Քաղաքների դատարկ փողոցներում բնակություն են հաստատում, զբոսնում կենդանիները

Քանի դեռ մարդիկ տանն են, աշխարհի մեծ ու փոքր քաղաքներում փոքր առ փոքր իրենց տիրապետությունն են հաստատում վայրի կենդանիները, թռչուններն ու կրծողները:

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում անարգել շրջում ու տեսանկարահանվում են հսկայական գիշատիչ կատվազգիները:

Շրի Լանկայի Տրինկոմալի քաղաքում անվրդով զբոսնում է եղջերուն:

Նոր Զելանդիայի Կրեյստչերչ քաղաքի փողոցում անթաքույց համբուրվում են նապաստակները:

Փարիզի հոյակերտ ճարտարապետությամբ են հիանում վայրի բադերը:

Հարյուրավոր վայրի այծեր անշտապ զբոսնում են Ուելսի Լլանդիդնո քաղաքով:

Թաիլանդի Մու Կո Սիմիլիան ազգային պարկի աշխատակիցները դիտարկել են՝ ինչպես է մոտ 50 առանձնյակից կազմված դելֆինների վտառը աշխուժորեն տեղափոխվում:

Հնդկաստանի Մումբայում են հանգրվանել հազարավոր վարդագույն ֆլամինգոներ:

Լիբանանում թռչունների երամներն ավելի ու ավելի են մոտենում քաղաքներին:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բավական ակտիվացել են առնետները:

Իսրայելում քաջաբար քաղաք են իջնում փափկապոչ աղվեսները, որ նախկինում միայն անմարդաբնակ անապատներում էին շրջում:

Եվ օրվա բոլոր ժամերին քաղաքներում կարելի է հանդիպել աղբը քչփորող վայրի խոզերին, որ նախկինում միայն գիշերներն էին երեւում այստեղ:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում շատ երկրներում դեռ հապաղում են վերացնել տեղաշարժի սահմանափակումները: Կարծես թե մեր չորքոտանի բարեկամներն էլ չեն հապաղում տարածքներ նվաճել ու վերանվաճել:

Տպել
442 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել