Հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ. կան ձերբակալվածներ. ոստիկանություն (տեսանյութ)

04/05/2020 schedule20:17

Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։

Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզել են, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսեցին որոնողական աշխատանքները։ Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերել են, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց ձորի մարզից։

Կասկածվողները բերման են ենթարկվել բաժին։ Այդտեղ պարզվել է, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։ Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվել են։ Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք են բերել, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվել է Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվել են։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Տպել
633 դիտում

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Դեպի ԵՄ երկրներ թռիչքների արգելքը չի վերաբերում միջազգային ավիաընկերություններին. քաղավիացիայի կոմիտեի արձագանքը

Իրավապահների վրա առանձնակի պատասխանատվություն է դրված. սահմանված կանոնների խախտումներին կլինի կոշտ ու չոր վերաբերմունք

Հայկական ավիացիայի մուտքը Եվրոպական Միության օդային տարածք արգելվեց. Հայաստանն այդպիսի 16 երկրներից մեկն է

Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, պատասխանները բացասական են

Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Մարտի համեմատությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ապրիլին աճել են 3, մայիսին՝ 13 անգամ. ՀՎԿԱԿ տնօրեն

12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում