Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կինը Երևան էր տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոնից. այսօր ևս մեկ ծանր հիվանդ է տեղափոխվել

Երեկ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած գյումրեցի 64-ամյա կինը Երևան էր տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից: Մահացած կնոջ դուստրը դեռ Գյումրու ինֆեկցիոնում է: Շարունակում է բուժման ընթացքը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Մայրը տեղափոխվել էր Երևան, քանի որ վիճակը ծանրացել էր: Նման դեպքերը Գյումրու ինֆեկցիոնում սպասարկվել չեն կարող, քանի որ չկա վերակենդանացման բաժանմունք: Գյումրիում մնում են միայն թեթև և միջին ծանության հիվանդները: Եվս մեկ ծանր հիվանդ էլ այսօր է ուղեգրվել մայրաքաղաք:

Առավոտյան ժամը 10:00-ին ինֆեկցիոն հիվանդանոցում 75 հիվանդ է եղել: Նրանցից 11-ի մոտ առկա է եղել հիվանդության անախտանիշ տեսակը: Որոշում է կայացվել 11-ին էլ ուղարկել Ծաղկաձոր: «Նրանց համար Ծաղկաձորում առանձնացվել են հատուկ հոթելներ: Կմնան այնտեղ հսկողության տակ, կհետազոտվեն: Նրանք այն հիվանդներն են, որոնք ունեն թեստի դրական պատասխան, սակայն չունեն որևէ ախտանիշ՝ հազ, ջերմություն և այլն»,-ասաց առողջապահության բաժնի պետը:

Այս պահին Գյումրու ինֆեկցիոնում բուժում է ստանում շուրջ 65 հիվանդ: Հիմնականում միջին և միջինից բարձր տարիքի անձինք են, կան երեխաներ, հղի ևս կա: Գյումրու հյուրանոցներից մեկում մեկուսացված է 146 կոնտակտավոր: Եվս 169-ն ունի ինքնամեկուսացման ցուցում:

Ըստ Լեյլի Ասլանյանի, Շիրակի մարզում օջախային երկու գոտի կա՝ Անի խոշորացված համայնքն ու Գյումրին: Նոր վարակակիրները հայտնաբերվում են հենց այդ գոտիներից: Անի համայնքի դեպքում՝ Մարալիկից, Շիրակավանից, Ջրափիից, Ձորակապից:

Գյումրիում մեծ թվով կոնտակտավորներ են դեռևս հայտնաբերվում դեղատներից մեկում հայտնաբերված վարակի աղբյուրի շփման շրջանակից: Շիրակի թեմի մոմավաճառի հետ կապված խնդիրը կարծես թե փակվել է: Ասլանյանն ասաց, նրանք, որոնք մոմավաճառի հետ համարվել են կոնտակտավորներ, թեստավորվել են: Բոլորն ունեցել են բացասական պատասխաններ:

Տպել
5070 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)