Երևան
15 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:
Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մարտից մինչև նույն թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:
Այսպես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորը 2018 թվականի մարտից մինչև նույն թվականի հունիս ամիսը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն իրեն օժանդակելու հարցում պարբերաբար պայմանավորվածություն է ձեռք բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:
Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խցում պատիժ կրող 36-–ամյա կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք: 30-ամյա կալանավորը համաձայնել է, պայմանավորվել են նաև գնի շուրջ, որից հետո նրա պահանջով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 36-ամյա կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից գումարներ է փոխանցել 30-ամյա կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:
Այնուհետև, քննությամբ չպարզված անձը, 30-ամյա կալանավորին իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և այն 36-ամյա կալանավորին իրացնելու հարցում խոստացված օժանդակությունը ցուցաբերելով, գործով չպարզված հանգամանքներում նրա մատնանշած վայրերից վերցրել է թմրամիջոցները, այն տեղափոխել և թաքցրել 30-ամյա կալանավորի մատնանշած և քննությամբ չպարզված մեկ այլ վայրերում: 30-ամյա կալանավորը 36-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ