Կոնգրեսը կհրապարակի ԱՄՆ-ի ընտրություններին ռուսական միջամտության մասին 6000 էջանոց փաստաթղթերը

07/05/2020 schedule10:50

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը պատրաստվում է հրապարակել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի Դաշնության հնարավոր միջամտության մասին վկաների ցուցմունքների 53 սղագրությունները՝ հավաքված մեկ թղթապանակում: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ նշելով, որ փաստաթղթերը հանրապետականների հետաքննության մի մասն են: Վերջիններս հիշյալ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը ղեկավարել են մինչև 2019 թվականը:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելն այս շաբաթ տեղեկացրել է, որ ցուցմունքների՝ ավելի քան վեց հազար էջանոց սղագրությունները կարող են հրապարակվել, նա հավելել է, որ Սպիտակ տունը հրաժարվել է ցուցմունքների շրջանակները վերանայելու պահանջից, ինչը հանգեցրել է հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի հետ որոշակի տարաձայնությունների: Փաստաթղթերի հրապարակման կոչ են արել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները:

Նշվում է, որ հազարավոր էջեր պարունակող նյութերի հրապարակումը վերստին լույս կսփռի Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հետ կապված սկանդալի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական հավանական միջամտության հետ կապված սկանդալը սկսվել է 2016 թվականից՝ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո: Նախորդ տարի հրապարակվել էր այս գործի քննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը, որտեղ ռուսական միջամտության մասին տվյալներ չկային:

Տպել
349 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն