Շարֆը կարող է դիտարկվել որպես ինքնաշեն դիմակ․ Ավինյանը խոսեց նաեւ տրանսպորտից օգտվելու պայմանների մասին

Հնարավոր է, որ մարդը շարֆով փաթաթված դուրս գա տանից ու դա դիտարկվի որպես ինքնաշեն դիմակ։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կտորից ցանկացած բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու, կարող է դիտարկվել որպես դիմակ։ Ավինյանի խոսքով՝ եթե անձը վարակված է եւ անսիմպտոմ է, ապա առաջին հերթին թույլ կտա չվարակել մնացածներին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ հանրությունը շատ ուրախ կլինի հանրային տրանսպորտի գործելու կապակցությամբ, բայց եւ հետաքրքրվեց, թե ինչպես են կազմակերպվելու մեքենաների ախտահարման աշխատանքները։ Նաեւ նա նշեց, որ շատ հաճախ ավտոբուսներից քիչ է մնում մարդիկ դուրս մնան եւ ցանկացած՝ նույնիսկ քառաշերտ դիմակի առկայության դեպքում խնդիրները կմնան։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ երթուղային տաքսիներում մարդիկ պարտադիր պետք է դիմակ կրեն, եւ հավելեց, որ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը։ Դրված են պարտադիր պայմաններ եւ պահանջներ՝ ախտահարման համար, ինչն էլ իր հերթին ունի վերահսկող մարմին։ Դրանք համայնքային եւ տեսչական մարմիններն են, որոնք պետք է հետեւեն այդ կանոնների պահպանմանը։

«Մենք ամբողջապես բացում ենք հանրային տրանսպորտը՝ պայմաններով, եւ այդ պայմանների չկատարումը բերելու է որոշակի հետեւանքների՝ հիմնականում տրանսպորտը շահագործողների համար»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մարդիկ ոչ միայն պետք է զգուշանան տուգանքներից, այլեւ՝ սեփական առողջությունը վտանգելուց։

Տպել
957 դիտում

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Սարդարապատ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

Կորոնավիրուսը հնարավոր չէ կանխարգելել որևէ դեղով, պաշտոնապես հայտարարում եմ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան

24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակվում է լարվել. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում