Չհամարձակվե՛ք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա․ Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

Դուք ձեր զեկույցում կանանց իրավունքների մասին նշել եք հետեւյալ միտքը․ «Կինն ինքնուրույն, իրավատեր եւ արժանապատիվ մարդ է»։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս դիմելով ՄԻՊ-ին՝ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: 

Նա իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին քիչ է անդրադարձել։ «Եթե դուք այս ձեւակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թվականներին որեւէ խորհրդարանում, կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է»,- ասաց Հակոբյանը։ Նա նաեւ հավելեց, որ ձեւակերպման մեջ երբ այդ հարցը հնչեց, ՄԻՊ-ն ասաց, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրի կանանց իրավունքների մասին։ «Ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ դուք կարող էիք կրճատել ձեր միտքը ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից՝ մինչեւ սեռերով պայմանավորված «աբորտների» սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում եւ այլն»,- վստահեցրեց պատգամավորը եւ հույս հայտնեց, որ Թաթոյանն իր վերջնական զեկույցում կանդրադառնա սրան։

Նրա պնդմամբ՝ կանանց մասին խոսելու համար ընտրել են շատ սխալ ուղի, եւ պետական կառավարման համակարգում կանանց դերի ավելացումը օգտագործվում է անհասկանալի քվոտաներով։ Հակոբյանի համոզմամբ՝ պետք է սկսել հասարակության մեջ դաստիարակությունից եւ այստեղից հասնել փոփոխության։

«Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի էր շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ ձեր զրոյական վերաբերմունքն է։ Երկու տարի շարունակ իշխանությունը որպես ընդհանուր համակարգ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում։ Ես ասյտեղ միտում եմ տեսնում եւ ուզում եմ՝ հստակ հասկանաք, որ դուք աշխատել եք մինչեւ հեղափոխությունը, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք դուք աշխատել եք»,- ասաց նա՝ հավելելով, որ չի ուզում նսեմացնել ՄԻՊ-ի գրասենյակի կատարած հսկակայան աշխատանքը եւ խոնարհվում է պրոֆեսիոնալների առջեւ, որոնք այնտեղ աշխատում են։ Նա հայտարարեց, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում։

«Դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին։ Ինչ է, հակառակ կողմը իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, եւ մեր գործընկերը եկավ եւ վիրավորական տեքստ հնչեցրե՞ց»,- ասաց նա եւ խոհեմության, անաչառության կոչ արեց։

Նա պնդեց, որ չի կարելի կիսով չափ ներգրավվել որեւէ պրոցեսի մեջ եւ հայտարարեց, որ դա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի։ «Ես՝ որպես պատգամավոր, ձեր պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- եզրափակեց պատգամավորը։

ՄԻՊ Արման Թաթոյանն իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ Հակոբյանի հայտարարություններին։ Նա ասաց, որ իր զեկույցներն օբյեկտիվ են, դրանցում կան դրական զարգացումներ։

«Ուրեմն, պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ եւ մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին»,- ասաց Թաթոյանը, ինչի ժամանակ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թաթոյանին առաջարկեց պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձեւով խոսել։

Թաթոյանը շարունակեց, որ կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները։ «Ավելին՝ դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ, ես ձեր հետ քննարկելու ոչինչ չունեմ։ Եվ մեկ բան՝ կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքների պաշտպանությանը նույնպես կա նվիրված բաժին»,- ասաց Թաթոյանը։

Արարատ Միրզոյանը այս ելույթից հետո շնորհակալություն հայտնեց Թաթոյանին ելույթի եւ կատարած աշխատանքի համար, այնուամենայնիվ, նկատեց, որ պետք է հաշտվել այն իրողությանը, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար, եւ սա պատգամավորների իրավունքն է։

«Կներեք, ես ձեր նկատմամբ ունեմ անթաքույց հարգանք, բայց նաեւ պիտի հրապարակավ ասեմ, որ որպես ԱԺ նախագահ՝ անընդունելի եմ համարում ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի դիտարկումների եւ ելույթի նկատմամբ։ Այնուամենայնիվ, դուք ավելի հարգալից պետք է լինեք ԱԺ պատգամավորների նկատմամբ, մենք բոլորս պետք է ավելի հարգալից եւ հանդուրժող լինենք բոլորիս նկատմամբ։ Դրանից բոլորս կշահենք»,- ասաց Միրզոյանն ու հայտարարեց, որ նիստն ավարտվում է։

Տպել
2284 դիտում

Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ Կառավարության համապատասխան որոշումը

Ավարտվել է Տավուշի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի մոտ

Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը. այցելել էր Ամենայն հայոց կաթողիկոսը

Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. գրանցվել է 29 մահ, եւս 17-ն էլ՝ այլ հիվանդությունից

«Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագծերի փաթեթն ԱԺ-ում է. «Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու»

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետեւանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող ծրագրերի մասին

Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Թալինում, Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Վթար Վանաձորում. կա տուժած

24 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի

Նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Արցախում եւ Հայաստանում կվճարվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը

Ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները մեծ ծավալի են, անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ. ՄԻՊ