Մեկ խնդիր եմ տեսնում ձեր աշխատանքում. միշտ խոսել եք հետեւանքի մասին, մինչդեռ շատ կարեւոր է նաեւ պատճառը. Գ. Աբրահամյան

Վերջին մեկ տարվա ընթացքում միշտ խոսել եք հետեւանքի մասին, մինչդեռ շատ կարեւոր է նաեւ պատճառը. դիմելով ԱԺ-ում իր զեկույցը ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ընդգծելով, որ ՄԻՊ-ը վերջին տարիների ընթացքում հսկայական աշխատանք է իրականացրել՝ Աբրահամյանը նշեց, որ օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացման ցուցանիշը նաեւ ինչ-որ տեղ պայմանավորված է հեղափոխությունից հետո պետական մարմինների նկատմամբ վստահության բարձրացմամբ:

Ինչ վերաբերում է քաղաքացիների՝ բողոքների թվի աճին, ինչի մասին խոսվում էր զեկույցում, Աբրահամյանը ցանկացավ ընդգծել, որ դա որեւէ կերպ չի նշանակում, թե մեր երկրում աճել են մարդու իրավունքների խախտումները, այլ հենց նաեւ պայմանավորված է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության բարձրացմամբ:

«Մեկ խնդիր եմ տեսնում վերջին մեկ տարվա ընթացքում ձեր աշխատանքի մեջ. դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում հատկապես պատճառահետեւանքային կապի դեպքում միշտ խոսել եք հետեւանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես ատելության խոսքի դեպքում, պատճառը շատ կարեւոր է:

Այն, որ հասարակական կառույցները ամիսներով վերբալ բռնության ներքո էին, դուք դա չէիք արձանագրում, այն, որ ուսուցիչները մարզերում կամավոր հիմունքներով երեխաներին հայերեն եւ մաթեմատիկա էին սովորեցնում, հետո այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, դուք դա չարձանագրեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որեւէ գործողություն իրականացվեց, արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում:

Սա ինձ համար ցավալի արձանագրում է եւ պետք է փաստեմ սա»,- ասաց Աբրահամյանը:

Պատասխանելով պատգամավորին՝ Թաթոյանն ասաց, որ բողոքների մասով ինքը միայն փաստն է ֆիքսել եւ չի ասել, թե դրանք կապված են 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետ կամ կապված չեն: «Այո՛, իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է ողջ պետական համակարգի հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը, շատ մեծացել են ակնկալիքները»,- հավելեց ՄԻ պաշտպանը:

Ինչ վերաբերում է միայն հետեւանքներին արձագանքելու Աբրահամյանի դիտարկմանը, Թաթոյանը այդ մասով չհամաձայնեց պատգամավորի հետ: Ասաց, որ ինքը միշտ է անդրադառնում պատճառին, նաեւ պատգամավորի նշած դեպքով է հայտարարություն տարածել, սակայն նաեւ հավելեց.  

«Կոնկրետ իրավիճակում կամ մասնավոր անձանց հետ կապված ՄԻՊ-ը չի կարող մեղադրական ոճով խոսել: Ես մշտապես արձանագրել եմ այն խնդիրները, որոնք առկա են: Հիմա էլ եմ արձանագրում, որ այդ ժամանակ եղել են ե՛ւ վիրավորական խոսքեր, ե՛ւ ատելության, ե՛ւ այլն»:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանի խոսքը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ Սորոսի հիմնադրամի նկատմամբ տարածված ատելության խոսքին էր վերաբերում, երբ հիմնադրամի գործադիր տնօրենը հայտարարությամբ հանդես եկավ՝ ընդգծելով, որ տեւական ժամանակ է՝ հիմնադրամի եւ իրենց գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն եւ տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով, իսկ հաճախ՝ բռնության կոչերով:

Տպել
1712 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք