Կարծում եմ ԱԺ միջադեպի հանգուցալուծման լավագույն առաջարկն արել է Լիլիթ Մակունցը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկն ասաց, թե վարչապետն ընդդիմությանը մեղադրում է սադրելու մեջ, առհասարակ ցանկացած ընդդիմադիր գործունեությո՞ւն է սադրանք համարում, թե կոնկրետ գործողություններ նկատի ունի։ Լրատվամիջոցը նաեւ վարչապետից հետաքրքրվել էր ընդդիմադիր ուժի իր պատկերացման մասին։

«Ես այդ թեմային անդրադարձել եմ Ազգային ժողովում։ Ոչ միայն նկարագրել եմ, թե ինչ նկատի ունեմ սադրանք ասելով՝ այլեւ կոնկրետ ներկայացրել եմ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կարծում է, թե այդ իրավիճակի հանգուցալուծման լավագույն առաջարկն արել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Եթե մենք կարողանանք այդպիսի լուծման գնալ, դա կնշանակի, որ մենք ըստ էության բացառում ենք նման դեպքերի կրկնությունը եւ դա կլինի շատ լավ լուծում եւ հույս ունեմ, որ մեր գործընկերները քաղաքական կամք կցուցաբերեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը

Լրատվամիջոցը նաեւ հետաքրքրվել էր, թե արդյո՞ք վարչապետն իր մեղքի բաժինը տեսնում է երկրում՝ ատելության խոսքի, ագրեսիայի մթնոլորտ ձեւավորվելու հարցում։  

«Մենք բոլորս անելիք ունենք, երբեմն գուցե այդ քաղաքական պայքարի կոշտությանը ավելի ենք տուրք տալիս՝ քան անհրաժեշտ է եւ մենք բոլորս այստեղ անելիք ունենք՝ այդ թվում նաեւ ես»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ ԱԺ-ում Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո՝ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից միջադեպին մասնակից 3 պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատը, եթե նույնն անեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներ, որոնք միջադեպին մասնակից են եղել։ 

Տպել
496 դիտում

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել նաեւ ՌԵՍԶ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել