ԲԴԽ-ն առաջարկել է 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ, 6-ով էլ՝ Առաջին ատյանում քաղ. գործեր քննող դատավորների թիվը

Դատական համակարգում թվայնացման գործընթաց է մեկնարկել: «Այն ոչ թե արագացնում ենք, այլ՝ սկսում 0-ից: Ունենք 2 համակարգ արդեն, բայց էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլը կա, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է: Այն հիմա ներդրված է Աջափնյակի նստավայրում: Տարիքով մեծդատավորները ևս խնդիրներ չեն ունեցել, և համակարգը նորմալ կիրառում են: Տարվա ընթացքում կներդրվի Երևանի բոլոր դատարաններում»,-վարչապետի հետ քննարկման ժամանակ տեղեկացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  

Ի՞նչ է փոխում դա մարդու կյանքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին Բադասյանը պատասխանեց. անուղղակի փոփոխություն: «Օրինակ անձն իր իրավունքների համար դիմում է  դատարան, իսկ դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000,3000 գործ: Նման թվեր ԲԴԽ-ն է հնչեցնում: Վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա: Եթե դատավորը կրճատի իր ժամանակը այդ գործիքների  վրա, կկարողանա ուշադրություն դարձնել արդեն այն վեճերին, որտեղ իրավունքների խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա արդեն իրական վեճ պարունակող գործերին ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-բացատրեց նախարարը:

ԲԴԽ-ն առաջարկել է 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների, որը ևս կբերի ծանրաբեռնվածության որոշակի նվազեցման:

Հաջորդ քայլը կապված է դատական համակարգը համալրող նոր թեկնածուների նկատմամբ վստահության հետ: Ինչպե՞ս պետք է վստահ լինել, որ դատավորի բարձր կոչմանն արժանի թեկնածուներ են նրանք: Ռուստամ Բադասյանն ասաց երկու նոր գործիք են ներդրել: Առաջինը հոգեբանական թեստավորումն է, որն իրականացվում է նաև հիմա, սակայն կրում է ձևական բնույթ: Դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին, և  ԲԴԽ-ն եռամսյա ժամկետում պետք է սահմանի հոգեբանական թեստավորման չափանիշները: 6 ամսում ԱՆ-ն արդեն դրանց հիման վրա պետք է գործարկի էլեկտրոնային ծրագիրը, որով անցնելու են թեկնածուները և ստանալու են եզրակացություն:

Երկրորդը բարեվարքության ստուգումն է: Յուրաքանչյուրը լրացնում է թերթիկ, որը մանրամասն տեղեկություններ է պարունակում անձի մասին: Օրինակ անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության, գույքային դրության մասին: Վարչապետին հետաքրքրեց հանգամանքը, թե արդյո՞ք գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու հստակ մեխանիզմ կա: Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ կա, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ֆինանսական տվյալներին մատչելիության առումով հասանելիություն ունի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր քննարկում էին դատական համակարգում տեղ գտած փոփոխությունները, վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները: 

Տպել
712 դիտում

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հրազդանում, նախնական արդյունքներով, ձայների 78 տոկոսով հաղթել է Սևակ Միքայելյանը

Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

Փարաքարի 2 ընտրատեղամասում ձայների հաշվակը կանգնեցված է

Սպիտակում նախնական տվյալներով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը

Գյումրիում տոնվեց Կամավորների միջազգային օրը. կայացավ «Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է

Սպիտակի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է ՔՊ-ն

Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Հայտնի են Մասիսի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները

94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան

Հայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

Աշոցքում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

Հայտնի են Աշտարակ համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

Հայտնի են Ապարան համայնքի ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 42,48 տոկոս

Հայտնի է Շիրակի մարզի 4 համայնքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները

Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում. նախապատրաստվում են նյութեր

Ծովագյուղ բնակավայրում քվեարկությանը չի մասնակցել որևէ ընտրող. «Անկախ դիտորդ»

Ապարանում կրկնաքվեարկության դեպք է գրանցվել՝ հօգուտ «Կարեն Եղիազարյան» դաշինքի

Ընտրություններն ավարտված են, ընտրատեղամասերի դռները՝ փակ. սկսվել է քվեների հաշվարկը

Երիտասարդական Ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. փլուզվել է խոհանոցի պատը

Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում. «Անկախ դիտորդը» ամփոփել է 143 տեղամասերի միջադեպերը

Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում՝ մերկասառույց

ՀՅԴ թեկնածուն արջի նման մի երգ գիտի, ինչ խոսում է, իմ մասին է. Պետրոսյանը մեկնաբանում է իրեն ուղղված մեղադրանքները

Բուլդոզերներն ավիրել են Վանում հայկական գերեզմանատունը. Թուրքիան կիրառում է «հայ համայնքին վախեցնելու նոր ձևեր»

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 33,8 տոկոսը. ԿԸՀ

Մարզերում առկա 1170 օբյեկտներից թեքահարթակներ ունի 116-ը. Բաթոյանը՝ պետական և ՏԻՄ մարմինների շենքերի մատչելիության մասին

Գերմանական «Լայպցիգը» խզել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը

Ոտքի կանգնելու մի ճանապարհ կա՝ աշխատանքը. «PoGo shoes»-ի հիմնադիր (տեսանյութ)

Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն ունի․ նախարար

«Ապագա կա, Գավառ». Նարեկ Գրիգորյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը (լուսանկարներ)

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան ենթարկվել է հարձակման

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել