Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի առցանց ձևաչափով

14/05/2020 schedule12:40

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg ։

Կազմակերպիչները նաև հետաքրքիր լուծումներ են տվել. ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։   

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անվան միջազգային առցանց մրցույթը կանցկացվի հունիսի 6-15-ը՝ ջութակ մասնագիտությամբ: Կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ։

Տպել
201 դիտում

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը