Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը

Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, ովքեր ճակատում իրենց դրսևորած խիզախությամբ և թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքով օգնեցին հաղթանակ տոնել նացիզմի դեմ, պաշտպանել խաղաղությունը ապագա սերունդների համար:

Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին:

Խնդրում եմ ՀՀ-ում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուսաստանցիներին և հայերին, ովքեր ուս ուսի մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի: Վստահ եմ, որ պատերազմի բովով անցած մարտական բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության և գործընկերության ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման համար:

Հարգելի Նիկոլ Վովայի, խնդրում եմ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցել խորին երախտագիտության խոսքերս, բարօրության, քաջառողջության և երկարակեցության մաղթանքներս»:

Տպել
824 դիտում

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով