Բելառուսում մոտ 100 ակտիվիստ, բլոգեր ու լրագրող է ձերբակալվել. «Փորձում են թույլ չտալ, որ բոցը կրակ դառնա»

Բելառուսի իրավապաշտպանները հայտնում են, որ Հաղթանակի օրվա նախօրեին եւ դրանից հետո իշխանությունները ավելի քան հարյուր բլոգեր, ընդդիմադիր լրագրող եւ իշխանություններին քննադատող սոցցանցի բաժանորդ են ձերբակալել: Ձերբակալվածները մասնակցել էին առցանց հեռարձակումների: Սոցցանցերի միջոցով նրանք ներկայացրել էին երկրի մարզերում տիրող իրավիճակը:

Ձերբակալվածներից մեկին՝ բլոգեր Սերգեյ Պետրուխինին, որ բարձր ջերմություն ուներ, 15 օրով ուղարկել են բանտախուց՝ չսպասելով դատարան կանչված շտապօգնությանը:

Երեկ Բրեստ քաղաքի Լենինյան շրջանի դատարանը Պետրուխինին վարչական կալանք էր նշանակել շրջկենտրոնի մերձակայքում մարտկոցների գործարանի կառուցման դեմ բողոքի ակցիայից ուղիղ հեռարձակմամբ տեղեկատվություն տարածելու համար: Պետրուխինը մեղադրվում էր հասարակական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգը խախտելու մեջ:

Դատական լսումների ընթացքում պարզվել է, որ բլոգերը 37.7 աստիճան ջերմություն ունի: Դատական նիստի ընդմիջման ժամանակ Պետրուխինը լրագրողներին եւ իրավապաշտպաններին ասել է, որ մեկուսարանում բարձր ջերմությամբ այլ մարդիկ էլ կան, եւ շտապօգնության անձնակազմ է ուղարկվել կալանավայր:

Ինքը Պետրուխինն ու նրա փաստաբանը խնդրել են շտապօգնություն կանչել դատարան: Դատավորը հանձնարարել է քարտուղարին դա անել, բայց մինչ դատարանի դահլիճից հեռացված մարդիկ գնացել են բժիշկներին դիմավորելու, բլոգերին տեղափոխել են մեկուսարան ծառայողական մուտքով. այս մասին հաղորդել է Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան:

Պետրուխինի մտերիմներն ասել են, որ նրա մոտ առկա են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ, բայց COVID-19-ի թեստ չեն անում: Ի դեպ, Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ COVID-19 է ախտորոշվել գրեթե 24 հազար մարդու մոտ: Նախորդ օրը՝ 933 նոր դեպք կար: Իշխանությունները վիճակագրություն չեն ներկայացնում՝ ըստ երկրի քաղաքների եւ շրջանների:

Սերգեյ Պետրուխինը ձերբակալվել է իր հարազատ Բրեստից 350 կմ հեռավորության վրա՝ Մինսկի մարզում: Նա գնում էր հանդիպելու մեկ այլ բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն, որը վերջերս հայտնի է դարձել որպես Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության եւ երկրում առկա իրավիճակի քննադատ:

Հեռարձակումները Տիխանովսկին անցկացնում էր մարզերից, ուր հասնելու համար նախընտրում էր գնալ ոչ գլխավոր ավտոճանապարհներով՝ իր «Երկիր կյանքի համար» մակագրությամբ տուն-մեքենայով:

«Բելառուսը կյանքի երկիր է» կարգախոսը ակտիվորեն օգտագործում է բելառուսական հեռուստատեսությունը սոցիալական գովազդներում, բայց բլոգեր Տիխանովսկու զրույցները փոքր քաղաքների բնակիչների հետ ակնհայտորեն հակասում էին պաշտոնական քարոզչության պաթոսին:

«Պետությունը դժգոհ է մարդկանցից, մարդիկ դժգոհ են պետությունից: Դա պետք է փոխել: Ես չեմ ցանկանում ինչ-որ բելառուսական հեծանիվ հնարել: Ես պարզապես ուզում եմ նորմալ ապրել: Ինչպես Լեհաստանում, այնպես էլ Գերմանիայում, ինչպես Ֆինլանդիայում: Որ ես չամաչեմ ասել, որ ես բելառուս եմ»,- ասել է Տիխանովսկիի կողմնակիցը, որը Գոմելի հանրահավաքում ներկայացել էր որպես Միխայիլ:

Բելառուսում մարդիկ, որպես կանոն, չեն տալիս իրենց անունները՝ վախենալով իշխանությունների բռնաճնշումներից:

Սերգեյ Տիխանովսկին իր YouTube հեռուստաալիքը գործարկել է մեկ տարի առաջ. այդտեղ տեղադրված որոշ տեսանյութեր հավաքում են ավելի քան 140 հազար դիտում: Տեղի բնակիչների շուրթերով բլոգերը խոսում է այն մասին, թե ինչու են շատերը դժվարանում ապրել «կյանքի համար երկրում»:

Տիխանովսկին ձերբակալվել է մայիսի 6-ին Բելառուսի հարավ-արեւելքում: Նրա հեռարձակման ալիքի բաժանորդների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել նաեւ բլոգերի թիմի անդամներին, բայց այդ պահին բաժանորդների ֆիզիկական ներկայությունը խոչընդոտել է:

Պահանջելով ազատ արձակել Տիխանովսկուն՝ Բելառուսի տարբեր շրջաններում նրա գործընկեր բլոգերները դուրս են եկել ինքնաբուխ ակցիաների եւ բերման են ենթարկվել թե՛ իրենք, թե՛ YouTube հեռուստաալիքի հեռուստադիտողները եւ ինքնաբուխ բողոքները լուսաբանող լրագրողները:

Տիխանովսկու կողմնակիցները ձերբակալվել են Բոբրուսկում, ուր փորձում էին կազմակերպել մայիսի 9-ին «հակա-շքերթ», մինչ Մինսկում զանգվածային միջոցառումներով պաշտոնապես նշվում էր Հաղթանակի օրը:

Ըստ Բելառուսում լիցենզիայից զրկված "Весна" իրավապաշտպան կենտրոնի՝ երկրի տարբեր շրջաններում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել. այս տեղեկատվությունը հաստատում են Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան եւ տեղական մամուլը: 

"Чертики из табакерки"

Ձերբակալվածների թվում են ազատ լրագրող Դմիտրի Լուպաչը Գլուբոկոե քաղաքից, լրագրողներ Ալեքսանդր Բուրակովը, Ալես Օսիպցովը, բլոգեր Միխայիլ Արշինսկին: Գրոդնոյում ռեժիսոր Վասիլի Կալաչին ձերբակալել են բլոգեր Տիխանովսկու հետ հանդիպելու համար, Պոստավստկոյ շրջանում հեռարձակմանը մասնակցելու համար դատարանի առաջ կկանգնի Անդրեյ Նովիկովը, որը Ռուսաստանի ՆԳՆ նախկին աշխատակից է եւ վերադարձել էր հայրենիք՝ որպես թոշակառու:

Լրագրող Դմիտրի Լուպաչը դատավարությունից հետո ինտենսիվ թերապիայի կարիք է ունեցել հիպերտոնիկ շոկի պատճառով: Դատարանը նրան դատապարտել էր 10-օրյա կալանքի եւ 1215 ռուբլի տուգանքի (մոտ 600 դոլար): Դատավարությունից հետո Լուպաչին տարել է շտապօգնության մեքենան ոստիկանության ուղեկցությամբ:

Երեկ Բելառուսի 12 քաղաքում ընթացել են «Երկիր հանուն կյանքի» հեռուստաալիքի հանդիպումներին մասնակցած ակտիվիստների, իրավապաշտպանների, լրագրողների եւ բլոգերների դատավարությունները:

Դժգոհության ակտիվությունը, ինչպես պարզվեց, անակնկալ էր թե՛ Բելառուսի իշխանությունների եւ թե՛ ընդդիմադիր կուսակցությունների եւ կառույցների համար: 

Բելառուսական նորությունների վերլուծաբան Ալեքսանդր Կլասկովսկին ակտիվիստներին անվանել է "Чертики из табакерки" (տուփից հանկարծակի դուրս ցատկող խաղալիք՝ զսպանակի վրա տուփի մեջ սեղմած-նստեցրած սատանա): 

«Իշխանությունները վաղուց են սովորել պայքարել ավանդական ընդդիմության դեմ: Տիխանովսկին բոլորովին այլ ոճ է, այլ ձեւաչափ, այլ կարգախոսներ: Սա աշխույժ երկխոսություն եւ հետադարձ կապ է, սա փողոցի լեզուն է: Նրա ինքնաբուխ հանդիպումները կարծես հիշեցնում են 2017 թվականի ակցիաները: Դա է պատճառը, որ իշխանությունները շտապում են իրենց բռունցքի մեջ առնել նրանց, ովքեր բլոգերի հետ ման են գալիս, քանի դեռ բոցը կրակ չի դարձել», - ասել է Կլասկովսկին:

Սերգեյ Տիխանովսկին հայտարարել է Բելառուսի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

Սակայն ձերբակալվելու արդյունքում վտանգված է «Երկիր հանուն կյանքի» YouTube-յան ալիքի հեղինակի՝ նախաձեռնող խումբ գրանցելու եւ հաջակցություն իրեն ստորագրություններ հավաքելու հնարավորությունը:

Նախագահական քարոզարշավը մեկնարկել է Հաղթանակի օրվա նախօրեին, իսկ ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Թեկնածություն առաջադրելու համար ստորագրություններ հավաքելու եւ այլ փաստաթղթերի հետ դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

Տպել
2020 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել