ԱՆ պարզաբանում է ներկայացրել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հայտարարության վերաբերյալ

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանվում են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության հետ կապված հանցագործությունները:

Այս մասին արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանման մեջ նշել են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

«Մասնավորապես, այս հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է, որ յուրաքանչյուր Կողմ քրեականացնում է դիտավորությամբ կատարված այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին։

Կարևոր է արձանագրել, որ վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը՝ անկախ փոխադարձ համաձայնության առկայությանը:

Թեև 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունները քրեականացնելու համար, սակայն նշենք, որ ըստ Կոնվենցիայի՝ յուրաքանչյուր պետության ներպետական իրավունքով է որոշվում, թե որն է օրենքով սահմանված այն տարիքը՝ այդպիսի գործողություններով զբաղվելու համար։

Այնուհետ, Կոնվենցիայի բացատրական զեկույցի 129-րդ կետում նշվում է, որ Կոնվենցիան նպատակ չունի քրեական պատասխանատվություն սահմանելու անչափահասների միջև փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողությունների համար, եթե նույնիսկ նրանք չեն հասել ներպետական իրավունքով սեռական բնույթի գործողությունների համար սահմանված տարիքին: Ընդ որում, պետությունների հայեցողությանն է թողնված որոշելու, թե ազգային օրենսդրության համաձայն ո՞ր տարիքի երեխան է համարվում «անչափահաս»:

Ամփոփելով, պետք է ասել, որ Կոնվենցիան միացող որևէ պետության չի սահմանափակում որոշելու այն նվազագույն տարիքը, որից ցածրի դեպքում, անգամ փոխհամաձայնությամբ, անձանց միջև սեռական բնույթի գործողությունները կունենան քրեաիրավական բնույթ։

Ինչ վերաբերում է նկարագրված դեպքին (18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու հանցակազմը «հեռանկարային» փոփոխությունների արդյունքում վերացնելուն), ապա հարկ է նշել, որ որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով։ Սույն հոդվածը երբևէ այնպիսի փոփոխությունների չի ենթարկվել, որոնք կհանգեցնեին քննարկվող արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի՝ 18 տարեկանի փոփոխման։

Պարոն Դանիելյանը, թերևս, նկատի է ունեցել 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածը, ըստ որի, ազատազրկում էր նախատեսված տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականին, որից 4 տարի անց է ընդունվել Կոնվենցիան։ 

Ստորագրման և Վավերացման մասին

Նախ պետք է նշել, որ պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրել-չստորագրելու, վավերացնել-չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՛ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՛ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն։  

Այդուհանդերձ, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները, որոնք ստորագրել են միջազգային պայմանագիրը, պարտավոր են «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի և նպատակների հետ»: Իսկ ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ընթադրում է վավերացում։

Կարևոր է արձանագրել, որ Կոնվենցիան ՀՀ կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ առանց որևէ վերապահման։ Այդ ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի ստորագրման համար իրականացված ներպետական համաձայնեցման գործընթացում ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիք է ներկայացվել ժամանակի թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (05.10.2009թ.), և թե Արդարադատության նախարարությունների (19.06.2010թ.) կողմից։

Ուստի, այսօր անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նաև այդ օրերի Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին Կոնվենցիայի վավերացման գործընթացի սկիզբը դնելու համար»,-ասված է պարզաբանման մեջ։

Տպել
1044 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան