Կորոնավիրուսն ու քարոզչությունը. քաղաքական ճնշումներ, կեղծ շնորհակալություններ եւ իրական մեղադրանքներ

Անցած վեց տարիների ընթացքում Արեւմուտքը կենտրոնացել էր ռուսական քարոզչության դեմ պայքարի վրա, բայց եկավ կորոնավիրուսը, եւ ամեն ինչ փոխվեց: Այժմ Արեւմուտքի աչքում Չինաստանն է դարձել թշնամական քարոզչության եւ ապատեղեկատվության հիմնական աղբյուրը, հակամարտությունն արդեն, ըստ BBC-ի, դրսեւորվում է անթաքույց:

Եվրոպայում շատերը մտածում են, որ Չինաստանը վստահության թեստը հանձնել չկարողացավ:

ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոսեփ Բորելի խոսքով՝ Արեւմուտքի ու Չինաստանի հակամարտության կիզակետում են նոր կորոնավիրուսի ծագումն ու վարակի դեմ պայքարի՝ ժողովրդավարական ու ավտորիտար ռեժիմների արդյունավետությունը: Բայց՝ ոչ միայն դա:

Համավարակից առաջ Եվրոպայում չինական քարոզչությունը հիմնականում ներկայացնում էր հուսալի, ոչ ագրեսիվ գործընկերոջ եւ ներդրողի ինքնանկար, որ քչերին էր անհանգստացնում: Բայց հիմա՝ վերջին մի քանի ամիսներին, ապատեղեկատվության դեմ պայքարի արհեստավարժ մարտիկները, ըստ եվրոպական հայտարարությունների, հայտնաբերել են, որ Չինաստանը գործում է կարծես ըստ ռուսական «մեթոդական ձեռնարկների»՝ նպատակադրված խթանում է տարբեր դավադրության տեսությունների շրջանառումը, փորձում է թաղել փաստերը «այլընտրանքային ճշմարտությունների» կույտերի տակ եւ այս ամենը առցանց տարածելու համար գնում է բոտեր (հատուկ ծրագիր, որը ինքնաբերաբար եւ (կամ) սահմանված ժամանակացույցի համաձայն ինտերֆեյսերի միջոցով կատարում է մարդկանց համար նախատեսված գործողություն):

Եվ հիմա Բրյուսելում սկանդալ է հասունանում՝ Չինաստանի դիվերսիոն քարոզչության վերաբերյալ զեկույցի հետ կապված, ինտերնետային վերլուծաբաններն ուսումնասիրում են Twitter-ում պրո-չինական հեշթեգների առաջխաղացման մեթոդները, իսկ եվրոպական առաջատար թերթերն ամեն օր մեկը մյուսի հետեւից հոդվածներ են հրապարակում Չինաստանի դիվերսիոն գործունեության մասին:

«Ռուսական ապատեղեկատվության հսկայական մեքենան աշխատում էր Եվրոպայի դեմ 2014 թվականից: Այժմ եվրոպական դեմոկրատիաների դեմ իր սեփական ապատեղեկատվական ռազմավարությամբ խաղադաշտ է դուրս եկել Չինաստանը»,- ասել է չեխ քաղաքական վերլուծաբան Յակուբ Յանդան, ով երկար տարիներ մշտադիտարկում է ռուսական «կեղծ հաշիվները՝ ֆեյքերը»:

Նրա լեհ գործընկեր Յանդա Մարկին Զաբորովսկին հավելում է. «Այժմ այն կազմակերպությունների ուժերը, որոնք մենք ստեղծել ենք ռուսական քարոզչության կողմից շրջանառվող փաստերի ստուգման համար, պետք է ուղղենք չինական ապատեղեկատվության հետ աշխատելու համար»:

Ապրիլի վերջին օրերին Բրյուսելում հենց այդպիսի մի կազմակերպության շուրջ սկանդալ է եղել. ապատեղեկատվության մասին ուշացած եւ սրբագրված զեկույցի շուրջ:

Խոսքը East Stratcom Task Force՝ «Արեւելքում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի» զեկույցի մասին է: Այս կազմակերպությունը ստեղծվել էր Եվրամիության արտաքին գործերի նախարարությունում Ղրիմի հակամարտության ավարտից հետո, եւ նպատակ ուներ համակարգված դիտարկել եւ մամուլից ու սոցիալական ցանցերից հեռացնել Ռուսաստանի տարածած տարատեսակ անճշտությունները եւ կես ճշմարտությունները:

Այս բոլոր տարիներին, East Stratcom Task Force տեղեկագրերը նվիրված են եղել գրեթե բացառապես Ռուսաստանից ստացվող ապատեղեկատվությանը: Հերթական զեկույցի թողարկումը նախատեսված էր ապրիլի 20-26-ի շաբաթվա ընթացքում: Սակայն ամերիկյան New York Times- ը հայտնել է, որ տեղեկագրի հրապարակումը հետաձգվել է շատ անսովոր պատճառով: ԵՄ Արտաքին գործերի նախարարությունից թերթի աղբյուրները հայտնել են, որ հաջորդ զեկույցում առաջին տեղը տրվել է Եվրոպայում չինական քարոզչության գնահատմանը. այն, ի դեպ, շատ խիստ գնահատական է եղել:

Ըստ NYT- ի աղբյուրների՝ չինացի դիվանագետները, իմանալով այդ մասին, կարծես, գաղտնի պահանջել են խմբագրել զեկույցը, իսկ Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության ղեկավարությունը, ակնհայտորեն, համաձայնել է:

Զեկույցն, ի վերջո, հրապարակվեց, եւ Չինաստանն այնտեղ կար, բայց Ռուսաստանից հետո՝ «ստորակետով բաժանված», մինչդեռ լրագրողների տեսած նախնական տարբերակում զեկույցը մեծամասամբ չինական տեղեկատվական գործողությունների մասին է եղել:

Զեկույցի նախաբանում նշվում է, որ պաշտոնական եւ կառավարությանն աջակցող աղբյուրները Ռուսաստանից եւ, ավելի փոքր չափով ՝ Չինաստանից, շարունակել են ինտենսիվորեն տարածել դավադրության տեսություններն ու ապատեղեկատվությունը ԵՄ-ում եւ հարեւան տարածաշրջաններում: Զեկույցի երկրորդ մասում խոսվում է այն հետաքննությունների մասին, որ բացահայտել են «Չինաստանի գաղտնի գործողությունները սոցիալական ցանցերում», որոնց նպատակն է եղել «խառնաշփոթ ստեղծել վիրուսի ծագման շուրջ ու գովերգել Չինաստանի գործողությունները»:

Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրավիրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության նոր ղեկավար Ժոսեփ Բորելին՝ այս ամենի մասին բացատրություններ տալու:

Վերջինս ասել է, որ զեկույցի առաջին տարբերակը ծառայողական օգտագործման համար էր, իսկ երկրորդ՝ հակիրճ տարբերակը՝ հանրության համար: Բորելի խոսքով ՝ Չինաստանի դեսպանատունը, իրոք, «մտահոգություն է հայտնել», բայց ազդեցություն չի ունեցել զեկույցի բովանդակության վրա:

«Որեւէ փոփոխություն որեւէ ճնշման արդյունքում չի արվել»,- ասել է Բորելը, բայցեւ ավելացրել, որ հրապարակված երկրորդ վարկածը ոչ միայն ավելի կարճ է, այլեւ՝ ավելի մեղմ ձեւակերպումներով, քանի որ ԵՄ-ն «պետք է լիարժեք վստահությամբ հենվի մեր խոսքերին, որպեսզի խուսափենք դիվանագիտական ճակատում անհարմար իրավիճակներից»:

Բորելի բացատրությունները չեն բավարարվել թշնամական քարոզչության դեմ մի շարք մարտնչողների:

«Բորելը եւ Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության ամբողջ ղեկավարությունը Պեկինի նկատմամբ վարում են խաղաղարար քաղաքականություն: Չինական իշխանությունների ճնշման ներքո գրաքննության է ենթարկվել զեկույցի այն մասը, որը վերաբերում է չինական ապատեղեկատվությանը, եւ մեղմացվել են ձեւակերպումները: Այժմ Չինաստանը գիտի, որ հնարավոր է ճնշում գործադրել այս կառույցի վրա, եւ այն տեղի կտա: Ու դա շատ վատ է», - ասել է չեխ քաղաքագետ Յակուբ Յանդան:

Չինացի դիվանագետներն ուղղակիորեն չեն արձագանքել ԵՄ զեկույցի վերաբերյալ կասկածներին, բայց այդ նույն օրերին, երբ սկանդալի աղմուկը չէր լռում, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գեն Շուանը, ակնհայտորեն՝ ի պատասխան Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերից հնչող պնդումներին, Twitter-ում անգլերեն գրել է. «Չինաստանը միշտ դեմ է եղել ապատեղեկատվական արշավներին: Մենք ավելի շատ զոհ ենք, ոչ թե ապատեղեկատվություն արտադրող: Ապատեղեկատվությունը եւ մեղադրանքները չեն կարող լինել համավարակի դեմ միջազգային պայքարի միջոց լինել, եւ բոլորը պետք է հրաժարվեն դրանցից»:

«Ապատեղեկատվությունը բոլորիս թշնամին է, եւ բոլորս պետք է դրա դեմ պայքարենք: Չինաստանը հենց սկզբից շատ է տառապել ապատեղեկատվության պատճառով  /.../  Մենք պայքար ենք մղում` Հոմո Սափիենսի եւ վիրուսի միջեւ, եւ չենք կարող թույլ տալ, որ Հոմո Սափիենսի խմբերն իրենք իրար մեջ կռվի ելնեն», - նույն օրն ասել է ԵՄ-ում Չինաստանի դեսպան Չժագ Մինը:

Պրահայի եվրոպական արժեքների վերլուծական կենտրոնը մինչ այս ուներ «Կրեմլի դիտարկում» (11 աշխատակցով) եւ «Կարմիր դիտարկում» (1 աշխատակցով) ծրագրերը: Դրանց ղեկավար Յակուբ Յանդայի խոսքով՝ իրենք բացահայտել էին ռուսական ապատեղեկատվական արշավների մեթոդոլոգիան, իսկ հիմա էլ, «Կարմիր դիտարկում» ծրագրում ներգրավելով նոր աշխատակիցների, արձանագրել են, որ աճում է «եվրոպական գործերին Չինաստանի թշնամական միջամտության մասշտաբը»:

46%-ը՝ անգո հոգիներ

Չինաստանի սոցցանցային գործողություններն ուշադրություն են գրավել մարտի սկզբին, երբ Շանհայից օգնություն է ժամանել կորոնավիրուսից մեծապես տուժած Իտալիա: Բժիշկների մի խումբ էր եկել օգնության եւ 30 տոննա բժշկական սարքավորում էր տրվել. անկասկած, բարի գործ, որին ի պատասխան՝ ցանցերում եւ մամուլում սկսվեց լայն տեղեկատվական արշավ, որը, ինչպես փորձագետները շուտով պարզեցին, այլեւս առանձնապես բարի ու մաքուր չէր:

Իտալական Formiche պարբերականը Alkemy SpA R&D Lab վերլուծական ընկերությանը հանձնարարել է ուսումնասիրել իտալերենով գրված «չինական» թվիթները. վերլուծելով գրեթե 50 հազար թվիթ՝ ընկերությունը պարզել է, որ մարտի 11-23-ը հազարավոր #grazieCina (շնորհակալություն, Չինաստան) հեշթեգով թվիթների եւ ռեթվիթների 46.3%-ը եկել է բոտերից (ծրագիր, որը ըստ ժամանակացույցի ինտերֆեյսերով կատարում է մարդկանց համար նախատեսված ցանկացած գործողություն): Մեկ այլ հանրաճանաչ #forzaCinaeItalia (առաջ, Չինաստան եւ Իտալիա) հեշթեգով տարածվող թվիթների 37%-ի հեղինակները եւս բոտերն են:

Միեւնույն ժամանակ, այդ հեշթեգների կողքին հաճախ տեղադրվում էին «Եվրոպական միություն», «Եվրոպա», «ԵՄ», «ամոթ» հեշթեգներ. այսինքն ՝ ներարկվում էր գաղափարը, որ Չինաստանն օգնում էր Իտալիային, իսկ եվրոպական դաշնակիցները՝ ոչ:

«Այս թվիթների սկզբնաղբյուրը շատ դեպքերում Չինաստանի դեսպանատունն է: Կեղծ նորություններով թվիթները լայնորեն տարածվեցին, ինչպես, օրինակ, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունիինին ուղարկած տեսանյութը, որում, ինչպես նշում էին, Հռոմի բնակիչները, դուրս գալով պատշգամբներ, բարձր գոռալով՝ Չինաստանին երախտագիտության խոսքեր էր ասում չինական օրհներգի հնչյունների ներքո»,- գրել է Formiche-ն: Վիդեոոլորտի մասնագետները փաստել են, որ այս տեսանյութը կեղծ էր. ձայնը վերադրված էր պատկերին:

Հետաքրքիր է նկատել, որ տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն տարածող բոտերի ցանցերը Չինաստանի տրամադրության տակ են հայտնվել համավարակից շատ առաջ:

Ամերիկյան ProPublica հրատարակությունն անցկացրել է իր հետազոտությունը՝ 2019-ի օգոստոսից դիտարկելով Twitter-ի 10 հազար հաշիվ, որ գողացվել էին իրական մարդկանցից կամ ինքնաշխատ տարբերակով ստեղծվել են. դրանք տարածել են պաշտոնական Չինաստանի հաղորդագրությունները:

Մարտի վերջին ProPublica– ն հրապարակել է դիտարկման միջանկյալ արդյունքները՝ փաստելով, որ այդ հաշիվների մեծ մասը կապված է Պեկինում գործող OneSight Technology ընկերության հետ: Այս հաշիվներով մեծամասամբ տարածվել են չինարեն ձայնագրություններ, այսինքն՝ իրենց թիրախում են ունեցել արտերկրում ապրող չինացիներին (Twitter- ը Չինաստանում արգելափակված է). անգլալեզու է եղել բովանդակության միայն մի մասը:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի Twitter- ը փակել է ավելի քան 5000 հաշիվ, որ, ենթադրաբար, կապված էին Չինաստանի իշխանությունների հետ:

Res Publica Nowa վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Մարչին Զաբորովսկին, որ տարիներ շարունակ ուսումնասիրել է ռուս եւ ռուսամետ քարոզչությունը, նշել է, որ, ի տարբերություն ռուսականի՝ չինական տեղեկատվական արշավն այժմ կենտրոնացած է մեկ թեմայի վրա, եւ գործողությունները ավելի հետեւողական եւ համակարգված են:

Եվրոպական եւ ամերիկյան մամուլը, հայտնաբերելով համաճարակի ժամանակ չինական քարոզչության խնդիրը, լուրջ կրակ է բացել թիրախի վրա: Միայն ութ օրվա ընթացքում չինական քարոզչության սպառնալիքի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին հոդվածներ են տպագրել բրիտանական Telegraph-ը եւ Times-ը (երկու անգամ), գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը եւ ֆրանսիական Le Figaro-ն եւ Le Monde-ը, ամերիկյան New York Times-ը. սրանք միայն ամենահայտնի եւ հեղինակավոր պարբերականների անդրադարձներն են, որտեղ, ի դեպ, կարմիր թելի պես անցնում է Չինաստանին կորոնավիրուսի մասին կարեւոր փաստեր չտրամադրելու համար  պատժելու պահանջի թեման:

«Հակամարտության մեջ» ներառվել են պաշտոնյաներ տարբեր ոլորտներից. արդեն միայն Դոնալդ Թրամփը չէ, ով վաղուց է «պատերազմում» Չինաստանի դեմ:

Ավստրալիան հայտարարել է, որ ԱՀԿ երկրներն անկախ հետաքննություն պիտի անցկացնեն նոր կորոնավիրուսի պատճառների եւ տարածման վերաբերյալ: Ավստրալիայում Չինաստանի դեսպան Չեն Չինգեն հակադարձել է, որ չինացիները կարող են հրաժարվել ավստրալական գինիներից եւ տավարի միսից, ինչպես նաեւ՝ Ավստրալիայի համալսարաններում ուսանելուց: Ի պատասխան ՝ դեսպանը նկատողություն է ստացել Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնից. նա խորհուրդ է տվել Չինաստանին չփորձել ճնշում գործադրել Ավստրալիայի վրա:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարգարետ Բաումը տեղեկատվական պատկերի վրա ազդելու չինական փորձերի մասին հարցում է ուղարկել: Ներքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ «կառավարությունը տեղյակ է Չինաստանի դիվանագետների առանձին փորձերի մասին, որ միտված են ՉԺՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ դրական տպավորություն ստեղծելուն». հաղորդագրության մեջ նշվել է, որ գերմանական կառավարության վրա այդ փորձերը չեն ազդում, բայց եւ, մյուս կողմից, ընդունում են, որ Չինաստանն այս առումով որոշակիորեն հաջողել է:

Մարչին Զաբորովսկին կարծում է, որ անկախ ներդրված հսկայական միջոցներից՝ Չինաստանին հազիվ թե հաջողվի փոխել իր նկատմամբ վերաբերմունքը. Եվրոպայում շատերը կասկած չունեն, որ համավարակը սկսվել է Չինաստանում, եւ որ չինացիներն ի սկզբանե քողարկել են համավարակի սպառնալիքի իրական ծավալը. իսկ դա չէր կարող լինել ժողովրդավարության պարագայում:

Տպել
1720 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ