Խոտածածկ հատվածի խճաքարով փոխարինում, շվաքարանի կառուցում, վերելակի հորի կառուցում. Շենգավիթում պարապ չեն մնում

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի տարբեր թաղամասերում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում մարդիկ շինարարություն, ցանկապատում եւ այլ աշխատանքներ են անում: Քանի դեռ բնակչությունը գտնվում է կարանտինում, որոշ հատվածներում բուռն շինարարություն է ընթանում: Տեղ-տեղ դա այնքան մեծ թափ է առել, որ անգամ խոտածածկ հատվածն են ծածկել խճաքարով:

Այս խնդրին էր օրեր առաջ անդրադարձել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Սիրելի՛ շենգավիթցիներ, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ մի՛ փորձեք զավթել համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները: Թույլ չենք տալու»:

Ռազմիկ Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ապօրինի աշխատանքների մասին ե՛ւ ահազանգեր են եղել, ե՛ւ դրանք հայտնաբերել են վարչական շրջանի աշխատակիցները: Շենգավիթի ղեկավարը նաեւ նշեց՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն կազմվում է արձանագրություն։

Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի համար 5 շենքի հարեւանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է մետաղական կոնստրուկցիաներով շվաքարանի կառուցման եւ բազալտե սալիկներով բետոնացման աշխատանքներ: 

Վարչական շրջանի Շիրակի փողոցի համար 45/93 հասցեում առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվել է գոյություն ունեցող շինությանը կից վերելակի հորի կառուցման աշխատանքներ:

Իսկ Արշակունյաց պողոտայի համար 52/2 շենքի հետնամասում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման միջբակային տարածքի խոտածածկ հատվածը ծածկվել է խճաքարով: Դատելով, մեզ տրամադրված լուսանկարից նախկինում խոտածածկ տարածքն այսուհետ ծառայում է որպես ավտոկայանատեղի, իսկ թե քանի անձի համար, պարզ չէ:

Ապօրինի շինարարությունների եւ տարատեսակ զավթումների առիթով Շենգավիթում ուսումնասիրությունները շարունակվում են:

Տպել
2889 դիտում

Բացահայտվել է զորակոչից խուսափելու համար 3000 դոլար կաշառք տալու դեպք. հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է․ հերթագրվել է 34 պատգամավոր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Փարիզը կարող է հրաժարվել 2024թ. օլիմպիական խաղեր անցկացնելուց

Կստեղծվի Փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով. կուսումնասիրվեն 1991-ից մինչեւ հեղափոխությունը տեղի ունեցած իրավախախտումները

ԲՀԿ-ն ակնարկում է՝ իշխանությունը վախենում է հանրաքվեն անցկացնել, «Իմ քայլը» արձագանքում է՝ ժամը մեկ կարող ենք անցկացնել

IDBank-ը պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում նվազեցրել է ուսանողական վարկերի տոկոսադրույքը

ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ի առավոտյան

Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր

Հայտարարվել են Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ

ԱՀԿ-ն՝ COVID-19-ի տարածման, բուժման եւ արեւի, ճանճերի, պղպեղի, ասպիրինի, քլորի ու 5G ցանցերի կապի մասին

ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի

ՀՀ նախագահի հրամանագրերով ԵՏՄ դատավորն ու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը պարգեւատրվել են

Գույքահարկը առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ․ վարչապետ

Մանվել Շահվերդյանը Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել

Հացադուլ դատախազության շենքի դիմաց. քաղաքացին պահանջում է գործին տալ իրավական ընթացք

Արմավիր քաղաքի «Դրիմ Գարդեն» ՍՊԸ գրասենյակի շենքի արտաքին պատի քարերը թուլացել են