Ունեցել ենք մի դեպք, երբ խրոնիկ հիվանդություն չունեցող մոտ 30 տարեկան տղամարդը հասել է ծայրահեղ ծանր վիճակի․ վարչապետ

Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք մայիսի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հայտարարեցինք, որ հիմա պիտի անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարությանը։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա նշանակում է, որ բացի կառավարության ձեռնարկած միջոցառումներից, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակներում պետք է մասնակցի այդ պայքարին։ Ընդ որում, առաջին հերթին իր, իր ընտանիքի անդամների անվտանգության եւ առողջապահության շահերից ելնելով։ Այո՛, այս ընթացքում մեր ձեռք բերած փորձով կարող ենք արձանագրել, որ երեխաները ունեն բավականին ուժեղ պաշտպանիչ իմունային համակարգ՝ այս հիվանդությունից պաշտպանվելու համար»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ միջին տարիքի մարդիկ ունեն բավականին ուժեղ իմունային համակարգ՝ այս հիվանդությունից պաշտպանվելու համար, եթե չունեն խրոնիկ հիվանդություններ. «Չնայած մենք մի դեպք ունեցանք, երբ խրոնիկ հիվանդություն չունեցող մոտավորապես 30 տարեկան տղամարդը հասավ ծայրահեղ ծանր, նույնիսկ՝ մահամերձ վիճակի, փառք Աստծո, նրան հաջողվեց այդ վիճակից դուրս գալ, եւ, եթե անկեղծ, մենք չգիտենք, թե որ պարագան է, որ պացիենտին հասցնում է այդ վիճակին եւ որ պարագան է, որ ընդհանրապես պահում է առանց ախտանիշների դաշտում։ Ընդ որում, առանց ախտանիշների պարագայում էլ պետք է հասկանանք՝ երաշխիք չկա, որ նա ծայրահեղ վիճակի չի հասնի. որեւէ մեկը չի կարող ասել նման բան»։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է շարունակեն ապակենտրոն պայքարի տրամաբանությունը ու նաեւ այս ոլորտում պատասխանատվությունը պատվիրակելով յուրաքանչյուր քաղաքացու։

«Ընդհանրապես կարծում եմ, որ այստեղ էլ մեր հասցեին մեղադրանքներ կհնչեն, որ քաղաքացու վրա ենք դնում պատասխանատվությունը, բայց ասեմ, որ դա պատասխանատվության հարց չէ։ Դա ընդհանրապես մեր գաղափարախոսությունն է, մեր քաղաքական գործունեության ամբողջ փիլիսոփայությունը դեռ ամենասկզբում: Մենք որեւէ փոփոխություն եւ որեւէ հարցի լուծում չենք պատկերացնում առանց հանրության եւ քաղաքացու մասնակցության՝ սկսած տնտեսական ծրագրի իրագործումից, շարունակած առողջապահական հարցերի եւ այս ճգնաժամի լուծումով»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիներին առաջարկում են պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում երաշխավորում են, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով։

«Առաջինը՝ պահպանել սոցիալական հեռավորություն եւ/կամ շփվել միայն դիմակների առկայության դեպքում։ Դիմակների առկայության պարագան էլ շատ կարեւոր է, որովհետեւ մենք մարտին ունեինք դիմակների դեֆիցիտ, բայց, փառք Աստծո, այսօր Հայաստանում կա դիմակների արտադրություն, որը մեր կարիքները 100 տոկոսով կարող է բավարարել եւ դեռ մի բան էլ արտահանել։ Հետեւաբար պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում եւ բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով մի քանի կանոններ։

Կանոն առաջին՝ պահպանել սոցիալական հեռավորություն եւ/կամ շփվել միայն դիմակների առկայությամբ։

Կանոն համար երկրորդ՝ չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին՝ աչքերի, քթի, բերանի հատվածում։

Կանոն երրորդ՝ օգտվել այնպիսի սպասքից, որը կա՛մ ջերմային մշակում է անցել, կա՛մ համապատասխան նյութերով մաքրված է։

«Այս կանոնի պահպանման պարագայում առանձնահատուկ պատասխանատվություն պետք է դրվի ՀՀ-ում գործող սննդի կետերի վրա։ Ընդհանրապես բոլոր բիզնեսի տեսակների համար պարետատունը կանոններ է սահմանել, եւ պարետի նախագիծը պատրաստ է այս ասվածի համատեքստում որոշումներ ընդունելու վերաբերյալ։ Այս պայմաններում ասեմ, որ մենք պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ այն մտադրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում չենք պատրաստվում խիստ սահմանափակումներ կիրառել»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես մի գործիք, որն անհրաժեշտ լինի կիրառել՝ ըստ իրավիճակի. «Մենք ինչքան մտածեցինք, որ բոլոր հնարավոր պարագաները այլ գործիքներով փորձենք կառավարել, բայց կա մի պարագա, որը միայն արտակարգ դրության դեպքում է կիրառելի. դա այն դեպքն է, որ կոնկրետ բնակավայրի մուտքն ու ելքը հնարավոր է փակել միայն արտակարգ դրության պայմաններում։ Պարետատունը եւս կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում»։

Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ Կառավարությունն առաջին օրից ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ բոլոր մնացած հարցերով եղել է թափանցիկ։

«Մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն, ինչպես եւ խոստացել էի, ՀՀ քաղաքացիներից չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե այդ տեղեկատվությունը որքանով էր նպաստավոր կամ աննպաստ ՀՀ քաղաքացիների համար։ Մեր կառավարությանը նախկինում երբեք չեն մեղադրել դեպքեր թաքցնելու համար։ Երեկ ես, Երեւանի փոքր կենտրոնում մի փոքր շրջելով, հասկացա, որ հիմա կասկածներ կան, թե մենք թվերը ուռճացնում ենք։ Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է։ Ի միջի այլոց, այս 2-րդ՝ ավելի բաց պայմաններում այն պայմանները, որոնք կսահմանի պարետատունը, դրանց կիրառման նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ խիստ լինի, ու այդ պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ ոստիկանության վրա։ Երեկ ոստիկանապետի հետ մենք այս թեմայով քննարկում ունեցել ենք։ Ցավոք, նախկին շրջանում մենք վստահ չենք, որ պարետատան սահմանած սահմանափակումները պատշաճ խստությամբ կիրառվել են, բայց մենք հույս ունենք, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք։ Նաեւ շատ կարեւոր է, որ պարետի որոշումները լայնորեն լուսաբանվեն, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է ակնկալվում իրենցից»,- ասաց վարչապետը։

Տպել
1416 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են