Հայաստանն ու Ադրբեջանը լավ գիտակցում են ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման հարցում. Պետքարտուղարության ներկայացուցիչ

07/05/2020 schedule09:50

Թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին.

«Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը՝ հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաեւ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ՝ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասաց.

«Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում՝ Դոմբասի իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խոր ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:

Անդրադառնալով Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ հանրաքվեի եւ ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագանձման նախաձեռնությանը՝ Ջորջ Քենթն ընդգծեց. «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, իրական քայլեր են համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհին»:

«Հարցն այն է, թե ինչպես ապահովել դատական արդար համակարգ, եթե նախկինում դատական համակարգն օգտագործվել է՝ որպես քաղաքական գործիք»:

«Կարծում եմ՝ Հայաստանում առաջարկվում է դատական իշխանության ավելի ռադիկալ բարեփոխում: Մեր խորհուրդն է լսել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները՝ որպես մի մարմնի, որը կարող է լավագույն խորհրդատվությունը տրամադրել»:

Միացյալ Նահանգները փորձելու է աջակից լինել Հայաստանին այդ ճանապարհին, նշել է փոխպետքարտուղարի տեղակալը.

«Համակարգի փոփոխության իրավական ճանապարհը, հիմնվելով լավագույն օրինակների վրա, շատ կարեւոր է, եւ կարծում եմ՝ մենք հենց դա ենք տեսնում այժմ Հայաստանում, հատկապես՝ արդարադատության ոլորտում»:

Ընդհանրապես դատաիրավական համակարգի բարեփոխումները երկրի ժողովրդավարության գործում առանցքային դեր ունեն, ավելացնում է Ջորջ Քենթը.

«Երկու կառույցները, որոնք օգտագործել է խորհրդային համակարգը՝ սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար, դատաիրավականն էր եւ գաղտնի ոստիկանությունը, և երբ երկրներն իսկապես ցանկանում են թոթափել այդ ժառանգությունը, նրանց անհրաժեշտ է բարեփոխել դատաիրավական համակարգը եւ անվտանգության ծառայությունները, և երբ երկրներն այդ հարցում հաջողության են հասնում, նրանք կարող են ասել, որ լիարժեքորեն հաղթահարել են բոլշեվիկյան խորհրդային ժամանակաշրջանը»:

Անդրադառնալով հետկորոնավիրուսային աշխարհում ԱՄՆ-ի առաջնահերթություններին՝ Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացնում է՝ տարածաշրջանի երկրների նկատմամբ դրանք իրենց հիմքում անփոփոխ են մնալու.

«Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները հաջողության հասնեն, կառուցեն բարգավաճող, ժողովրդավար, պատասխանատու պետություններ, ապահովեն իրենց անվտանգությունը, հակազդեն դրսից եկող որեւէ ագրեսիայի կամ ազդեցության»:

Կորոնավիրուսի վարակի տարածման շրջանում մտահոգող խնդիրներից մեկն է Ռուսաստանից եւ Չինաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիքը, նշում է Ջորջ Քենթը: Մասնավորապես՝ ապատեղեկատվության լուրջ տարափ է տարածվում Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում բացված բիոլաբորատորիաների մասին: Այդ բիոլաբորատորիաների նպատակն է օգնել երկրներին՝ հակազդելու բիոլոգիական վտանգներին, եւ դրանք հենց հիմա ծառայում են այդ երկրներին.

«Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը եւ պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա»:

Մինչդեռ ապատեղեկատվություն իրականացնող ուժերը փորձում են կեղծ տեղեկություն տարածել, թե այդ լաբորատորիաները ստեղծում են վարակներ, այլ ոչ թե՝ պայքարում դրանց դեմ:

«Ռուսաստանը այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է՝ խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք՝ ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաեւ Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել COVID վարակի տարածման դեմ»:

Տպել
1435 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ