Անցկացվել է վաշտային մարտավարական ցուցադրական զորավարժություն. ԱՀ ՊՆ

08/05/2020 schedule20:10

ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին տանկային բրիգադի ստորաբաժանումներից մեկի  հետ մայիսի 8-ին անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղեր: Դրանք կրել են նաև ցուցադրական-ուսուցողական բնույթ և նպատակ են ունեցել զորամասի գումարտակ-վաշտ օղակի հրամկազմին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ՝ նման զորավարժությունների նախապատրաստման և անցկացման համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն:

Նախքան պայմանական մարտական դրվագների խաղարկումը՝ ծավալված ուսումնական տեղամասերում ուսուցանվող անձնակազմը ծանոթացել է վաշտային մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգին, մշակվող փաստաթղթերին, նոր տիպի տանկային թաքստոցների կառուցվածքին ու կահավորման առանձնահատկություններին, մարտի ժամանակ վիրավոր զինծառայողներին բժշկական առաջին օգնության ցուցաբերմանը, սպառազինության ու ռազմական տեխնիկայի նախապատրաստմանը մարտական գործողություններին և այլ ուսումնական հարցերի, որոնք առնչվում են նման բնույթի զորավարժություններին:

Պայմանական մարտի խաղարկման գործնական փուլում տանկային վաշտը՝ ուժեղացված մոտոհրաձգային, հրետանային և հակաօդային պաշտպանության միջոցներով, կատարել է տագնապով վերկաց, իրականացրել ռազմերթ և, ծավալվելով կրակային բնագծում, ջախջախել մխրճված հակառակորդին ու զբաղեցրել առավել նպաստավոր բնագծեր՝ արժանանալով բրիգադի հրամկազմի ‹‹լավ›› ու ‹‹գերազանց›› գնահատականներին:

ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նման զորախաղերում առաջիկա շաբաթներին կներգրավվեն ՊԲ-ի բոլոր նման ստորաբաժանումները:

Տպել
322 դիտում

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք. մահացել է 7 մարդ, առողջացել՝ 10-ը

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել նաեւ ՌԵՍԶ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում