Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ

Ծիծեռնակաբերդի այգու տարածքում ստեղծվելիք ապագա համազգային այգին՝ «Հայ պարկ»-ն, իր մեջ ներառելու է մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բնական է, որ գաղափարի և նախաձեռնության հեղինակը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, այն քննարկում է մասնագիտական շրջանակների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ միասին, անշուշտ, կարող է լինել լավագույն խորհրդատուներից մեկը։

Սաշուր Քալաշյանի հեղինակած ճարտարապետական ժառանգությունը բավականին տպավորիչ է։ Բացի Մեծ եղեռնի հուշահամալիրից և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքից, նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում։ Գյումրիի ընտրությունը պատահական չէ, եթե նկատի ունենաք, որ Սաշուր Քալաշյանը ծնունդով գյումրեցի է, իսկ 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Գյումրին այն թեմաներից մեկն է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է վաստակաշատ ճարտարապետի հետ։ Նախագահը հետաքրքրվել է ճարտարապետի առողջությամբ և արտակարգ դրության պայմաններում նրա գործունեությամբ, քաջալերել շարունակել ստեղծագործական մտորումները, դրանք վերածել գաղափարների և ծրագրերի:

Նախագահն ասել է, որ Քալաշյանի մասնագիտական խորհրդատվությունն ու աջակցությունը շատ կարևոր են և լուրջ աջակցություն կլինեն նաև իր նախաձեռնած՝ «Հայ պարկ»-ի ծրագիրն իրագործելիս։ Նա ճարտարապետին համառոտ ներկայացնելով ծրագիրը, մասնավորապես նշել է, որ առաջարկ-նախաձեռնության շնորհիվ ոչ միայն այդ տարածքում նորովի կգեներացվի մեր հիշողությունը, այլև նորովի կդրսևորվի մեր վերաբերմունքը բնապահպանության և առողջապահության հանդեպ: Առաջարկի իրագործման արդյունքում հիշյալ 100 հեկտարանոց տարածքում նախատեսվում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերից յուրաքանչյուրի հիշատակին տնկել մեկ ծառ, ստեղծել առանձին պուրակներ, որոնք կկազմեն մեկ ամբողջություն: Յուրաքանչյուրը կրելու է արևմտահայկական այս կամ այն նահանգի, շրջանի, մեծ ու փոքր բնակավայրի անունը։

Սաշուր Քալաշյանը և Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հիշել են նրա աշխատանքները Գյումրիում։ Ճարտարապետը համաձայնել է իր խորհուրդներով աջակցել նախագահի կողմից այնտեղ նախաձեռնվող ծրագրերին։ Մասնավորապես նախագահ Սարգսյանն անդրադարձել է «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Rizzani De Eccher» միջազգային ընկերության համագորածկցությամբ Գյումրիում նախատեսվող պատմամշակութային և շինարարական նախագծերից մեկին՝ «Գյուրջիևի թաղամաս»-ի հիմնմանը:

Խոսելով ծնունդով գյումրեցի մեծ մտածող, փիլիսոփա Գյուրջիևի մասին՝ նախագահն ասել է, որ մտադրություն ունի վերականգնել կամ նորովի կառուցել նրա տունը Գյումրիում։ Արդեն իսկ նախանշված տարածքում նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ տիրապետող կլինեն Գյուրջիևի ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը։ Այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիևի տունը։

Նախագահը հույս է հայտնել, որ Սաշուր Քալաշյանի մասնագիտական օժանդակությունն էապես կնպաստի նախաձեռնությունը կյանքի կոչելուն։ 

Տպել
1599 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում