Երևան
16 °C
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր ձայների 79 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը. նշվում է Կոնվենցիայի ընդունման նպատակահարմարության հիմնավորումների շարքում:
Սույն Կոնվենցիայի վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում:
Հայաստանը նաեւ պարտավորվում է նպաստել մասնավոր հատվածի, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությանը երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության դեմ պայքարին՝ խրախուսելով պետական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության եւ ճանապարհորդության, արդյունաբերության եւ բանկային ու ֆինանսական հատվածների մասնակցությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը՝ անհրաժեշտության դեպքում հիմնադրամներ ստեղծելու միջոցով:
Սույն Կոնվենցիան կարեւորվում է նաեւ միջազգային համագործակցության շրջանակներում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր համակարգ ձեւավորելու հնարավորության տեսանկյունից, որի անհրաժեշտությունն առկա է՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը հասնում են անհանգստացնող չափերի ազգային եւ միջազգային մակարդակով:
Կոնվենցիայի Կողմ պետությունների միջեւ համագործակցությունը իրագործվելու է՝
ա. երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով,
բ. տուժողներին պաշտպանելու եւ աջակցություն տրամադրելու նպատակով,
գ. Կոնվենցիայով նախատեսված քննություն եւ վարույթներ իրականացնելու նպատակով:
Կառավարության դիտարկմամբ՝ այսպիսով, Կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ուղղված երեխաների սեռական շահագործման եւ նրանց հանդեպ սեռական բնույթի բռնության դեմ կանխարգելմանն ու պայքարելուն եւ սեռական շահագործումից ու սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթ ուշադրություն դարձնելուն եւ կխթանի Կոնվենցիայի կողմերի միջեւ միջազգային համագործակցությունը:
Կոնվենցիայի նախագծից տեղեկանում ենք, որ 48-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի նկատմամբ չի թույլատրվում որեւէ վերապահում` բացառությամբ Կոնվենցիայի հոդվածներով հստակ սահմանված վերապահումների:
Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ, 10-րդ հոդվածի 2-րդ, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ, 15-րդ հոդվածի 3-րդ կետերը Հայաստանի Հանրապետության համար ենթադրում են ֆինանսական պարտավորություններ, ուստի եւ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում:
Ինչպես նշված է ԱԳՆ-ի եզրակացության մեջ, Կոնվենցիան պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր. «Միաժամանակ գտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթների»:
ԱԳՆ-ն նշում է նաեւ, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽ զեկույցներն աչքի են ընկնում մեծամասամբ դրական գնահատականներով: Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է ԵԽ 62 կոնվենցիա, եւս 13 ԵԽ կոնվենցիա/արձանագրություն ստորագրել, սակայն դեռեւս չեն վավերացվել: Վերջին 3-4 տարիների ընթացքում ԵԽ ղեկավարությունը ՀՀ իշխանությունների, ներառյալ՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ քննարկումներում մշտապես հիշեցնում է Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտության մասին:
2019թ. մարտի 14-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 47 պետություն, ուժի մեջ է մտել 44 երկրում, որոնք են՝ Ալբանիան (01.07.2010թ.), Անդորան (01.08.2014թ.), Ավստրիան (01.06.2011թ.), Բելգիան (01.07.2013թ.), Բոսնիա եւ Հերցեգովինան (01.03.2013թ.), Բուլղարիան (01.04.2012թ), Խորվաթիան (01.01.2012թ.), Կիպրոս (01.06.2015թ.), Չեխիայի Հանրապետությունը (01.09.2016թ.), Դանիան (01.07.2010թ.), Էստոնիան (01.03.2017թ.), Ֆինլանդիան (01.10.2011թ.), Ֆրանսիա (01.01.2011թ.), Վրաստանը (01.01.2015թ.), Գերմանիան (01.03.2016թ.), Հունաստանը (01.07.2010թ.), Հունգարիան (01.12.2015թ.), Իսլանդիա (01.01.2013թ.), Իտալիան (01.05.2013թ.), Լատվիան (01.12.2014թ.), Լիխտենշտեյնը (01.01.2016թ.), Լիտվան (01.08.2013թ.), Լյուքսեմբուրգը (01.01.2012թ.), Մալթան (01.01.2011թ.), Մոնակոն (01.02.2015թ.), Մոնտենեգրոն (01.03.2011թ.), Նիդերլանդները (01.07.2010թ.), Նորվեգիան (01.10.2018թ.), Լեհաստանը (01.06.2015թ.), Պորտոիգալիան (01.12.2012թ.), Մոլդովայի Հանրապետությունը (01.07.2012թ.), Ռումինիան (01.09.2011թ.), Ռուսաստանի Դաշնությունը (01.12.2013թ.), Սան Մարինոն (01.07.2010թ.), Սերբիան (01.11.2010թ.), Սլովակիայի Հանրապետությունը (01.07.2016թ.), Սլովենիան (01.01.2014թ.), Իսպանիան (01.12.2010թ.), Շվեդիան (01.10.2013թ.), Շվեյցարիան (01.07.2014թ.), Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիան (01.10.2012թ.), Թուրքիան (01.04.2012թ.), Ուկրաինան (01.12.2012թ.) եւ Մեծ Բրիտանիան (01.10.2018թ.):
ԵԽ անդամ երկրներից չէին վավերացրել միայն Հայաստանը, Ադրբեջանը եւ Իռլանդիան: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տվյալներով՝ Իռլանդիան մոտ ապագայում նախատեսում է ապահովել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, որի արդյունքում վավերացման կոչերը հասցեագրված կլինեին միայն Հայաստանին եւ Ադրբեջանին: Նման իրավիճակն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, կարող էր ԵԽ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության օրակարգերում անտեղի կերպով զուգահեռների տեղիք տալ, ինչը միանշանակ չէր բխում Հայաստանի շահերից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, որ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայի վավերացմամբ ստանձնած պարտավորություններից նախարարության իրավասությանն են վերաբերվում, մասնավորապես, կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ բաժինների որոշ հոդվածներ եւ 4-րդ բաժինն ամբողջությամբ: Դրանցով նախատեսվում է՝
ա. ոլորտի մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում, դրան զուգահեռ՝ լայնածավալ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում (հոդվածներ 5-րդ, 8-րդ),
բ. մասնագիտացված եւ համակարգող մարմինների ստեղծում/զարգացում. սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնություններից տուժած երեխաների ուղղորդման մեխանիզմի մշակում եւ ներդնում, բազմամասնագիտական փոխգործակցության ապահովում, երեխայի պաշտպանության համակարգի զարգացում (հոդված 10-րդ),
գ. զոհերի աջակցություն եւ պաշտպանություն, այդ թվում՝ նրանց հանցագործից մեկուսացնելու, հարազատներին աջակցելու, դեպքերին արագ արձագանքելու եւ դեպքերն արդյունավետ վարելու միջոցով (Գլուխ 4):
ԱՍՀՆ-ն կարեւոր է համարել Կոնվենցիայի վավերացումը ՝ նշելով, որ դա կպահանջի լրացուցիչ ֆինանսական ծախսեր՝ ուղղված ինչպես որոշ գործող ծրագրերի ընդլայնմանը, այնպես էլ նոր ծրագրային նախաձեռնությունների ընդունմանը:
Կոնվենցիայով նախատեսված նորմերի կիրառման ընթացքում հավանական լուրջ վտանգների մասին է խոսել ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այստեղ առկա են դրույթներ, որ ամբողջ Կոնվենցիայի նպատակահարմարությունն են դնում կասկածի տակ:
Մասնավորապես, «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման եւ սեռական բնույթի հետ կապված բռնությունների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության մասին տեղեկություններ» դրույթը, նրա դիտարկմամբ, հակամանկավարժական է եւ ապազգային. «Տարրական դասարանների՝ 6-10 տարեկան երեխաներին նման բաներով ծանրաբեռնելու իրավունք չունենք»: «Մանկապղծությո՞ւնն եք ուզում պատժել, խնդրեմ, քրեական օրենսգիրքը խստացրեք, կոշտացրեք քրեական պատժական քաղաքականությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս դրույթն իրականացնելիս ընդհանուր կրթական չափորոշիչների մշակման մեջ նախատեսվում է դիտարկել ամեն երեխայի հասունությունը. սակայն դա, լինելով չափազանց կարեւոր, հնարավոր չէ իրագործել:
Այսօր առավոտյան ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ. նրանք հորդորում էին ԱԺ մտնող պատգամավորներին դեմ քվեարկել Կոնվենցիային:
Քննադատությունների ալիք է նաեւ սոցցանցերում. կասկածելի է թվում ինչպես 6-10 տարեկան տարբեր բնավորություններ ունեցող, հասունացման տարբեր աստիճանների վրա գտնվող երեխաների խմբի հետ սեռական բռնության մասին խոսելու ճիշտ ձեւը գտնելու հնարավորությունը, այնպես էլ նման քանակի նրբանկատ մանկավարժների, մասնագետների առկայությունը, այս ձեւով նման օրենք ունենալու նպատակահարմարությունը եւ նպատակների ազնվությունն այն մարդկանց, որ այս գործում դերակատարություն պիտի ունենան՝ կրթելով ու վերապատրաստելով երեխաների հետ աշխատողների, ստեղծելով հիմնադրամներ, ստանձնելով հանրային դիրքորոշման վրա ազդելու տեղեկատվական-քարոզչական հարթակներ:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ