Մխիթար Ալումյանը նորից թատրոններ է տալիս Պաշտպանության նախարարության մոտ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՊՆ N զորամասի նախկին զինծառայող, ավագ Մխիթար Ալումյանի գործողություններին: Հովհաննիսյանը նշել է՝ թեմային չէր անդրադառնա, եթե դրան լավ չտիրապետեր, նաև տեսնում է, որ ոմանք սահմաններն անցնում են:

«Մխիթար Ալումյանը նորից թատրոններ է տալիս Պաշտպանության նախարարության մոտ: Երբ իրենց ուղեկցող լրագրողները հոգնում են, նա որոշ ժամանակ հետո գտնում է ուրիշներին, որոնց պատմում է իր հեքիաթները, ներկայացնում իր կեղտոտ ստերը:
Մի քանի անգամ իրեն նաև իմ և լրագրողների ներկայությամբ ապացուցել են, որ ոչ մի պարտք պետությունը իր հանդեպ չի կարող ունենալ, որ ոչ մի անգամ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չէր կարող իրեն խոստանալ, որ բնակարան կհատկացնի կամ ինչ որ այլ բան»,-գրել է Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ նախկին խոսնակը լրագրողներին և Ալումյանով զբաղվող այլ անձանց խորհուրդ է տալիս նախ Ալումյանի պատմած հեքիաթների հիման վրա չկատարել չհիմնավորված եզրակացություններ, առավել ևս դրանց հիման վրա չանցնել սահմանները՝ խոսելով երկրի և ԶՈւ-երի ղեկավարության մասին:

«Հետո Ալումյանին հարցնել թե կոնկրետ Ապրիլյանի ժամանակ որ հատվածում է եղել և ինչ մարտական խնդիր է կատարել:
Եվ վերջում Ալումյանին հարցնել թե ինչպես է նա ծախսել ամերիկահայ Սաբեզյաններ ընտանիքի փոխանցած զգալի գումարը»,-գրառումն ավարտել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Հովհաննիսյանն առավել մանրամասն տեղեկություններ է հրապարակել Մխիթար Ալումյանի կենսագրականից և գործունեությունից: Ըստ նրա, Ալումյանը 1998-ից 2011 թթ․ ՀՀ ոստիկանությունում ծառայության ընթացքում աչքի չի ընկել բարձր արդյունքներով ու բարեխիղճ ծառայությամբ, ուստի խիստ նկատողություններից հետո՝ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

2012-ից 2017 թթ․ծառայել է զինված ուժերում։ «Ինքն իրեն դիպուկահար ու հրամանատար հորջորջող ավագի՝ հայրենքին մատուցած ծառայությունների մասին լուրերը նույնքան սուտ են, որքան նրա երևակության մյուս արգասիքները»,-գրել է Բաբկեն Հովհաննիսյանն ու հրապարակել Ալումյանին ՊՆ-ի կողմից նախկինում տրամադրված դրամական օգնության մասին տվյալները։

«2015 թվականին երեխաների բուժման նպատակով նրան հատկացվել է 10 հազար եվրոյին համարժեք դրամ ֆինանսական օգնություն։ 29.09.2015 թ․ մեկնել է Գերմանիա։ Հատկացված դրամական օգնությունները՝

02.12.2014 թ․՝ 100. 000 դրամ

03.06.2015թ՝ 270. 000 դրամ

30.07.2015թ․՝ 10. 000 եվրո

19.09.2015թ՝ 500.000 դրամ»:

Այս ամենից զատ, համաձայն օգտատիրոջ հրապարակման,  Մխիթար Ալումյանը որոշել է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է իրեն ապահովի բնականարանով՝ այն դեպքում, երբ նա ընդգրկված չէ ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում և մինչև 2017 թ․ դեկտեմբերի 16-ը ուժի մեջ գտնվող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում բնակարանային հաշվառման ընդգրկվելու վերաբերյալ զեկուցագիր չի ներկայացրել։

«Մխիթար Ալումյանի այն պնդումները, թե «2019 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հորդորով՝ քանդվել են պարոն Ալումյանի տան բոլոր սենյակները, բացի մեկից` ՀՀ ՊՆ բյուջեի միջոցներով նոր տուն կառուցելու խոստմամբ», ակնհայտ սուտ է, որովհետև ոչ մի բանական մարդ չի կարող հավատալ այս՝ ոչ մի տրամաբանություն չունեցող պնդմանը: Ո՞ր օրենքով, ի՞նչ միջոցներից պետք է բնակարան կառուցեին ՊՆ պաշտոնյաները բնակարանային հերթում չընդգրկված նախկին զինծառայողի հանար»,-ասված է գրառման մեջ:

Նաև նշվում է, որ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ անհայտ բարերարը, երեխաների կենսապայմանները բարելավելու, պատրաստակամություն է հայտնել  աշխատանքներ կատարել Ալումյանների տանը: Սակայն Մխիթար Ալումյանը բարերարից պահանջել է բնակարանի նորոգման գումարը: Դրանից հետո բարերարը հասկացել է, որ, օգտագործելով պատեհ առիթը, իրենից գումար են կորզում, և հրաժարվել է Ալումյանների բնակարանը նորոգելու մտքից:

«Եվ ահա հանրահռչակ Մարինե Խաչատրյանը և անհայտ Մխիթար Ալումյանը հայտնվել են ՊՆ շենքի մոտ՝ ամեն մեկն իր շահի հետքով: Մարինե Խաչատրյանը մարդկանց վրա ցեխ շպրտելու տենչով ու, եթե բախտը բերի, նաև ծեծկռտուքով իր վրա ուշադրություն հրավիրելու մոլուցքով: Իսկ Մխիթար Ալումյանը փոխել է մարտավարությունը՝ լացի ու աղերսների փոխարեն անցել է շանտաժի՝ զրպարտության, հացադուլի ու ջրադուլի:

Բայց կարծես թե Պաշտպանության նախարարությունը չի տրվում սանդրանքին: Մարինե Խաչատրյանին ոչ ոք չի ծեծում, իսկ Մխիթար Ալումյանի զառանցանքն էլ բանի տեղ չի դնում: Ուղղակի գարշահոտն է տհաճ»,-գրառումն ավարտել է Բաբկեն Հովհաննիսյանը:

Տպել
16317 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան