Գրոհ վարսավիրանոցներում, բազմություն՝ փողոցներում. Եվրոպայի մեծ մասում կարանտինն այսօրվանից մեղմացվել է

Եվրոպական շատ երկրներ այսօրվանից թուլացնում են մի շարք սահմանափակումներ, որոնք մտցվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում: Եվրոպան կամաց-կամաց վերադառնում է բնականոն կյանքին, իհարկե, որոշակի վերապահումներով: Գերմանական DW  պարբերականը ներկայացնում է Եվրոպայում տիրող իրավիճակի մասին ամփոփ տեղեկությունները:

Գերմանիա. Գրոհ վարսավիրանոցներում եւ վերադարձ դպրոցներ

Այն պահից, երբ Գերմանիայում հայտարարվեց, որ մայիսի 4-ից երկրում, ի թիվս այլ սահմանափակումների վերացման,  կրկին վերաբացվում են գեղեցկության սրահները, բնակչության գերակշիռ մասը ոչ մի սահմանափակման չեղարկում չընդունեց այնպիսի ցնծությամբ, ինչպես այդ լուրը: Ամբողջ նախորդ շաբաթ բոլոր գեղեցկության սրահների օնլայն գրանցման ծառայություններն աշխատել են գերբեռնված, հեռախոսները չեն լռել: Գեղեցկության սրահների պատասխանատուները հայտնել են, որ չեն հիշում, թե հաճախորդների նման գրոհ երբ է գրանցվել նախկինում: Ընդ որում, գրանցումներն արվել են արդեն 3 շաբաթվա կտրվածքով, առանց ազատ անգամ 1 րոպեի:

Գերմանիայում գեղեցկության սրահների համար խիստ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված. եւ՛ վարսահարդարները, եւ՛ հաճախորդները պարտադիր պետք է լինեն դիմակներով, իսկ դիմահարդարման բոլոր տեսակի ծառայությունները, տղամարդկանց սափրվելու ծառայությունները, կանացի եւ տղամարդկանց տատուաժներն արգելված են:

Գերմանացի հարյուր հազարավոր դպրոցականներ այսօրվանից վերադարձել են կրթական հաստատություններ: Առայժմ դասերը վերակագնվել են այն դասարանների համար, որոնք հաջորդ տարի ունեն ավարտական քննություններ, ինչպես նաեւ կրտսեր դասարանների ավարտական խմբերի համար, մյուսները շարունակում են հեռավար ուսուցումը: Այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել ծնողների կողմից:  Նրանց մի մասը թեթեւացած շունչ է քաշում, քանի որ որոշումը իրենց մասին չէ, մյուս մասն էլ մտավախություն ունի համաճարակի երկրորդ ալիքի բռնկման համար: Փոխարենը՝ վերացել են կարմիր-սպիտակ ժապավենները, որոնցով փակվել էին բոլոր մանկական խաղահրապարակները, այս որոշման համար էլ ուրախ են գրեթե բոլոր ծնողները: Բացվել են նաեւ զբոսայգիները, գազանանոցները, բուսաբանական այգիները, ցուցահանդեսները, թանգարանները, ինչպես նաեւ եկեղեցիներն ու մզկիթները: Բոլոր այս կառույցների համար առանձին-առանձին սահմանվել են ապահովության կանոնագրեր: Հասարակական տրանսպորտի գործունեության մեջ վերականգնվել են տոմսավարները, վերջին ամիսներին Գերմանիայում երթեւեկում էին առանց տոմսերի:

Իտալիա. արդեն կարելի է դուրս գալ փողոցներ

Իտալիայում մեկնարկել է կարնատինի միջոցառումների երկրորդ փուլը, որը նախատեսում է Եվրոպայում ամենախիստ կարանտինային միջոցառումների մեղմացում, որը երկրում գործում էր շուրջ 2 ամիս: Իտալացիներին արդեն  թույլատրվում է առաջին հայացքից պարզ թվացող մի բան՝ դուրս գալ փողոցներ՝ զբոսանքի եւ սպորտով զբաղվելու համար, ընդ որում՝ վազքը թույլատրելի է միայն մեկ անձի, ոչ ավել, քան 1 ժամ տեւողությամբ:

Սպորտով զբաղվելու համար Իտալիայի տարբեր շրջաններում տարբեր սահմանափակումներ են, որոշ շրջաններում կարելի է սպորտով զբաղվել տնից ոչ հեռու, քան 200 մետր հեռավորությամբ, որոշ շրջաններում՝ այլ կանոններ են գործում, մի մասում էլ, առհասարակ վերացված չեն սահմանափակումները:

Այսօրվանից իտալացիները կարող են նաեւ հյուր գնալ իրենց մտերիմներին՝ փոքրիկ խմբերով, պարտադիր դիմակներով: Հանվել է նաեւ երեխաների հետ այգիներում զբոսանքի արգելքը: Ռեստորաններն ու սրճարանները շարունակելու են աշխատել միայն առաքման ծառայություններով, իսկ գեղեցկության սրահները կբացվեն հունիսի վերջից ոչ շուտ: Իտալիայում վերաբացվել են նաեւ մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, արդեն այսօր միլիոնավոր մարդիկ վերադարձել են աշխատանքի: Աշխատում է արդեն հասարակական տրանսպորտը, սակայն՝ ամենախիստ սահմանափակումներով. կարելի է երթեւեկել բացառապես նստած եւ միմյանցից 1,5 մետր հեռավորությամբ, սակայն իշխանությունները բնակիչներին կոչ են արել հնարավորինս օգտվել հեծանիվներից եւ մոպեդներից:

Ավստրիա. կարելի է կրկին այցելել ծերանոցների հարազատներին

Ավստրիայի բնակիչները կրկին կարող են այցելել ծերանոցներում գտնվող իրենց մտերիմներին, բայց չի կարելի գրկախառնվել նրանց հետ եւ պետք է կրել պաշտպանիչ դիմակ: Վերեկանգնվել է ուսուցումը ավարտական դասարաններում, իսկ կրտսեր եւ միջին դասարանների երեխաները դպրոց կվերադառնան մայիսի կեսերին, ավագները՝ հունիսի կեսերին:

Երկրում կրկին աշխատում են բոլոր խանութները՝ առանց տարածքային սահմանափակումների: Ռեստորաններն Ավստրիայում ծրագրում են վերաբացել մայիսի 15-ից, հյուրանոցները՝ մայիսի վերջից: Խանութներում պարտադիր պետք է պահպանվեն 1 մետր հեռավորությամբ հերթ պահելու եւ դիմակներ կրելու կանոնները:

Լեհաստան. հյուրանոցները բացվել են, սահմանները՝ դեռ փակ են

Լեհաստանում այսօրվանից կրկին աշխատում են հյուրանոցներն ու մեծ առեւտրի կենտրոնները: Երկրի բնակիչները կարող են սպորտով զբաղվել մաքուր օդում: Սահմանային վերահսկողությունը կպահպանվի առնվազն մինչեւ մայիսի 13-ը,  երկիր մուտք գործելու արգելքները՝ եւս: Փոխարենը՝ Լեհաստանի քաղաքացիները, որոնք սովորում կամ աշխատում են Գերմանիայում, Սլովակիայում, Չեխիայում եւ Լիտվայում, հայրենիք վերադառնալով ստիպված չեն լինի մնալ 14-օրյա պարտադիր կարանտինի մեջ: Այս որոշումը չի տարածվում միայն բուժաշխատողների եւ 70 տարեկանից բարձր անձանց վրա:

Հունգարիա, Հունաստան, Պորտուգալիա

Հունգարիայում այսօրվանից կարելի է երթեւեկել երկրի ամբողջ տարածքում, բայց մեկ կանոնի պահպանմամբ՝ պաշտպանիչ դիմակով, կարելի է նաեւ օգտվել հասարակական տրանսպորտից: Հունգարացիները կարող են նաեւ զբոսնել այգիներում, այցելել թանգարաններ եւ բացօթյա ցուցահանդեսներ, բացվել են գազանանոցները: Այսօրվանից կարելի է նաեւ կազմակերպել ամուսնական եւ հուղարկավորության արարողություններ: Բոլոր այս սահմանափակումները առայժմ չեն վերաբերվում միայն մայրաքաղաք Բուդապեշտին:

Հունաստանում երկրի բնակիչները կարող են կրկին դուրս գալ փողոցներ եւ բացօթյա զբոսանք կազմակերպել՝ առանց ժամային սահմանափակումների: Բացվել են վարսավիրանոցները, գրքերի եւ էլեկտրոտեխնիկայի խանութները: Վերելակներում, հասարակական տրանսպորտում եւ հիվանդանոցներում դիմակներ կրելու պարտադիր արգելքը դեռ պահպանվում է:

Պորտուգալիան այսօրվանից վերացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմը: Երկրում կարելի է արդեն զբաղվել սպորտով, բացվել են մեծ խանութները, խոշոր այգիները: Դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորության պարտադիր կանոնները պահպանվում են:

Իսպանիա. սահմանափակումները կմեղմվեն հաջորդ շաբաթ

Իսպանիայում, որը կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրների ցանկում է, երկրի կարանտինից դուրս բերումը իրականացվելու է 4 փուլով: Առաջին փուլը մեկնարկելու է մայիսի 10-ից: Ապրիլի 26-ից արդեն երկրի իշխանությունները մինչեւ 14 տարեկան երեխաներին թույլատրել էին դուրս գալ փողոց՝ մեկ մեծահասակի պարտադիր ուղեկցությամբ, իսկ մայիսի 2-ից որոշում է կայացվել զբոսանքը թույլատրել 14-70 տարեկան բոլոր քաղաքացիներին, բայց միայն առավոտյան 6-10:00-ը եւ երեկոյան 20-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Մնացած ժամանակահատվածը երեխաների եւ տարեցների համար է նախատեսված:

Տպել
2213 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում