայտված առողջական խնդիրների ակունք է:

Էկոլոգոառողջական խնդիրների լուծման բանալին, ըստ բնիկների, կարող է լինել նաեւ «տեղաբնիկային» զբոսաշրջության զարգացումը: Արեւադարձային անտառներում, ուր հատումներն արագանում են տարեցտարի, բնիկներն իրենց գոյությամբ եւ կեցությամբ բնությունը որոշ չափով պահպանում են հենց այդ ցեղախմբերը: Օրինակ՝ տիեզերքից արված արբանյակային լուսապատկերների մեջ ակնհայտ է, որ Բրազիլիայի որոշ մասերում պահպանվել են այն անտառները, ուր շարունակում են ապրել բնիկները. գիտնականների բնորոշմամբ՝ այս մարդիկ արդյունավետ խոչընդոտներ են անտառահատման տարածքների ընլայնման համար:

Շատ խմբեր սերունդներով ապրում են անտառապատ տարածքներում եւ լանդշաֆտը դիտարկում են՝ որպես իրենց համայնքի մի մաս: Ոմանք նաեւ կարծում են, որ իրենց նախնիները անտառի մի մասն են: Նրանք ունեն բնության հետ համակեցության խիստ կանոններ: Օրինակ՝ համայնքի անդամներն արմավենու տերեւներ հավաքելիս (նրանց կենցաղում գրեթե ամեն ինչ կառուցվում է արմավենու ճյուղերով ու տերեւներով) պիտի նվազագույնը հինգ տերեւ թողնեն ամեն ծառի վրա, որ այն կարողանա ավելի շատ բերք ու տերեւներ աճեցնել: Գիտնականները փաստում են՝ աշխարհը պիտի վերանայի բնության ռեսուրսները ոչնչացնելով՝ հարստություն կուտակելու կենսամոդելը:

Աշխարհը դժվարությամբ է պատկերացնում բնության հանդեպ հարգանքի ու տնտեսապես զորեղ լինելու միջեւ այսպիսի նախընտրության անհրաժեշտությունը: Ամենուր շարունակում են անապակ բնությունը հանձնել հանքարդյունաբերությանը եւ արդյունահանման այլ ոլորտներին՝ երբեմն ֆիզիկապես սպանելով բնիկներին ու բնապահպաններին: Նշենք, որ 2002-2017թթ. սպանվել է 1500 բնապահպան, որոնց 40 տոկոսը եղել է ծննդով բնիկ: Նրանք հաճախ ընկալվում են որպես երկրորդ կարգի մարդ, առերեսվում ռասիզմի:

«Մեր անտառներում ու հողերում մեր կենսագործունեությունն ապահովելը ոչ միայն մեր մարդկային իրավունքն է, այլեւ համավարակներից խուսափելու աշխարհի հնարավորությունը»,- ասել է Ռոմերոն:

Նա հույս ունի, որ Covid-19-ի նահանջից հետո աշխարհը կվերարժեւորի այն տառապանքները, կորուստները եւ դժվարությունները եւ կվերագնահատի իր կապը բնության հետ: «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ես հավատում եմ, որ կորոնավիրուսից հետո կառավարություններին լսելի դառնալու հավանականությունն ավելի մեծ կլինի»,- ասել է Ռոմերոն:

Տպել
3195 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը