«Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, եւ մարդիկ մեր աչքի առաջ մահանան». Տիգրան Ավինյան

«Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, եւ մարդիկ մեր աչքի առաջ մահանան». Ազգային ժողովում արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ հարցի քննարկմանը այս մասին հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ սահմանափակումները լավ օրից չէ, որ մտցվում են:

Ավինյանն այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ից Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան: Բագրատյանը պնդում էր, որ սահմանափակումները անիմաստ են, քանի որ, օրինակ, մարդիկ կարող են 100 սեղան ունեցող ռեստորանում ամեն սեղանի մոտ 5 անձով հարսանիք անել, եւ դա չդիտվի խախտում: Նա նաեւ նշում էր, որ դիմակ կրելն անհարմար է, եւ անտրամաբանական է սրճարանում նստած մարդուն նման պահանջ ներկայացնելը:

«100 սեղանով ամեն սեղանի մոտ նստած անձանցով հարսանիքի կազմակերպումը անհնար է, որովհետեւ դա 5 հոգանոց հանրային միջոցառում չէ, դա 500 հոգանոց հանրային միջոցառում է, որը արգելվում է: Չի կարող լինել 500 հոգանոց հարսանիք: Համապատասխան հաղորդման դեպքում ոստիկանությունը այցելելու է, կասեցնելու է, ե՛ւ տնտեսվարողները, ե՛ւ նրանք, ովքեր մասնակցում են, պատասխանատվության են ենթարկվելու:

Ինչ վերաբերում է ռեստորաններում, սրճարաններում, բացօթյա վայրերում դիմակների կրմանը, ես կրկին ուզում եմ մատնանշել, որ մենք առաջնորդվում ենք խելամտության կանխավարկածով, եւ պարետի որոշման մեջ, որն այսօր կհրապարակվի եւ նախկինում էլ հրապարակվել է, այդ կանոնները շատ հստակ են գրված: Պարզ է, որ պահանջ չկա դիմակ կրելու, երբ որ սնունդ ես ընդունում»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:

Նա կրկնեց, որ փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր է լինելու, որովհետեւ անհարմարություն է պատճառում դիմակ կրելը, ապա վարակվելը շատ ավելի մեծ պոտենցյալ անհարմարություններ է պատճառելու եւ ոչ միայն մեկ անձի:

«Դա հասարակության համար խնդիր է դառնում: Շատ երկրներ էդ փորձի միջով անցել են, եւ մենք չենք ուզում էդ նույն փորձի միջով անցնենք: Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, եւ մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Լավ օրից չէ, որ էդ պահանջը դնում ենք, այո՛, պարո՛ն Բագրատյան, այո,՛ անհարմար է, այո՛, թանկ է տիկի՛ն Զոհրաբյան, այո՛, այս բոլոր հարցերը կան, բայց այս բոլոր պահանջները արվում են նրա համար, որ հնարավորինս փորձենք չգնալ այն վատ սցենարով գնացած երկրների ճանապարհով»,- եզրափակեց փոխվարչապետը:

Տպել
1419 դիտում

Մ. Իզմիրլյանի անվան մանկատան 9 սաների եւ 6 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել. նրանք մեկուսացված են

Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

Պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ-ի մանդատը, որպեսզի կարողանան անբարո գերշահույթ ստացող տնտեսվարողների ականջից բռնել․ Զոհրաբյան

Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը

N զորամասի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն

Կփորձենք հասկանալ, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը․ Թունյան

Մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանի դատավճիռը բեկանվեց. գործը կուղարկվի նոր քննության

Լիբիական բանակը երկրի օդային տարածքում 13 թուրքական անօդաչու սարք է խոցել

«Արսենալը» կարող է ստիպված լինել երկարաձգել Մխիթարյանի պայմանագրի ժամկետը

Արայիկ Հարությունյանը կոչ է անում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին ազատման դիմում գրել․ Դիանա Գալոյանը կհետեւի հորդորին

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ աշխատակիցը գումար է ստացել՝ աշխատանքի չհաճախելով (տեսանյութ)

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՔԿԱԳ մարմնին երեխայի հայրության մասին սուտ տեղեկություն հաղորդելու համար

Վճռաբեկ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց

Քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու համար

Մեր կարծիքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ․ ՏՄՊՊՀ նախագահ

Մենք կարող ենք հաղթել այս վիրուսին՝ միահամուռ, կազմակերպված, բարձր գիտակցությամբ եւ ինքնավստահ. Աննա Հակոբյան