Իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկը նշել է, որ վարչապետն իր պատգամավորության տարիներին՝ հայտարարել է, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից Արմեն Իսրայելյանի (մականունը ձկնկուլ) սպանության հետքերը տանում են պատգամավորի մոտ։ Լրատվամիջոցը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն սպանությունը շարունակում է չբացահայտված չմնալ։ Արդյո՞ք իրեն մեղավոր չի զգում՝ նրա սպանության համար, հատկապես այն դեպքում, որ Իսրայելյանը սպանվել է՝ իր ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո։

Ի պատասխան վարչապետն ասաց. «Գիտեք, նա կարող էր ուրիշի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալ՝ ես այդ հատվածն անկեղծ ասած լավ չեմ հասկանում։ Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ։ Հայաստանում կային չբացահայտված հանցագործություններ, որոնք բացահայտվում են, կան, որ դեռեւս չեն բացահայտվել»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը։

«Ի դեպ ասեմ ՀՀ-ն միակ երկիրը չէ, որտեղ լինում են չբացահայտված հանցագործություններ։ Բոլոր երկրներում էլ լինում են, բայց շատ երկրներում լինում են դեպքեր, երբ հանցագործությունները տարիներ անց են բացահայտվում։ Օրինակ՝ վերջերս, երբ մենք իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության եւ բարեփոխումների մասին էինք խոսում՝ այդպիսի միտք կար, որ ստորաբաժանումներում լինի բաժին, որը զբաղվի չբացահայտված հանցագործություններով։ Այսինքն՝ նախկինում տեղի ունեցած դեպքով, երբ որ ինչ-որ ժամանակ քրեական գործը գնացել է, սակայն հանցանքը կատարած անձի չբացահայտման պատճառով կասեցվել է՝ լինի բաժին, որը կզբաղվի այդպիսի գործերով։  

Ես գիտեմ, որ բազմաթիվ երկրներում՝ իրավապահ համակարգում այդպիսի բաժիններ գործում են եւ Հայաստանում նույնպես գուցե իմաստ ունենա, դա մի քիչ մասնագիտական հարց է՝ ոչ քաղաքական։ Բայց կարող եմ ասել, որ նաեւ այդ կասեցված գործերով մեր իրավապահ մարմինները պարտավոր են կատարել օպերատիվ- հետախուզական գործողություններ եւ վստահ եմ, որ կատարում են»,- ասաց վարչապետը։

Տպել
1184 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան