Հայրը սկզբում 9-րդ հարկից դուրս է նետել զավակներին, ապա ինքը նետվել. հարուցվել է քրեական գործ՝ 2 հոդվածով. ՔԿ

2 երեխաներին պատուհանից նետելու, այնուհետ նետվելու եւ ինքնասպան լինելու աղմկահարույց դեպքով հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հոդվածներով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: շ

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի բակում հայտնաբերել տղամարդու և մանկահասակ երեխաների դիեր:

Պարզվել է, որ նշված շենքի բակում հայտնաբերված անձանցից մեկը նույն շենքի բնակիչ է՝ ծնված 1980թ., իսկ մանկահասակ երեխաները վերջինիս երեխաներն են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 110-րդ (ինքնասպանության հասցնելը) հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդու նախկին կինը և երեխաները, տղան՝ ծնված 2013թ., իսկ աղջիկը՝ ծնված 2015թ., հյուրընկալվել են նշված հասցեում:
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ երեխաների հայրն է տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից դուրս նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, առաջ են քաշվել մի շարք վարկածներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդն ու կինն ամուսնալուծված են եղել, սակայն վերջին օրերին կինը երեխաների հետ հյուրընկալվել է տղամարդու տանը:

40-ամյա տղամարդուն բակում բոլորը ճանաչել են՝ որպես նորմալ, ադեկվատ, կիրթ մարդու: Դեպքը եղել է վաղ առավոտյան, իսկ 07:00-ի սահմաններում տեսել են հոր եւ երեխաների դիերը, 07:35 սահմաններում բարձրացրել են նրանց բնակարան, կինը քնած է եղել եւ նրանցից է իմացել դեպքի մասին:

Տպել
1252 դիտում

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. «Արմսվիսբանկ»-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)