Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները հետ են վերադարձել Ռուսաստան

Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականների՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։ 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ և տեղեկացել, որ քաղաքացիների մի խումբ 2-3 օր է՝ գտնվում էր ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում, որը, վրացական կողմի պնդմամբ, խաթարում էր անցակետի բնականոն աշխատանքը։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել են ՀՀ քաղաքացիներին չգնալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ 

Վերին Լարսի չեզոք գոտում գտնվող քաղաքացիներին ևս հորդորվել է ետ վերադառնալ ՌԴ տարածք և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։

«Ինչ վերաբերվում է Վրաստանում ՀՀ դեսպանության անգործությանը, տեղեկացանք, որ դեսպանատան դիվանագետները եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց փոխանցելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանատունը մշտապես կապի մեջ է եղել քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում՝ արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները և հորդորել վերադառնալ Ռուսաստան։ 

Վրացական կողմը տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո վերջնաժամկետ է տվել քաղաքացիներին՝ լքելու տարածքը, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։ 

Հավելենք նաև, որ դեսպանատան աշխատակիցն այսօր գիշեր ժամը երկուսին կապ է հաստատել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ ետ են վերադարձել Ռուսաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
598 դիտում

Նախագահական կայք՝ երեխաների համար. գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Ավտոմեքենաների պետհամարանիշներ են գողանում, հետո զանգահարում ու գումար պահանջում․ պատգամավորը՝ դատախազին

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ մաղթել շուտափույթ ապաքինում

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել երեխաների պաշտպանության օրը

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու համար

«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ

Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում (տեսանյութ)

Սկսվել է երաժշտական միջոցառումը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար. Աննա Հակոբյանը չի մասնակցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Ռոբերտ Քոչարյանի՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը ԲԿ-ում մնալու որոշումը կարող է բողոքարկվել․ Արթուր Դավթյան

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստների գողացված արձանները չեն գտնվել

Կալանավորվել է Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալված անչափահասը

Չեմ ուզում գնալ հիվանդանոցից. Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Գյումրիում շների հարձակման հետևանքով Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը