Մանկապիղծը 90%-ով համոզված է՝ ո՛չ երեխան կասի, ո՛չ էլ ծնողը կհետաքրքրվի, որովհետեւ այդ մասին ՀՀ-ում ընդունված չէ խոսել

Մայիսի 11-ին Ազգային ժողովը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Այս կոնվենցիայի վավերացումը հանրության տարբեր շրջաններում բուռն քնադատությունների ալիք է բարձարացրել: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսին հնչած հարցի ժամանակ անդրադարձավ նաեւ դրան:

Այն, թե ինչ գործառույթներ են իրականացվելու դպրոցներում, եւ ինչ քայլեր են արվելու հանրությանը իրազեկման ծրագրերում ընդգրկելու համար, եւ որ քայլերից են սկսելու վարչապետը պատասխանեց, նախ, մեջբերելով հատված հենց կոնվենցիաից: «Երեխաների ուսուցումը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական եւ հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

Այնուհետեւ շարունակելով, ասաց. այս ամենը նրա մասին է, որ ստեղծեն համակարգ, որպեսզի ծնողներն առավել իրազեկված լինեն ու հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ երեխաները ճանաչեն այդ դեպքերը, երկրորդ՝ իրենց ծնողներին ասեն դրա մասին:

«Ինչի՞ հետ է կապված մանկապղծության դեպքերի տարածումը: Պոտենցիալ մանկապիղծները 90 տոկոսով համոզված են, որ ո՛չ երեխան կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետեւ դա ընդունված չէ: Այսօր սեռական բռնութայն մի հսկայական մասը վերաբերում է հենց երեխաների նկատամաբ ոտնձգությանը: Սա մի թեմա է, որի մասին Հայասանում չի խոսվում, իսկ մանկապիղծի համար դա ամենանպաստավոր պայմանն է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ այստեղ այնքան երեխայի կրթության հարցը չէ, որքան՝ ծնողի. «Եթե ծնողի մեջ նման մտահոգություններ չի առաջանում, ուրեմն՝ էդքան էլ մտահոգ ծնող չէ»: Նա նաեւ շեշտեց՝ երեխաները սեռական ոտնձգության են ենթարկվում մեծամասամբ այդ ընանիքին ծանոթ մարդկանց կողմից: Եվ երեխան շատ դեպքերում չգիտի՝ այն, ինչ կատարվում է իր հետ՝ նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Ինքը դրա մասին պիտի խոսի՞, թե՞ չխոսի:

«Հարց եմ տալիս, Հայաստանում նորապսակ զույգերը սեռական հարաբերությունների մասին որտեղից են իմանում՝ քուչեքու՞մ, բիսետկաներու՞մ, թե կողքից լսելով: Իսկ դա բերում է շատ բարդ հետեւանքների, որոնց մասին ընդունված չէ խոսել, եւ դա շատ վատ է»,-եզրափակեց նա:

Տպել
1363 դիտում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿԵ

Ստեփանավան քաղաքում հրդեհվել է 500 հակ անասնակեր

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք

Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արծվանիկ գյուղում հրդեհի հետեւանքով պաշարված անասնակեր է այրվել, 1 գառ ծխահարվել

Ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան

Երևանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը